Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Forbes. 2018 թ աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիները
21/11/2018 17:00
Կիսվել

Forbes. 2018 թ աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիները

 Աշխատասեր Քեթի Փերրին կրկին դարձել է ախարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհին։ Երեք տարի առաջ՝ 2015 թվականին, Քեթի Փերրին գլխավորել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցուցակը։ Նա աշխատել էր 135 մլն դոլար և Ֆորբսի շապիկին հայտնվելու հնարավորություն։

Forbes. 2018 թ աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիները

2018 թվականին ևս այս ռեկորդը չի կորղացել անցնել ոչ մի համաշխարհային փոփ երգրուհի; Քեթի Փերին կրկին առաջատար է՝ 83 մլն դոլար եկամուտով։ 2018 թվականին երգչուհին ունեցել է 80 համերգ, որի շնորհիվ ձայնագրել է իր չորրորդ՝ Witness ալբոմը։ Նա նույնիսկ ժամանակ է գտել աշխատել որպես ժյուրի՝  American Idol հայտնի շոուի համար։ Մասնակցության համար նրա հոնորարը կազմել է 20 մլն դոլար։  

Երկորդ հորիզոնականում Թեյլոր Սվիֆթն է։ Նրա եկամուտը ընթացիկ տարում կազմել է 80 մլն դոլար։

Forbes. 2018 թ աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիները

Այս տարի նա երկու անգամ հարուստ է նախորդ տարվա համեմատ (անցյալ տարի նրա եկամուտը կազմել է 44 մլն դոլար)։ 2017 թվականի ամռանը Սվիֆթը թողարկել է նոր՝ Reputation ալբոմը, որը երկու շաբաթում վաճառվեց 2 մլն օրինակով։ Այժմ Սվիֆթը գումար է վաստակում համերգային շրջագայությունների միջոցով։

Երրորդ հորիզոնականում Բեյոնսեն է։

Forbes. 2018 թ աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիները

Նրա եկամուտը կազմում է 60 մլն դոլար։ Երկվորյակների ծնունդից հետո փոփի թագուհու համար անցած տարին հանգիստ էր։ Ապրիլին նա հանդես եկավ Կալիֆոռնիայում անցկացվող Coachella երաժշտական փառատոնին, հունիսին պատմության մեջ առաջին անգամ ամուսնու հետ միասին թողարկեց ալբոմ՝  «Everything Is Love» և նրա օգնությամբ իրականցրեց համերգային շրջագայություն։

Չորրորդ հորիզոնականում Փինկն է։ Նրա եկամուտը կազմում է 60 մլն դոլար։

Forbes. 2018 թ աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիները

Սկսած 2018 թվականի գարնանից՝ Փինկը մեկնել է համերգային շրջագայությունների՝ իր յոթերորդ՝ Beautiful Trauma ալբոմի ձայնագրության համար։ Վերջին համերգը կանցկացվի Ռիո դե Ժանեյրոյում, հաջորդ տարվա հոկտեմբեր ամսին։ Այնպես որ, երգչուհին շանսեր ունի 2019 թ․ ամենաբարձր վարձատրվող երգչուհիների հնգյակում լինելու։ 

Հինգերորդը Լեդի Գագան է։ Նրա եկամուտը գնահատվում է 50 մլն դոլար։

Forbes. 2018 թ աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիները

Այսօր Լեդի Գագան նաև կինոաստղ է։ 2018 թ․ նկարահանվեց «Աստղը ծնվեց» ֆիլմը, որտեղ երգչուհին Բրեդլի Կուպերի հետ մարմնավորում է գլխավոր հերոսին։ Ֆիլմի նկարահանման աշխատանքների հետ միասին երգչուհին ունեցել է 66 համերգ և քիչ գումար չի վաստալել Versace и MAC-ի հետ գովազդային պայմանագրերի շնորհիվ։ Նա վաստակել է նաև սեփական օծանելիքի՝ Fame-ի արտադրանքից։

Վեցերորդ հորիզոնականում Ջենիֆեր Լոպեսն է։ Նա 2018-ին վաստակել է 47 մլն դոլար։

Forbes. 2018 թ աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիները

Նա իր շահույթն ավելացրել է 24%-ով։ Ջենիֆեր Լոպեսը մայիսին թողարկեց նոր սինգլ՝ Dinero անունով, նա Լաս Վեգասում մասնավոր շահութաբեր բնակավայր է բացել և շարունակում է արտադրել հանրահայտ հեռուսատաշուներ, որոնցից է World of Dance-ը։

Յոթերորդը Ռիհաննան է։ Նրա եկամուտը կազմել է 37,5 մլն դոլար։

Forbes. 2018 թ աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիները

Ի տարբերություն ցանկի աստղերի մեծամասնության, Ռիհաննան համերգային շրջագայություններով գումար չի վաստակում։ Իր եկամտի աղբյուրը գովազդային պայմանագրերն են կոսմետիկ բրենդի՝ Fenty Beauty-ի հետ և սեփական մասնավոր ներքնազգեստի խանութից՝ Savage Lingerie-ից ստացած շահույթը։  Չնայած Ռիհաննան 2016 թվականից համերգներ չի տալիս, նա պահպանում է իր դիրքերը։ 2018 թ․ «Օուշենի ութ ընկերուհիները» նախագծում երգչուհին ստանձնել էր գլխավոր դերերից մեկը։

Ութերորդը Հելենա Շիֆերն է։ Չնայած նա այնքան էլ հայտնի չէ, ինչպես ցուցակի իր ամերիկացի մրցակիցները, եվրոպացի սուպերաստղը ոչ պակաս աշխատասեր է։

Forbes. 2018 թ աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիները

Այս տարի նա իր եկամտի զգալի մասը վաստակել է համերգային բարեհաջող շրջագայությունների արդյունքում, յուրաքանչյուր համերգի համար երգչուհին ստացել է մեծ հոնորարներ։

Ցուցակում իններորդը Սելին Դիոնն է։

Forbes. 2018 թ աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիները

Լեգենդար երգչուհին համերգներով է հանդես գալիս Լաս Վեգասում՝ ամեն ելույթի համար ստանալով գրեթե կես մլն դոլար։ Անցյալ տարի Դիոնը սկսել է նվագել Եվրոպայի բոլոր բեմերում։

Տասնյակը եզրափակում է Բրիտնի Սպիրսը։

Forbes. 2018 թ աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիները

Բացի Լաս Վեգասում ելույթներ ունենալուց, նաև նաև գումար է աշխատում կոսմետիկայի բրենդներ Kenzo-ի, Elizabeth Arden-ի, ինչպես նաև զովացուցիչ ըմպելիքների արտադրող Pepsi-ի հետ գովազդային պայմանագրերի շնորհիվ։ Փետրվարին երգչուհին Վեգասում հանդես կգա նոր շույով։ 

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88