Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնությանը մասնակցել են 42 թիմ ՀՀ բոլոր մարզերից
17/09/2018 14:06
Կիսվել

Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնությանը մասնակցել են 42 թիմ ՀՀ բոլոր մարզերից

Սեպտեմբերի 16-ին՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղի է ունեցել Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնությունը, որի շրջանակում մրցել են արգելքներ հաղթահարող և լաբիրինթոսից ելք գտնող 42 ռոբոտ ՀՀ բոլոր մարզերից և Արցախից:

Ռոբոտների հայաստանյան 11-րդ առաջնության մասնակիցները 10-ից 18 տարեկան են և հիմնականում ներկայացրել են «Արմաթ» համահայկական կրթական ցանցը: Նրանք ռոբոտները ստեղծել են շուրջ երկու ամսում և փորձարկել են այն՝ մրցույթից մեկ օր առաջ տեղի ունեցած հեքեթոնում:

«Այս մրցույթի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ մասնակիցները ռոբոտների դետալների ու կցամասերի մեծ մասը պատրաստել են եռաչափ տպիչների ու շաղափային հաստոցի միջոցով: Ինքնուրույն են պատրաստել նաև տպասալիկները (պլատա), գրել մրցույթի պահանջների համապատասխան կոդը և այլն: Մենք չափազանց ոգևորված ենք, որ պատանի սերունդը ինժեներական միտքը զարգացնելով՝ իր սեփական լուծումներն է ստեղծում ու ինքնուրույն ստեղծագործում. նրանք մեր ապագան են, մեր ապագա հերոսները», – ասում է «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության մրցույթի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ռոբոտների 11-րդ առաջնության գլխավոր հովանավոր՝ Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշում է. «Բազմիցս շեշտել ենք, որ Ucom ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մեջ առանցքային նշանակություն ունեն այն բոլոր նախագծերը, որոնք կապված են ինժեներական մտածողության, ծրագրավորման և ռոբոտաշինության հմտությունների զարգացման հետ։ Մենք ուշադիր հետևում ենք, որ այս պատանիները ոչ միայն մասնագիտական հիմնավոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերեն, այլև հնարավորություն ունենան դրանք ցուցադրելու, հասկանալու իրենց ուժեղ և թույլ կողմերը, շտկելու թերությունները և դառնալու ապագայի մեծ բիզնեսների նորագույն սերունդը»:

Մրցույթի հովանավոր՝ Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը նշում է. «Նման մրցույթներն անփոխարինելի հարթակ են, որտեղ երեխաները ցուցադրում են իրենց կարողությունները ռոբոտաշինության ասպարեզում և ձեռք են բերում այդքան անհրաժեշտ վստահությունը սեփական ուժերի և կարողությունների հանդեպ: Հատկապես Հայաստանի հեռավոր համայնքներում ապրող երեխաների համար այդ ինքնավստահությունն ու ոգևորությունն ուղղակի անհրաժեշտ են, որպեսզի նրանք շարունակեն սովորել և պայքարել լավագույն ապագայի և կյանքի համար»:

42 թիմերի ներկայացուցիչներն իրենց ստեղծած ռոբոտները ներկայացրել են հանրությանն ու մասնագիտական ժյուրիի անդամներին: Ժյուրիի կազմում էին Տիգրան Զաքարյանը (Ռադիոֆիզիկայի և կապի ինստիտուտ), Փայլակ Ղուկասյանը (ArtElektro), Պատվական Հախինյանը (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն), Հրաչյա Մակարյանը (ՓՈՒԼ), Հրանտ Խաչատրյանը (Սայմոտեկ), Հրաչ Խաչատրյանը (Սայմոտեկ), Աթանես Խաչատրյանը (Ինստիգեյթ Ռոբոտիքս) և Արման Պողոսյանը (Ինստիգեյթ):

Ժյուրիի անդամները, ամփոփելով արդյունքները, ընտրել են լավագույններին: Խրախուսական մրցանակի են արժանացել Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները: Երրորդ հորիզոնականն է զբաղեցրել Արցախի ՏՏ կենտրոնի թիմը, երկրորդը՝  Սեւանի ավագ դպրոցի արմաթցիների թիմը:

Հաղթող են ճանաչվել Գյումրու ՀԱՊՀ «Արմաթ» թիմի սաները: Լավագույնների եռյակը դրամական պարգևի է արժանացել Ucom ընկերության և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից:

Գյումրու ՀԱՊՀ թիմի անդամները մրցույթի գլխավոր հովանավոր Ucom ընկերության կողմից պարգևատրվել են նաև բջջային հեռախոսներով:

Արգելքներ հաղթահարող և լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտների մրցույթի նպատակն է ներգրավել պատանիներին ռոբոտաշինության, ավտոմատացման ու տարբեր IoT (Internet of things) սարքերի ստեղծման գործընթացներում, խրախուսել վերջիններիս, ինչպես նաև ներկայացնել   հանրությանը ոլորտի զարգացման անհրաժեշտությունն ու համաշխարհային տեխնո տենդենցներին մոտենալու ճանապարհները:

«ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2008թ-ից՝ ԱՏՁՄ-ի կողմից:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02