
2019թ.-ին Mercedes-Benz-ը կներկայացնի 11 նոր և նորացված մոդել
Գերմանական Diamler AG ավտոկոնցեռնը ներկայացրել է 2019թ.-ի իր ծրագրերը, որոնց համաձայն մանավորապես նախատեսվում է 11 նոր և նորացված մոդելի թողարկում։
2019թ. առաջին եռամսյակում կթողարկվեն GLE քրոսովերի նոր մոդելը, նոր B դասը և V դասի ևս մեկ մոդել։
Տարվա կեսին պետք է սպասել CLA 4-door Coupe-ի, նորացված GLC քրոսովերի և GLC Coupe-ի, EQC առաջին էլեկտրական քրոսովրի և նոր GLS-ի թողարկմանը։
2019թ.-ի վերջին կթողարկվեն CLA Shooting Brake ունիվերսալը, smart-ի նորացված տարբերակը, նոր eSprinter-ը և ևս մեկ մոդել, որն անվանված է 8th compact car: