Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50-0.50
EUR BUY - 410.00-3.00 EUR SELL - 415.00-5.00
OIL:  BRENT - 71.71-2.99 WTI - 67.90-3.46
COMEX:  GOLD - 2625.10-2.01 SILVER - 30.66-2.48
COMEX:  PLATINUM - 964.30-2.57
LME:  ALUMINIUM - 2620.50-2.75 COPPER - 9443.50-2.28
LME:  NICKEL - 16397.00-1.15 TIN - 31648.00-0.53
LME:  LEAD - 2024.00-0.69 ZINC - 2979.50-2.38
FOREX:  USD/JPY - 153.52+0.01 EUR/GBP - 1.0642-0.71
FOREX:  EUR/USD - 1.0642-0.71 GBP/USD - 1.284-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44293.13+0.69 NASDAQ - 19298.76+0.06
STOCKS US: S&P 500 - 6001.35+0.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 39533.32+0.08 TOPIX - 2739.68-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 20426.93-1.45 SSEC - 3470.07+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8125.19+0.65 CAC40 - 7426.88+1.20
STOCKS EUR:  DAX - 19448.60+1.21
11/11/2024  CBA:  USD - 387.36-0.01 GBP - 498.96-3.23
11/11/2024  CBA:  EURO - 413.31-4.27
11/11/2024  CBA:  GOLD - 33515.35-11.45 SILVER - 392.92+5.53
Ուորեն Բաֆեթ․ աշխարհի ամենահաջողակ ներդրողը
26/09/2018 17:25
Կիսվել

Ուորեն Բաֆեթ․ աշխարհի ամենահաջողակ ներդրողը

Ուորեն Բաֆեթի ներդրումային ունակությունները վաղուց պաշտամունքի առարկա են դարձել։ Հնարավոր է՝ նրա հաջողության գաղտնիքը կապված է ոչ թե գերբնական ուժերի, այլ՝ մի քանի պարզ կանոններին հետևելու ունակության հետ։

Դժվար չէ մեծ հարստություն վաստակել, ավելի դժվար է այն պահպանել և ավելացնել։ Ներդրողները և վերլուծաբանները Ֆորբսին պատմել են, թե ինչպե՞ս են աշխարհի ամենահարուստ մարդիկ հաջողության հասել և ինչո՞վ են տարբերվում նրանց ներդրումային ռազմավարությունն ու բիզնես վարելու մոտեցումները։ Այս պատմության հերոսն ամենահայտնի ներդրող Ուորեն Բաֆեթն է։

Իր առաջին ներդրումը Բաֆեթը կատարել է 11 տարեկանում, երբ հավաքել է 120 դոլար և քրոջը գրանցելով որպես գործընկեր՝ Cities Service Preferred-ում գնել է երեք բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 38.25 դոլարով։ Գնումից անմիջապես հետո բաժնետոմսերն էժանացել են և Ուորենն ուրախությամբ որոշել է ազատվել «անհաջող գնումից», վաճառքից հետո դրանց գինը կրկին բարձրացել է՝ հասնելով 40 դոլարի։ Հետագայում նրա համար դժվար էր տեսնել, թե ինչպես են աճում այն բաժնետոմսերը, որոնք արդեն վաճառել էր։

Այս դեպքը շատ բան է սովորեցրել փոքրիկ Ուորենին և նա հաճախ այն անվանում է կարևոր դասերից մեկը, որը ստացել է բիզնեսի համար, այն է՝ համբերատար լինել և դուրս չգալ այն ներդրումից, որի մեջ արդեն մտել է։

Երբ Հարվարդը նրան մերժեց բիզնեսի կառավարման վարպետության կուրսերի ընդունելության ժամանակ՝ նրան համարելով շատ երիտասարդ, պատանին ընդունվեց Կոլումբիայի համալսարան և այնտեղ ծանոթացավ Բենջամին Գրեմի հետ։ Վերջինս դարձավ 20-ամյա Բաֆեթի մենթորը և պաշտամունքի առարկան, իսկ նրա «Խելամիտ ներդրող» գիրքով Բաֆեթն առաջնորդվում է ամեն օր։ Ինչ-որ ժամանակ նրանք նույնիսկ միասին աշխատել են, սակայն ժամանակի ընթացքում նրանց մոտեցումները սկսեցին տարբերվել։ Բաֆեթը մեծ ուշադրություն էր դարձնում ընկերության մենեջմենթին, իսկ Գրեմի համար ամենակարևոր բաղադրիչի վերլուծությունն էր։

1956 թ․ Բաֆեթը որոշեց հիմնել իր սեփական ընկերությունը՝ 105,000 դոլար կապիտալով։ Գրեթե ողջ գումարը Օմահայի ներդրողների կողմից էին, ովքեր հավատում էին Բաֆեթին։ Վերջինս իր իսկ ընկերությունում իրեն սահմանափակել էր 100 դոլարով եկամտով։

Մեկ տարի անց Buffett Associates-ը տնօրինում էր 300․000 դոլարի կապիտալ։ Բաֆեթն իրեն հասանելիք աշխատավարձի միայն 1/4-րդն էր վերցնում։

1972 թ․ նրա 100 դոլարը դարձավ 1 մլն դոլար, այսօր Բաֆեթի Berkshire Hathaway ընկերությունը S&P-500-ի թոփ 5 ամենահարուստ ընկերությունների ցանկում է՝ Apple-ի, Alphabet-ի և Amazon-ի հետ միասին։

Հնարավոր է՝ Բաֆեթի գաղտնիքը նրանում է, որ նա երբեք չի փոխել իր պարզ կանոնները․

1. Մի՛ կորցրեք գումար։ Խաղատանը ներդրում կատարելն անընդունելի է։ Միշտ կատարե՛ք ձեր տնային աշխատանքը՝ մինչև ներդրում կատարելը։ Ներդրե՛ք միայն այն ընկերություններում, որոնք դուք ուսումնասիրել եք և այն բիզնեսում, որից դուք շատ լավ հասկանում եք։

2. Երբեք մի՛ մոռացեք №1 կանոնը։

3. Հաջողակ ներդրողը մեծամասնության կարծիքի վրա չի կենտրոնանում կամ ընդդիմանում այդ կարծիքին։

4. Երբեք ներդրում մի՛ կատարեք այն բանի վրա, որից ոչինչ չեք հասկանում։ Բաֆեթը հայտնի է նրանով, որ ներդրումներ չի կատարում տեխնոլոգիաների ոլորտում, որովհետև կարծում է, որ այդ ոլորտին չի տիրապետում։ Միակ բացառությունը Apple-ի բաժնետոմսերն են։

5. Եթե ընկերությունը լավ զարգացող բիզնես ունի, ապա բաժնետոմսերի գինը ևս կբարձրանա։ Բաֆեթը համաձայն է Գրեմի հետ այն հարցում, որ գնելով ընկերության բաժնետոմսերը՝ ներդրողը դառնում է դրա համասեփականատերը և պետք է վստահ լինի երկարաժամկետ աճի վրա։ Իսկ դրա համար նա պետք է ստուգի՝ որքանո՞վ է կայուն տվյալ բիզնեսի գործունեությունը, ի՞նչ շահույթ և դրամական հոսքեր ունի ընկերությունը, արդյո՞ք իր ոլորտում առաջնային դիրքեր ունի և որքանո՞վ է մենեջմենթը պրոֆեսիոնալ։ Եթե ընկերության կապիտալիզացիան ավելի քիչ բիզնեսից, որով զբաղվում է, ապա Բաֆեթը դրան ուշադրությոն կդարձնի։ 

6. Շուկան կարող է սխալ լինել։

7. Ավելի լավ է գնել հիանալի ընկերություն՝ նորմալ գնով, քան միջինը՝ զեղչով։

8. Ներդրումային շրջանը հավերժություն է։ Ինչքա՞ն պահել բաժնետոմսը ներդրումային պորտֆելում։ Բաֆեթը կարծում է, որ եթե դուք վստահ չեք՝ուզո՞ւմ եք բաժնետոմսը պահել տասը տարի, ապա չարժե անգամ 10 րոպեով այն գնել։

9. Երբեմն ամենաճիշտը ոչինչ չանելն է։ Այլ խոսքով՝ մի վախեցեք հրաժարվել ոչ հարմար ներդրումներից։

Ուորեն Բաֆեթն իր ներդրումային գաղափարները հաճախ գտնում է առօրյա կյանքում։ Մեկ հայտնի օրինակ է Coca-Cola-ն։ Լինելով գազավորված ըմպելիքների սիրահար՝ Բաֆեթը երկար ժամանակ հավատարիմ էր Pepsi-ին, մինչև այն պահը, քանի դեռ չէր փորձել բալի համով կոլա։ Նա հիշեց, թե ինչպես էր փոքր հասակում գազավորված ըմպելիքների շշեր հանձնում և դրանցից բոլորի վրա գրված էր Coca-Cola. Վերջիվերջո, հարցրե՛ք ցանկացած մարդու, թող առանց մտածելու գազավորված ըմպելիքի անուն տան։ Մեծամասնությունը կասի՝ Coca–Cola։

Բաֆեթը խորացավ Coca Cola-ի 80-ամյա պատմության մեջ։ Սովորաբար ֆինանսական վերլուծաբանները կենտրոնանում են նախորդ մի քանի ամիսների վրա, ավելի երկար ուսումնասիրություններ չեն անում։ Հնարավոր է՝ սա է պատճառներից մեկը, որ Բաֆեթը նրանցից շատերից հաջողակ է։

Պարզվեց, որ Coca–Cola-ն ընդամենը շշի մեջ լցրած օշարակ և ջուր է, որից ընկերությունը յուրաքանչյուր 1 դոլարից 80 ցենտ է աշխատում։ Բաֆեթը նկատեց, որ Coca-Cola-ի վաճառքը 80 տարվա ընթացքում ամեն տարի աճել է։ Նույնիսկ Մեծ ճգնաժամը, երկու Համաշխարհային պատերազմները չեն ազդել ընկերության աճի վրա։ Բաֆեթը հարցրեց ինքն իրեն, թե հինգ, տասը, հիսուն տարի հետո որքան մարդ կգնի Coca-Colа-ն։ Պատասխանը, որին հանգեց, հետևյալն էր․ ընկերությունում բաժնետոմս գնել։

Նրա հոտառությունը չխաբեց և այս ներդրումը դարձավ իր կարիերայում ամենահաջողվածներից մեկը։

Բաֆեթի Berkshire Hathaway ընկերությունը չնայած ամենահաջողակներից է, սակայն չի մոռանում մենեջմենթի ռիսկի մասին և ընթացիկ հաշվին պահում է բավարար մեծ գումար և կարճաժամկետ պարտատոմսեր։ Այս գումարը բաժնետոմսերի ներդրումների գրեթե երկու երրորդն է: Այս անվտանգության բարձիկը Բաֆեթին թույլ է տալիս գնելու այլ ընկերությունների բաժնետոմսեր ցանկացած պահի, հատկապես երբ ֆոնդային բորսայում գները նվազում են։

Բաֆեթի գրասենյակի պատերին 1907 թվականից մնացած Մեծ ճգնաժամի օրերի Times ամսագրի հին շապիկներն են փակցված։ HBO-ի կողմից նկարահանված վավերագրական ֆիլմում Բաֆեթը խոստովանել է, որ պատերին ցանկանում էր փակցնել ֆոնդային բորսայի տագնապի դաժան օրերը՝ որպես հիշեցում այն բանի, որ այս աշխարհում ամեն ինչ հնարավոր է։

Berkshire Hathaway-ի քաղաքականության մեջ ասվում է, որ հազվադեպ բացառություններով հանդերձ՝ ընկերությունը չի պատրաստվում 10%-ից ավելի բաժնետոմսերի սեփականատեր դառնալ տարբեր ընկերություններում։ Այս տարի Բաֆեթի պորտֆելում կարելի է հանդիպել մի քանի հարյուր ընկերությունների անունների։ 

ԱՄՆ-ի բաժնետոմսերի շուկան այս պահին գտնվում է ամենարերկար աճի շրջանում, սակայն վաղ թե ուշ շեղումներ կլինեն։ Հետաքրքրիր է, թե ինչպես Ուորեն Բաֆեթը կվարվի այս դեպքում։

11/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.36
-0.01
Եվրո (EUR)
413.31
-4.27
Ռուբլի (RUR)
3.95
-0.02
Լարի (GEL)
142.25
+0.04
33515.35
-11.45
Արծաթ
392.92
+5.53