Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային
15/05/2019 12:58
Կիսվել

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը թանգարաններ ներգրավելով՝ ներկայացնել ժամանակակից թանգարանների ռեսուրսն ու ներուժը: 

Beeline-ի Կապի թանգարանում ներկայացված են ինչպես ընկերության, այնպես էլ երկրում կապի զարգացման պատմությանը վերաբերող նյութեր։ Այստեղ այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության էվոլյուցիային, տեսնել կապի սարքեր՝ 19-րդ դարից սկսած մինչև ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի թվային ժամանակակից միջոցներ։

«Հայաստանում հեռահաղորդակցության զարգացումը շատ հետաքրքիր պատմություն ունի։ Մեր ընկերությունը կանգնած է թանգարանում ներկայացված այդ պատմության ակունքներում։ Բոլոր ցանկացողներին սիրով հրավիրում ենք այցելել մեր թանգարանն այս շաբաթ օրը, կամ գրանցվել շրջայցի, որոնք մեր ընկերության թանգարանում անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Կապի թանգարանը գործում է Երևան, Ազատություն 24/1 հասցեում։ Թանգարանը բաց է ուրբաթ օրերին և գործում է անվճար։ Այցի համար կարելի է գրանցվել՝ զանգահարելով +37410290523, +37443290523 հեռախոսահամարներին, կամ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին։  

Առաջին անգամ «Թանգարանների գիշեր»-ը կայացել է Բեռլինում 1997 թվականին, իսկ այսօր  ակցիային մասնակցում են հազարավոր թանգարաններ ամբողջ աշխարհում։ Հայաստանն առաջին անգամ միացել է «Թանգարանների գիշեր» ակցիային 2005 թ-ին:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01