ՎիվաՍել-ՄՏՍ. նոր բջջային ցանց և ծառայությունների ավելի բարձր որակ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում է իր բջջային ցանցի տեխնիկական վերազինման և արդիականացման մասշտաբային աշխատանքներ, որոնց շնորհիվ ընկերության բաժանորդներն առաջիկայում հնարավորություն կստանան օգտվելու բջջային կապի ամենատարբեր ծառայություններից՝ որակապես նոր մակարդակով:
Աշխատանքները նախատեսվում է կատարել հատուկ մշակված փուլային գրաֆիկով, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել դրանց իրականացման ընթացքում բաժանորդներին պատճառվող հնարավոր անհարմարությունը և ժամանակավոր խափանումների հավանականությունը:
Ավելին, արդիականացման աշխատանքների կատարման աշխարհագրության և ժամանակացույցի, ինչպես նաև կապի հնարավոր խափանումների մասին բաժանորդները կտեղեկացվեն նախապես՝ SMS հաղորդագրությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջի միջոցով:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը հնարավոր անհարմարության համար: