
Հայաստանի ոսկերչական ներուժը ներկայացված է Junwex Moscow միջազգային ցուցահանդեսում
Բիզնես Արմենիայի աջակցությամբ հայաստանյան 6 ընկերություններ սեպտեմբերի 26-30-ին Մոսկվայում մասնակցում են “Junwex Moscow” միջազգային ոսկերչական ցուցահանդեսին։
«Ռաֆօլ», «Երևանի Ոսկերչական Գործարան», «Գնոմոն», «Շաբեր» ընկերությունները և «Արշավիր Դավթյան», «Մարտին Միսակյան», «Արտակ Բոջիկյան» անհատ ձեռնարկատերերը ցուցահանդեսին ներկայացել են առանձին տաղավարներով։ Հայկական արտադրողները միջազգային խոշոր գնորդներին ու դիստրիբյուտորներին են ներկայացնում թանկարժեք, կիսաթանկարժեք, բնական քարերով ոսկյա և արծաթյա զարդեր։
«Junwex Moscow» նախորդ միջազգային ցուցահանդեսից հայաստանյան ընկերությունները վերադարձել են ավելի քան 1 միլիարդ դրամի արտահանման պատվերներով։