Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԴիջիԹեք 2018. Մեկնարկել է ՏՏ ոլորտի ամենասպասված միջոցառումը
05/10/2018 14:57
Կիսվել

ԴիջիԹեք 2018. Մեկնարկել է ՏՏ ոլորտի ամենասպասված միջոցառումը

Մեկնարկել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի խոշորագույն և ամենասպասված եռօրյա միջոցառումը՝ ԴիջիԹեք 2018 ցուցահանդեսը:

ԴիջիԹեք 2018-ի բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԴիջիԹեքի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ԴիջիԹեքի ավանդական պլատինե հովանավոր Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը:

ՀՀ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը ընգծել է. «Հայաստանում շատ թաքնված գանձեր կան։ ԴիջիԹեքն ամեն տարի միավորում է տեխնոլոգիական ընկություններին ու պատկերը լրացնում Հայաստանի մասին: Ցուցահանդեսին այցելուները պետք է ընտանիքներով հաճախեն. տեսնեն հայ ինժեներների, հայկական ընկերությունների ներուժը, մեր ապագան։ Մենք ընդգծում ենք այս ցուցահանդեսի խիստ կարեւորությունը ու նախանշում, թե ինչպես ենք տեսնում ոլորտի եւ Հայաստանի ապագա զարգացամումը եւ ուր ենք գնում»:

«Տեխնոլոգիական հայության համար տոնը՝ ԴիջիԹեքը 14-րդ անգամ է հնարավորություն ընձեռում ՏՀՏ ոլորտի առաջամարտիկներին ու ստարտափերին ներկայանալու նորարարական լուծումներով ու գաղափարներով։ Այս տարի Ucom-ը վերջնականապես որդեգրեց թվային ընկերություն դառնալու ուղին։ Այո՛, մեզ ճանաչում են որպես հեռաhաղորդակցման կամ կապի օպերատոր, սակայն արդեն այսօր դա մեր գործունեության ճյուղերից մեկն է։ Ucom-ը դարձել է նաև ամպային տեխնոլոգիաների, բազմաթիվ OTT-հավելվածների, տեսաբովանդակության տարածման նոր ուղիների ստեղծողն ու ջատագովը։ Մեր ընկերությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի պահպանի ամենանորարար, տեխնոլոգիապես առաջատար և հաճախորդամետ թվային ընկերության իր իմիջը Հայաստանում», – ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Տեղեկատվակական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուն, ողջունելով ներկաներին նշել է, որ 2019թ-ի հոկտեմբերի 6-9-ը ԱՏՁՄ-ն եւ WITSA-ն Հայաստանում կհյուրընկալեն ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովը (WCIT 2019) եւ շնորհակալություն հայտնել ՀՀ Նախագահին ու վարչապետին համաժողովի աջակացման համար:

ԴիջիԹեքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաեւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պետական, տեղական և միջազգային կառույցների այլ ներկայացուցիչներ, դիվանագետներ, հյուրեր:

ԴիջիԹեքը համախմբում և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան: Այստեղ այցելուները ծանոթանում են տեխնոլոգիական զարգացման գլոբալ տենդենցներին, ոլորտի ներկայացուցիչները ցուցադրում են իրենց նորարական լուծումները, գործարար շփումների ու նոր հնարավորությունների եզրեր են փնտրում և պարզապես՝ տոնում ոլորտային հաջողությունները:

ԴիջիԹեք 2018-ի շրջանակում, որը կրում է նաև «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին» խորագիրը, պաշտոնապես մեկնարկել է նաև Երևանում անցկացվելիք «ՏՏ համաշարհային համաժողով»-ի (WCIT) հետհաշվարկը: Այն Հայաստանում կանցկացվի 2019թ. hոկտոմբերի 6-9-ը` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ի դեպ, ԴիջիԹեքի պատվավոր այցելուների թվում են նաև Տեղեկատվակական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահն ու քարտուղարը, ինչպես նաև WITSA տնօրենների խորհուրդի անդամները շուրջ 40 երկրից: Նրանք ԴիջիԹեքում կծանոթանան Հայաստանի ՏՏ ներուժին ու մասնակից ընկերությունների ծառայություններին, հանդիպումներ կանցկացնեն պատասխանատու օղակների հետ՝ համապատասխանեցնելու համար հայաստանյան միջավայրը WCIT-ի անցկացման համար:

ԴիջիԹեքի ցուցահանդեսի բաժիններն են՝ Կոմպլեքս ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ և համակարգեր, հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, տեղեկատվական և կիբեռ անվտանգություն, ֆինանսաբանկային լուծումներ: Ցուցահանդեսին մասնակցում են Ucom, PicsArt, Engineering City, VMware, VOLO, Arloopa, IUNetworks, Webb Fontaine, Instigate, ArmSoft, Early one, GG, HackTech, Mtech, Globbing, Keysight Technologies, Shtigen և մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաև Հայաստանով և Արցախով սփռված շուրջ 230 դպրոցների «Արմաթ» կրթական ցանցի սաներ ու ստարտափեր: Ի դեպ, ստարտափ ընկերությունները ցուցահանդեսին մասնակցում են արտոնյալ պայմաններով ու համաֆինանսավորմամբ: Մասնակից ընկերությունների ու ծրագրերի թիվը շուրջ 120 է: Անցկացվում են նաև բազմաթիվ ԴիջիԼայֆ սեմինարներ: Օրակարգն՝ այստեղ:

ԴիջիԹեքն իրականացվում է արդեն 14-րդ տարին անընդմեջ ԱՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը, կրեատիվ գործընկեր՝ PicsArt ընկերություն:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98