Տիգրան Ավինյան. մոտակա մեկ տարում փոփոխություններ են կանխատեսվում բենզինի շուկայում
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարծիքով՝ Հայաստանում բենզինի շուկայում կառուցվածքային փոփոխություններ կլինեն: Հնարավոր է՝ շուկա մտնի նոր ընկերություն, որը կթուլացնի որոշ ընկերությունների գերիշխող դիրքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:
«Կարծում եմ, որ բենզինի շուկայում որոշակի կառուցվածքային փոփոխություններ կունենանք մոտակա մեկ տարվա ընթացքում։ Ենթադրում ենք, որ շատ շուտով ևս մեկ խաղացող է մտնելու շուկա: Դա կբերի որոշ ընկերությունների գերիշխող դիրքերի թուլացմանը»,-ասաց Ավինյանը: