
550 մբ/վ արագություն. Ucom-ը փորձարկել է շարժական ինտերնետի նոր տեխնոլոգիաներ
Դիջիթեք 2018 ցուցահանդեսի շրջանակներում Ucom-ը փորձարկել է շարժական ինտերնետի նորագույն գերարագ տեխնոլոգիա։
«#DigitecExpo2018-ում թեստավորում ենք շարժական ինտերնետի արագությունը։ @UcomArmenia տաղավարում կարողանում ենք ստանալ 550 Մբ/վ իրական արագություն` 1000 Մբ/վ տեսական հնարավորից։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ Cat16 և բարձր ցանցերում աշխատող սմարթֆոն», – իր տվիթերյան էջում գրել է Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։