Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Ucom-ը հանդես եկավ uKid մանկական խելացի ժամացույց նորարարական առաջարկով
11/09/2018 14:42
Կիսվել

Ucom-ը հանդես եկավ uKid մանկական խելացի ժամացույց նորարարական առաջարկով

Նոր ուսումնական տարվա սկզբին Ucom ընկերությունը հանդես եկավ «uKid` մանկական խելացի ժամացույց» նորարարական առաջարկով։ Հայալեզու uKid-ն առաջարկում է կյանքի կոչել «Ազատ երեխա, անհոգ ծնողներ» կարգախոսը։ Այն նախատեսված է 4-12 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար, ովքեր այսուհետ հնարավորություն ունեն մշտապես կապի մեջ լինելու իրենց զավակների հետ, ուղարկել ծանուցումներ և հաղորդագրություններ, նաև ցանկացած ժամանակ հստակ իմանալ երեխաների գտնվելու վայրը։ Ծնողները կկարողանան նաև օրվա պլանի վերաբերյալ հիշեցումներ ուղարկել երեխային, ինչպես նաև հետևել նրանց քայլերի հաշվարկին։

uKid մանկական հեռախոս-ժամացույցը հնարավոր է ձեռք բերել uKid սակագնային պլանին 12 ամսով միանալու դեպքում՝ վճարելով 20 000 դրամ կանխավճար, այնուհետև 12 ամսվա ընթացքում ամսական 2500 դրամ սարքի համար և 2000 դրամ՝ սակագնային պլանի: Բաժանորդագրության 12 ամիսը լրանալուց հետո բաժանորդը կվճարի միայն uKid սակագնային պլանի 2000 դրամ ամսավճարը: Նշյալ սակագնային պլանի շրջանակներում ամսական ընդամենը 2000 դրամով երեխան կստանա անսահմանափակ րոպեներ և անսահմանափակ SMS-ներ Ucom շարժական ցանցի ներսում, նաև 1 ԳԲ ինտերնետ՝ խելացի հեռախոսի մի շարք գործառույթներից օգտվելու համար։ Իսկ ծնողը կկարողանա ներբեռնել և տեղադրել uKid հավելվածն iOS կամ Android համակարգով աշխատող իր սմարթֆոնում, ամեն րոպե տեղեկանալ երեխայի գտնվելու վայրի մասին, զանգել նրան կամ ուղարկել կարճ տեքստային հաղորդագրություններ, ստանալ ծանուցումներ, երբ երեխան ծնողի կողմից նախապես սահմանված ապահով գոտուց դուրս է գալիս, ակտիվացրել է արտակարգ ռեժիմը կամ էլ արտակարգ իրավիճակում է հայտնվել։

«Որպես նորարարական հայկական ընկերություն Ucom-ը հասկանում է, որ մինչ այսօր տեղական շուկան խիստ սահմանափակ և ոչ համալիր լուծման տարբերակներ է առաջարկել իրենց երեխաների համար անհանգստացող բոլոր ծնողների համար։ Հայաստանում առկա տարբերակները հայալեզու չեն, աշխատում են հիմնականում 2G ցանցում, հավելվածները թերություններով են, ինտերնետ-կապի կարգավորումը կարող է ժամեր պահանջել։  Իսկ uKid-ը պարզապես մանկական խելացի ժամացույց ու հավելված չէ, այն մեսրոպատառ հայերենը հասկացող կարևորագույն գործիք է, որը թույլ է տալիս ծնողներին և երեխաներին մշտապես կապի մեջ մնալ առավել անվտանգ, ապահով և հուսալի լուծման շնորհիվ։ Ավելին՝ սարքավորումները սերտիֆիկացված են եվրոպական շուկայի համար, տոքսիկ չեն, ժամացույցի ճառագայթումն ավելի քիչ է, քան հեռախոսներինը», – նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ uKid մանկական խելացի ժամացույցն աշխատում է միայն Ucom SIM քարտերի հետ։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90