Բիզնես

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը պատրաստ է աջակցել նաև էլեկտրական հասարակական տրանսպորտի ցանցի ներդրմանը
14/09/2018 10:43
Կիսվել

ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը պատրաստ է աջակցել նաև էլեկտրական հասարակական տրանսպորտի ցանցի ներդրմանը

ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ փակ բաժնետիրական ընկերությունն առաջինն է Հայաստանում սկսել էլեկտրամոբիլների ձեռքբերման լիզինգային ֆինանսավորումը։ Դա ընկերության «Գրին Լիզինգ» ենթաբրենդի չորս ուղղություններից մեկն է։ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ի և հաճախորդների համար ենթաբրենդի շահավետության ու շուկայում ընկերության տեսլականի մասին «Արմենպրես»-ը զրուցեց ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանի հետ։

– ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո հունիսից սկսել է իրականացնել էլեկտրամոբիլների լիզինգի ծրագիր։ Ծրագրի իրականացման և էլեկտրամոբիլների (մասնավորապես, հասասրակակն փոխադրամիջոցների) շուկայի զարգացման ի՞նչ խոչընդոտներ և նախադրյալներ կան։

– «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո արդեն իրականացվել է էլեկտրամոբիլների ձեռքբերման երկու գործարք, որոնք վերաբերում են օգտագործված Nissan Leaf ավտոմեքենաներին։ Դրանք ներմուծվելու են ձախ ղեկով և լիցքավորվելու են ընդհանուր էլեկտրասուցման 220 վոլտ ցանցի վարդակից։ Մեր գործընկերը պատրաստվում է իրականացնել էլեկտրամոբիլների տեխնիկական, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման ծառայություններ, ինչը լիզինգի այս ոլորտի ամենամեծ ռիսկը զսպող գործիքն է։

Էլեկտրամոբիլների լիզինգի ոլորտում ոչ թե խոչընդոտներ կան, այլ շատ աշխատանք ունենք ոչ միայն մենք, այլև՝ ապագայում էլեկտրական տրանսպորտային միջոցների համար ենթակառուցվածքներ ստեղծող կառույցները, տրանսպորտի նախարարությունը, Երևանի քաղաքային և մարզային իշխանությունները։ Էլեկտրամոբիլ գնողի համար պետք է ստեղծվեն այն ենթակառուցվածքները, որոնք նրան թույլ կտան ստանալ այդ մեքենան գնելու գործարքին բնորոշ բոլոր առավելությունները։ Խոսքը, մասնավորապես, էլեկտրական լիցքավորման կայանների առկայության և խտության մասին է, որոնք, իմ պատկերացմամբ, պետք է լինեն գազալցակայաններին և բենզալցակայաններին կից, քանի որ դրանք արդեն իսկ ավելի պատրաստ կլինեն էլեկտրալիցքավորման ծառայությունների մատուցմանը, իսկ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ն արդեն պատրաստ է լիցքավորման սարքերի լիզինգով տրամադրմանը։ Ընդ որում, ըստ միջազգային ստանդարտների, էլեկտրական լիցքավորման կայանները ճանապարհներին պետք է տեղադրված լինեն միմյանցից 60-100 կմ հեռավորության վրա։

Անձամբ ես էլեկտրամոբիլների շուկայի զարգացման շարժ տեսնում եմ, քանի որ Երևանի որոշ բիզնես-կենտրոնների կայանատեղիներում արդեն իսկ գործում են անվճար էլեկտրալիցքավորման կայաններ, դրանք տեղադրվել են քաղաքի նաև մի քանի այլ վայրերում։ Բացի այդ, մեր կազմակերպության հետ համագործակցող 11-12 ավտոդիլեր ընկերություններն իրենց տեսականիում ունեն 1-2 էլեկտրամոբիլ և հիբրիդային շարժիչով ավտոմեքենա։

Խնդիր է այն, որ այսօրվա մեր հաճախորդի պատկերացմամբ՝ էլեկտրամոբիլները թանկ արժեն, բայց նա նաև չի պատկերացնում, թե ինչի համար է վճարելու. երբ էլեկտրամոբիլների սպասարկման ծառայությունները լիարժեք գործեն, կարծում եմ, որ մեր հաճախորդը մեծ հաճույքով կգնի էլեկտրամոբիլ՝ հաշվի առնելով գնման լիզինգային շահավետ տարբերակը։ Էլեկտրամոբիլների կիրառման ընդլայնումը կարևոր է նաև զբոսաշրջության զարգացման համար։ Այնպես որ, կարծում եմ, որ շուտով ավտոմեքենաների լիզինգի մեր պորտֆելի գերակշիռ մասը բաժին կընկնի էլեկտրամոբիլներին։  

ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը պատրաստ է աջակցել նաև էլեկտրական հասարակական տրանսպորտի ցանցի ներդրմանը։  Հանդիպել ենք մատակարար տարբեր ընկերությունների, մասնավորապես, Ռուսաստանի, Լեհաստանի, Բելառուսի, Վիետնամի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հասարակական փոխադրամիջոցը (ավտոբուսներ, միկրոավտոբուսներ) միշտ եղել է  մեր ֆինանսավորման առարկաների ցանկում, և եթե առաջանա էլեկտրական հասարակական փոխադրամիջոցների պահանջարկ, մենք մեր պրոդուկտը կկառուցենք դրան համապատասխան, տնտեսվարող սուբյեկտներին, քաղաքային և մարզային իշխանություններին ծառայությունը կմատուցենք այնպես, որ այն շահավետ լինի բոլոր կողմերի՝ ներառյալ տրանսպորտային ծառայություններից օգտվող սպառողի համար։ 

Քանի որ ներկայում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը շատ ակտիվ աշխատում են Երևանի նոր երթուղային ցանցի մշակման ուղղությամբ, կարծում եմ, այստեղ նույնպես ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ին կարող են օգտակար լինել քննարկումները՝ որպես ոլորտի հիմնական ֆինանսավորող և մատակարար ընկերությունների լայն շփումներ ունեցող սուբյեկտի։

– Լիզինգառուի համար ո՞ր ասպեկտներով է շահավետ «Գրին Լիզինգ» ենթաբրենդից օգտվելը։

– Առհասարակ, կարգախոսի հիմքում դրված է հենց այս տրամաբանությունը՝ «Շահավետ բոլոր իմաստներով»։ «Գրին Լիզինգ» ենթաբրենդի զարգացման նպատակով ընկերությունը դիմեց այնպիսի քայլերի, որ կարողանա ֆինասավորման ավելի մատչելի պայմաններ առաջարկել հաճախորդներին։ Դա էին թելադրում նաև այն միջազգային ֆինանսական հաստատությունները, որոնցից մենք ռեսուրս էինք ներգրավում։ Դրանք, այլոց համեմատ, մի փոքր էժան են, թեև այդ ռեսուրսների ներգրավման գործընթացը բավականանին աշխատատար է՝ ներառելով տեխնիկական աջակցությունը, խորհրդատվությունը, էներգաաուդիտը, գնահատումները։

Հաճախորդների համար «Գրին Լիզինգ»-ը շահավետ է տարեկան տոկոսադրույքի տեսանկյունից, քանի որ այն 1-1.5 տոկոսով ցածր է ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ի ստանդարտ  ծրագրերի ֆինանսավորման տոկոսադրույքից։  Բացի այդ, ավելի երկար են ֆինանսավորման ժամկետները, քանի որ «Գրին Լիզինգ»-ով ձեռք են բերվում այն հիմնական միջոցները և սարքավորումները, որոնց ամորտիզացիոն կյանքն ավելի երկար է։ Թերևս դա է պատճառը, որ ենթաբրենդի ծառայություններից սկսել են օգտվել նաև կառուցապատող ընկերությունները, քանի որ, նոր կառուցվող շենքերի տանիքներին արևային պանելներ տեղադրելուց հետո նրանք մրցակցային առավելություն են ստանում ավելի բարձր գնով բնակարան առաջարկելու տեսանկյունից։

Պետք է նաև ուրախությամբ տեղեկացնեմ, որ օգոստոսի վերջին Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի հետ կնքված պայմանագրով գործարկել ենք «Գրին Լիզինգը՝ գումարի վերադարձով» ծրագիրը, որի շրջանակում «Գրին Լիզինգով» հիմնական միջոցների ֆինանսավորման ցանկացած գործարքի ժամանակ կարողանում ենք առաջարկել դրա գումարի 10 տոկոսի միանվագ վերադարձ (cashback) պայամանագրի կնքման պահին: Եվ վերադարձը կատարվում է դրամաշնորհի տեսքով, ինչը նշանակում է խրախուսել այն հաճախորդներին, որոնք նախընտրել են Կանաչ նախագիծը և ձեռք են բերել էներգախնայող սարքավորում կամ տրանսպորտային միջոց։ Սա ՎԶԵԲ-ի հետ 2016 թվականին հաջողությամբ իրականացված «Էներգոկրեդիտ» ծրագրի շարունակությունն է, և ակնկալում ենք, որ երկրորդ ծրագիրն էլ կընթանա նույնքան հաջող՝ մասնավորապես, առանց «վատ վարկերի»։

«Գրին Լիզինգ»-ի շրջանակում մենք նույնպես Գերմանա-հայկականաև հիմնադրամի ծրագրի և «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ»-ի միջոցներով  իրականացնում ենք չգազիֆիկացված համայնքների ֆինանսավորումը. եթե սովորաբար մեր ընկերությունը 10-20 տոկոս կանխավճար է գանձում արևային կայանների և  ջրատաքացուցիչների լիզինգի ժամանակ, ապա այս ծրագրի պարագայում կանխավճար չի գանձվում։

«Գրին Լիզինգ» ենթաբրենդի ծառայությունների կազմում իր ուրույն տեղն ունի անվճար էներգաաուդիտը, որը մյուս առավելությունն է. դրանով մենք ցանկացած տնտեսվարող սուբյեկտի կամ անհատի կարողանում ենք երկու բանկային օրվա ընթացքում թղթային կրիչով տրամադրել հաշվարկ, թե ինչ օգուտ ինքը կունենա Կանաչ նախագծից օգտվելու արդյունքում։ Ընդ որում, այս պարագայում մեր կարգախոսն է՝ «Փոխարինե՛ք  Ձեր հոսանքի վճարումները լիզինգի վճարումներով» ։ Այսինքն՝ արևային կայան կամ ջրատաքացուցիչ տեղադրելուց հետո սուբյեկտը 5 կամ 7 տարի հոսանքի վճարումների փոխարեն վճարելու է լիզինգի տոկոսագումարները, իսկ ժամկետի ավարտից ունենալու է անվճար հոսանք կամ տաք ջուր։

– Ձեզ չի անհանգստացնում այն հանգամանքը, որ Հայաստանի շուկայում ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը մրցակիցներ չունի։

– Իհարկե, մենք կուզենայինք մրցակիցներ ունենալ։ Դա առաջխաղացման շատ լավ հնարավորություն կտար լիզինգատուին, լիզինգառուին և մատակարարներին։ Մրցակցությունն աճ է ենթադրում, նպաստում է, որ աշխատակիցները զարգացնեն մասնագիտական հմտությունները, շուկայում լինեն նույն ծառայության մի քանի առաջարկներ , և տնտեսվարողն ունենա ընտրելու հնրավորություն։

Մենք ողջունում ենք նոր խաղացողների մուտքը շուկա, պատրաստ ենք կիսվել փորձով և գիտելիքներով, միևնույն ժամանակ, չենք պատրաստվում զիջել մեր առաջատարի դիրքերը շուկայում։ Այսպես, 2018թ․ հունիսի վերջի ցուցանիշներով՝ ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը տիրապետում է Հայաստանի լիզինգի շուկայի մոտ 82 տոկոսին, 18 տոկոսն զբաղեցնում են լիզինգի ծառայություններ մատուցող  5 վարկային կազմակերպություններ և 11 բանկեր։ Մյուս կողմից՝ շուկայում մատուցվում են լիզինգային գործարքին նման, բայց դրան փոխարինող ծառայություններ, և հաճախորդը հաճախ շփոթության մեջ է ընկնում, որովհետև ներկայացվում է մի ծառայություն, վաճառվում՝ մյուսը։ Կոռեկտ լինելու համար կասեմ, որ ակնկալում եմ իսկական լիզինգային ծառայությունների մրցակցություն, որովհետև սա է հաճախորդի պահանջմունքը, և նա անպայման ուզում է տեսնել միջինժամկետ ու երկարաժամկետ ֆինանսավորում և կոնկրետ լիզինգի առարկայով ապահովված՝ առանց լրացուցիչ գրավների ու երաշխիքների գործարք, որը կարտացոլվի հարկային և ֆինանսական հաշվապահությունում և հնարավորություն կտա շատ ծախսեր արտացոլել ու դրանից ստանալ տնտեսական և ֆինանսական արդյունք։

Եվ, այնուամենայնիվ, ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ի կողմից մատուցվող ոչ ֆինանսական՝ ապահովագրական, բանակցային, մաքսային, տրանսպորտային և այլ ծառայություններ ներառող փաթեթային լուծումն է մեզ դարձնում շուկայի բացարձակ առաջատար։

Բարեբախտաբար, այս ոլորտում էլ արդեն կան որոշակի տեղաշարժեր, հաճախորդներն իրենք են թելադրում, որ շուկայում լինեն նման ծառայություններ մատուցող մի քանի սուբյեկտներ, իսկ մենք պատրաստակամ ենք նմանատիպ ծառայություններ մատուցելու գործում օգտակար լինել մեր գործընկերներին։ Այսպես, մեր ընկերությունը 2018թ. հունվարի 1-ից զարգացնում է նոր՝ նախագծերի համաֆինանսավորման ուղղությունը, և այստեղ համագործակցում ենք տարբեր ֆինանսական կառույցների հետ. այն դեպքում, երբ ֆինանսական կառույցը չունի իր գործիքակազմում լիզինգային ծառայություն, ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ն առաջարկում է կատարել տվյալ նախագծի լիզինգավորման մասը։ Այդպիսով, ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ-ը, լինելով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» ֆինանսական խմբի անդամ, ֆինանսավորում է և՛ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի, և՛ այլ ֆինանսական հաստատությունների պորտֆելները։ Դա նպաստում է հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման դիվերսիֆիկացմանը՝ ապահովելով այս կամ այն մասնագիտացված ծառայությունը մատուցող սուբյեկտի ընտրության հնարավորություն։

Հարցազրույցը վարեց Սամվել Սարգսյանը

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29