![Թողարկվել է 1TB ծավալով microSD քարտ](https://b24.am/pub/uploads/2019/02/1551253105_sandisk_extreme_1tb_1_262648326.jpg)
Թողարկվել է 1TB ծավալով microSD քարտ
2019թ. սկզբին Lexar ընկերությունը թողարկել է 1 տերաբայթ ծավալով SD քարտ։ Արդեն MWC 2019 շրջանակներում Micron և SanDisk ընկերությունները թողարկել են 1 տերաբայթ ծավալով microSD քարտ։
SanDisk-ի թողարկած UHS-I microSDXC քարտից տվյալներ կարդալու արագությունը 160 մեգաբայթ վայրկյանում է, իսկ տվյալներ գրանցելու արագությունը՝ 90 մեգաբայթ վայրկյանում է։ Քարտի արժեքը 500 ամերիկյան դոլար է։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։