Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
ՎիվաՍել-ՄՏՍ․ Գնիշիկում գարնանը կգործարկվի ոռոգման ջրի՝ նոր կառուցված ներքին ցանց
06/11/2018 12:55
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ․ Գնիշիկում գարնանը կգործարկվի ոռոգման ջրի՝ նոր կառուցված ներքին ցանց

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են աջակցել համայնքների զարգացմանը: Այս տարվա ծրագրերն ընթացքի մեջ են: Դրանց չափելի արդյունքը տեսանելի կլինի ոչ միայն գոյություն ունեցող խնդիրը լուծելուց հետո, այլև ավելի երկարաժամկետ կտրվածքում:

Վայոց ձորի մարզի Գնիշիկ գյուղում, ամռան վերջին ամսից մեկնարկել էին ոգոռման ջրի խողովակաշարի տեղադրման աշխատանքներ: Խնդիրը հրատապ էր՝ մարդկանց հոգսը թեթևացնելու առումով. հողի մշակման համար գյուղացու կատարած ծախսը չէր արդարացվում: Եկամտի մասին խոսք անգամ լինել չէր կարող:

Գյուղի վարչական տարածքի ղեկավար Արա Լևոնյանն ուրախությամբ տեղեկացնում է, որ ամռանը բարձրացված խնդրի լուծմանն արագ արձագանքել են իրենց մշտապես աջակցող կազմակերպությունները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և FPWC-ն: Անմիջապես ձեռնարկվել են քայլեր՝ գյուղացու հոգսը թեթևացնելու ուղղությամբ: Կառուցվել է ոռոգման ջրի՝ շուրջ 1,5 կմ երկարությամբ ամբողջովին նոր ցանց: Տեղադրվել են պոլիէթիլենային բարձրորակ խողովակներ: Ավելին. յուրաքանչյուր տնամերձի համար ապահովվել է առանձին ծորակ, որը թույլ կտա ոռոգում իրականացնել առանց դժվարության ու ջրի հոսակորուստի: Ոռոգման ջրի՝ ամբողջովին նոր ներքին ցանցի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Խողովակաշարը տեղադրվել է, կատարվում է հողի հետ լիցք:

«Մինչև ձմեռ ցանցի գործարկումը կփորձարկվի և գարնանը լիարժեք պատրաստ կլինենք գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը: Ոռոգման ջրի նոր ցանցը մոտավորապես 20 հեկտար տարածք մշակելու հնարավորություն է ընձեռում: Այս ծրագրի արդյունավետությունը կզգան ոչ միայն Գնիշիկ, այլև Մոզրով բնակավայրի բնակիչները. ներկայում, իրենց այգիները պահպանելու համար, գնիշիկցիները ստիպված են լինում օգտվել Մոզրովի խմելու ջրից, ինչն իր հերթին խնդիր է ստեղծում հարևան բնակավայրի բնակիչների համար: Ի դեպ, արդեն իսկ, շուրջ 30-ով ավելացել է տնամերձի համար ներկայացվող դիմումների քանակը», – ասել է գյուղի վարչական տարածքի ղեկավար Արա Լևոնյանը: 

Գնիշիկում կա չմշակված՝ շուրջ 15-20 հեկտար տնամերձ վարելահող: Քիչ չեն նաև նաև խնամք պահանջող պտղատու այգիները: Գյուղացիները վստահ են, որ դրանցից ստացված բերքատվության արդյունքը կարող է քառակին լինել՝ լիարժեք ոռոգում իրականացնելու դեպքում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Գնիշիկում համատեղ ծրագրեր են իրականացնում 2015 թվականից: Չորս տարվա ընթացքում, գործակցող կողմերին հաջողվել է կարգավորել բնակավայրի խմելու ջրի խնդիրը. ամբողջությամբ կառուցվել է ներքին ցանց: Լուծվել է նաև լուսադիոդային (LED) համակարգով գործող՝ արտաքին լուսավորության հարցը, տրամադրվել է գյուղտեխնիկա:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87