Բիզնես

USD BUY - 382.00-0.50 USD SELL - 384.00-1.00
EUR BUY - 451.00+3.00 EUR SELL - 454.50+0.50
OIL:  BRENT - 68.33+1.09 WTI - 64.40+1.50
COMEX:  GOLD - 3718.10-0.01 SILVER - 42.41-1.49
COMEX:  PLATINUM - 1401.50-0.50
LME:  ALUMINIUM - 2717.00+1.02 COPPER - 10126.50+0.59
LME:  NICKEL - 15428.00+0.24 TIN - 34881.00-0.27
LME:  LEAD - 2010.00-0.37 ZINC - 2992.00+1.18
FOREX:  USD/JPY - 146.49-0.39 EUR/GBP - 1.1852+0.64
FOREX:  EUR/USD - 1.1852+0.64 GBP/USD - 1.364+0.20
STOCKS RUS:  RTSI - 1065.88+0.03
STOCKS US: DOW JONES - 45757.90-0.27 NASDAQ - 22333.96-0.07
STOCKS US: S&P 500 - 6606.76-0.13
STOCKS JAPAN:  NIKKEI - 44790.38-0.25 TOPIX - 3145.83-0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 26908.39+1.78 SSEC - 3876.34+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 9195.66-0.88 CAC40 - 7818.22-1.00
STOCKS EUR:  DAX - 23329.24-1.77
17/09/2025  CBA:  USD - 382.94-0.18 GBP - 522.45+0.41
17/09/2025  CBA:  EURO - 453.25+0.9
17/09/2025  CBA:  GOLD - 45497+444 SILVER - 525.59+5.79
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2018թ. III եռամսյակ
05/12/2018 15:32
Կիսվել

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2018թ. III եռամսյակ

2018թ. երրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3,719,548 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2018թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների քանակն աճել է 2.84%-ով կամ 102,660-ով, իսկ 2017թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 1.95% կամ 74,167 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,455,228 է: 2018թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 3.15%-ով կամ 105,411-ով, իսկ 2017թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 1.96%-ով կամ 68,935 բաժանորդով։

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2018թ. III եռամսյակ

Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Vivacell-MTS-ը: 2018թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2,152,354: 2018թ. երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 2.12%-ով կամ 44,713-ով, իսկ 2017թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 2.57%-ով կամ 56,678 բաժանորդով: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,089,197 է: 2018թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 2.22%-ով կամ 45,276-ով, իսկ 2017թ․ երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 2.35%-ով կամ 50,246 բաժանորդով։

Beeline-ը երկրորդ տեղում է: 2018թ. երրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 974,240: 2018թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 4.44%-ով կամ 41,415-ով, իսկ 2017թ․ երրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է անկում, որը կազմել է 2.79% կամ 28,007: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 910,128 է։ 2018թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 5.11%-ով կամ 44,207-ով, իսկ 2017թ. երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 2.45%-ով կամ 22,857 բաժանորդով:

Երրորդ հորիզոնականում Ucom-ն է: 2018թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 592,954: 2018թ. երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 2.87%-ով կամ 16,532-ով, իսկ 2017թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.81%-ով կամ 10,518-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 455,903 է, 2018թ. երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 3.62%-ով կամ 15,928-ով, իսկ 2017թ․համանման ցուցանիշի համեմատ արձանագրված աճը կազմել է 0.92% կամ 4,168 բաժանորդ:

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 3,056,757 (2017թ.-ի III եռ. համեմատ` +3.21% կամ +95,069): Vivacell-MTS` 1,864,098 բաժանորդ ( +2.96% կամ +53,542), Beeline` 867,052 բաժանորդ (+4.65% կամ +38,498), Ucom` 325,607 բաժանորդ (+0.91% կամ +2,929):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 525,740 (2017թ.-ի III եռ. համեմատ` -6.53% կամ -36,735): Vivacell-MTS` 288,256 բաժանորդ (-12.38% կամ -40,731), Ucom` 130,296 բաժանորդ (+0.96% կամ 1,239), Beeline` 107,188 բաժանորդ (+2.64% կամ 2,757):

Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդներ. Ընդամենը՝ 2,273,954 (2017թ.-ի III եռ. համեմատ` +10,14% կամ +209,343): Vivacell-MTS` 1,478,045 բաժանորդ (+8.13% կամ +111,150), Beeline` 472,853 բաժանորդ (+17.14% կամ +69,180), Ucom` 323,056 բաժանորդ (+9.87% կամ +29,013):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 264,320 (2017թ.-ի III եռ. համեմատ` -1.94% կամ -5,232): Ucom` 137,051 բաժանորդ ( +4.86% կամ +6,350), Beeline` 64,112 բաժանորդ (-7.44% կամ -5,150), Vivacell-MTS` 63,157 բաժանորդ ( -9.24% կամ -6,432):

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2018թ. III եռամսյակ

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Beeline` 1,398 դր. (2017թ.-ի III եռ. համեմատ` -23.77% կամ -436 դր.), Vivacell-MTS` 1,342 դր. (-7.89% կամ -115 դր.), Ucom` 1,230 դր. (+0.82% կամ +10 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Ucom` 4,180 դր. (2017թ.-ի III եռ. համեմատ` +1.33% կամ +55 դր.), Beeline` 3,912 դր. (-11.23% կամ -495 դր.), Vivacell-MTS` 3,050 դր. (-3.60% կամ -114 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 2,565 դր. (2017թ.-ի III եռ. համեմատ` -8.23% կամ -230 դր.), Vivacell-MTS` 2,297 դր. (-10.59% կամ -272 դր.), Beeline՝ 1,576 դր. (+16.48% կամ +223 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 584 րոպե (2017թ.-ի III եռ. համեմատ` +11.45% կամ +60 ր.), Beeline ` 268 ր. (-14.92% կամ -47 ր.), Ucom` 122 ր. (-6.87% կամ -9 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 720 րոպե (2017թ.-ի III եռ. համեմատ` -3.74% կամ -28 ր.), Beeline` 392 ր. (-6.67% կամ -28 ր.), Ucom` 319 ր. (-35.16% կամ 173 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 23,742 ՄԲ (2017թ.-ի III եռ. համեմատ` +44.37% կամ +7,297 ՄԲ), Vivacell-MTS` 13,026 ՄԲ (-15.08% կամ -2,313 ՄԲ), Beeline՝ 7,896 ՄԲ (-23.21% կամ -2,387 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 173,464 (2017թ.-ի III եռ. համեմատ` +8.00% կամ +12,846), Beeline` 109,007 (+13.07% կամ +12,604), Ucom` 44,160 (+27.36% կամ +9,487):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 15,926 (2017թ.-ի III եռ. համեմատ` -56.24% կամ -20,470), Ucom` 10,618 (+1.74% կամ +182), Beeline` 5,534 (-15.33% կամ -1,002):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 11,885 (2017թ.-ի III եռ. համեմատ` -23.19% կամ -3,588),  Beeline` 6,943 ( -51.19% կամ -7,282), Vivacell-MTS՝ 6,747 (-55.02% կամ -8,254):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 119.621 (2017թ.-ի III եռ. համեմատ` -11.57% կամ -15,654), Beeline` 72,649 (+9.44% կամ +6,267), Ucom` 32,175 (-18.78% կամ -7,439):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 25,056 (2017թ.-ի III եռ. համեմատ` -54.56% կամ -30,083), Ucom` 6,676 (-27.52% կամ -2,535), Beeline` 3,841 (-26.42% կամ -1,379):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 11,281 (2017թ.-ի III եռ. համեմատ` -7.01% կամ -850), Beeline` 9,876 (+170.28% կամ +6,222),  Vivacell-MTS՝ 6,164 (-39.79% կամ -4,074):

17/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.94
-0.18
Եվրո (EUR)
453.25
+0.9
Ռուբլի (RUR)
4.6143
-0.0133
Լարի (GEL)
141.01
-0.47
45497
+444
Արծաթ
525.59
+5.79