Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2018թ. II եռամսյակ
06/09/2018 14:44
Կիսվել

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2018թ. II եռամսյակ

2018թ. երկրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3,616,888 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2018թ.-ի առաջին եռամսյակի համեմատ բաժանորդների քանակն աճել է 0.75%-ով կամ 26,820-ով, իսկ 2017թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 2.96% կամ 110,209 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,349,817 է: 2018թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1.02%-ով կամ 33,680-ով, իսկ 2017թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 3.27%-ով կամ 113,139 բաժանորդով։

Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Vivacell-MTS-ը: 2018թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2,107,641: 2018թ. առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 0.37%-ով կամ 7,735-ով, իսկ 2017թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 3.34%-ով կամ 72,760 բաժանորդով: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,043,921 է: 2018թ.-ի առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 0.45%-ով կամ 9,090-ով, իսկ 2017թ․ երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 3.02%-ով կամ 63,682 բաժանորդով։

Beeline-ը երկրորդ տեղում է: 2018թ. երկրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 932,825: 2018թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1.79%-ով կամ 16,378-ով, իսկ 2017թ․ երկրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է անկում, որը կազմել է 4.41% կամ 43,035: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 865,921 է։ 2018թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 3.02%-ով կամ 25,359-ով, իսկ 2017թ. երկրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 5.22%-ով կամ 47,708 բաժանորդով:

Երրորդ հորիզոնականում Ucom-ն է: 2018թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 576,422: 2018թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.47%-ով կամ 2,707-ով, իսկ 2017թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 0.98%-ով կամ 5,586-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 439,975 է, 2018թ. առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 0.17%-ով կամ 769-ով, իսկ 2017թ․համանման ցուցանիշի համեմատ արձանագրված անկումը կազմել է 0.40% կամ 1,749 բաժանորդ:

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 2,949,786 (2017թ.-ի II եռ. համեմատ` +2.03% կամ +58,651): Vivacell-MTS` 1,810,255 բաժանորդ ( +2.36% կամ +41,668), Beeline` 827,330 բաժանորդ (+2.49% կամ +20,113), Ucom` 312,201 բաժանորդ (-.0.99% կամ -3,130):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 530,655 (2017թ.-ի II եռ. համեմատ` -7.20% կամ -41,166): Vivacell-MTS` 297,386 բաժանորդ (-12.28% կամ -41,630), Ucom` 127,774 բաժանորդ (+1.09% կամ 1,381), Beeline` 105,495 բաժանորդ (-0.86% կամ -917):

Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդներ. Ընդամենը՝ 2,122,375 (2017թ.-ի II եռ. համեմատ` +9.34% կամ +181,279): Vivacell-MTS` 1,404,959 բաժանորդ (+9.49% կամ +121,778), Beeline` 419,080 բաժանորդ (+8.11% կամ +31,450), Ucom` 298,366 բաժանորդ (+10,38% կամ +28,051):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 267,071 (2017թ.-ի II եռ. համեմատ` +1.11% կամ +2,930): Ucom` 136,447 բաժանորդ ( +5.68% կամ +7,335), Beeline` 66,904 բաժանորդ (+7.51% կամ +4,673), Vivacell-MTS` 63,720 բաժանորդ ( -12.47% կամ -9,078):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Beeline` 1,347 դր. (2017թ.-ի II եռ. համեմատ` -9.29% կամ -138 դր.), Vivacell-MTS` 1,255 դր. (+0.16% կամ +2 դր.), Ucom` 1,139 դր. (+1.33% կամ +15 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Ucom` 4,059 դր. (2017թ.-ի II եռ. համեմատ` -1.60% կամ -66 դր.), Beeline` 3,761 դր. (-4.98% կամ -197 դր.), Vivacell-MTS` 3,095 դր. (+0.06% կամ +2 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 2,652 դր. (2017թ.-ի II եռ. համեմատ` -2.64% կամ -72 դր.), Vivacell-MTS` 2,366 դր. (-6.59% կամ -167 դր.), Beeline՝ 1,578 դր. (+21.01% կամ +274 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 578 րոպե (2017թ.-ի II եռ. համեմատ` +7.43% կամ +40 ր.), Beeline ` 283 ր. (-6.60% կամ -20 ր.), Ucom` 123 ր. (-4.65% կամ -6 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 723 րոպե (2017թ.-ի II եռ. համեմատ` -2.95% կամ -22 ր.), Beeline` 398 ր. (-4.33% կամ -18 ր.), Ucom` 312 ր. (+6.48% կամ +19 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 23,404 ՄԲ (2017թ.-ի II եռ. համեմատ` +24.32% կամ +4,578 ՄԲ), Vivacell-MTS` 14,271 ՄԲ (-5.69% կամ -861 ՄԲ), Beeline՝ 8,144 ՄԲ (+5.97% կամ +459 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 129,049 (2017թ.-ի II եռ. համեմատ` +1.91% կամ +2,414), Beeline` 83,003 (-11.80% կամ -11,100), Ucom` 25,972 (+11.68% կամ +2,717):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 18,209 (2017թ.-ի II եռ. համեմատ` -31.62% կամ -8,420), Ucom` 8,896 (-20.02% կամ -2,227), Beeline` 4,940 (+7.02% կամ +324):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 13,842 (2017թ.-ի II եռ. համեմատ` -5.71% կամ -838), Vivacell-MTS՝ 7,341 (-30.24% կամ -3,182), Beeline` 5,244 ( -59,90% կամ -7,834):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 111,891 (2017թ.-ի II եռ. համեմատ` +27.02% կամ +23,805), Beeline` 67,168 (+20.66% կամ +11,499), Ucom` 29,324 (-15.82% կամ -5,510):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 27,632 (2017թ.-ի II եռ. համեմատ` -13.66% կամ -4,372), Ucom` 6,313 (-25.29% կամ -2,137), Beeline` 4,338 (-24.96% կամ -1,443):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Beeline` 12,067 (2017թ.-ի II եռ. համեմատ` +33% կամ 2,994), Ucom` 10,366 (-10.91% կամ -1,270), Vivacell-MTS՝ 7,335 (-44.77% կամ -5,946):

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90