Բիզնես

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Ժողովուրդ. Միհրան Պողոսյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է. բիզնես խլելու փորձերի հետեւանքները
27/03/2019 10:15
Կիսվել

Ժողովուրդ. Միհրան Պողոսյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է. բիզնես խլելու փորձերի հետեւանքները

«ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ-ում քննություն է ընթանում «Բջնի» հանքային ջրերի գործարանի աճուրդի գործով, եւ իրավապահները փորձում են պարզել, թե ուր էր անհետացել գործարանի վաճառքի համար վճարված 4 մլրդ դրամ գումարը։

Հիշեցնենք՝ դեռեւս 2009 թվականին, երբ քաղաքական նպատակներով պայմանավորված Սուքիասյաններից բիզնես խլելու խնդիր կար դրված, «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն աճուրդի հանվեց ԴԱՀԿ-ի կողմից եւ ողջ գործընթացը, ըստ ընկերության, ընթացել էր ընթացակարգային խախտումներով:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանը հիշեցրել է, որ այս պատմության բացահայտումից հետո աճուրդը ճանաչվեց անվավեր, եւ մինչեւ վճռի ուժի մեջ մտնելը գումարը կանխիկ «վերադարձվել» է գնորդին:

Իսկ գնորդը, հիշեցնենք, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն էր, որն, ի վերջո, գնեց գործարանը եւ մինչ օրս տնօրինում է», – գրում է Ժողովուրդ օրաթերթը:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57