Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Կասպերսկի Լաբորատորիա. Փորձագետները հայտնաբերել են խելացի տները «գրավելու» բազմաթիվ եղանակներ
14/08/2019 11:09
Կիսվել

Կասպերսկի Լաբորատորիա. Փորձագետները հայտնաբերել են խելացի տները «գրավելու» բազմաթիվ եղանակներ

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։  Խելացի տների համակարգերը խոցելի են, և գոյություն ունեն դրանք «գրավելու» բազմաթիվ եղանակներ։ Նման եզրակացության են հանգել «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները՝ հիմնվելով սեփական և կողմնակի հետազոտությունների արդյունքների վրա։ 

Օրինակ՝ Fibaro ընկերության խելացի տան համակարգը ցանկացածին թույլ է տալիս ներբեռնել և ամպային սերվեր վերբեռնել կոնտրոլերի ծրագրային միջուկի պահուստային կրկնօրինակները. կոնտրոլերը կառավարում է մնացած բոլոր սարքերը՝ թերմոստատները, սրճեփները, հսկման համակարգերը։ Եթե չարագործը ներբեռնի Fibaro-ի ամպում պահվող ընդհանրապես բոլոր պահուստային կրկնօրինակները, ապա կարող է գուշակել սարքերի պարզ և հաճախ հանդիպող գաղտնաբառերը։ Թափանցելով ադմինիստրատորի պանել՝ նա կօգտագործի խոցելիություններից մեկը, որը թույլ է տալիս հեռավար կոդ գործարկել և ստանալ համակարգի գերօգտատիրոջ իրավունքներ ու տանն անել սրտի ուզածը։ Այդ իրավունքները կարելի է ստանալ նաև բեքապի վնասաբեր պատճենն ստեղծելով ՝ այն սերվեր վերբեռնելով և համոզելով, որ զոհը տեղադրի «թարմացումը»։ Դա կարելի է անել Fibaro-ի հաղորդագրությունը նմանակելու միջոցով։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի մասնագետները խոցելիությունների մասին պատմել են Fibaro-ի մշակողներին, և նրանք օպերատիվ կերպով շտկել են դրանք. այնպես որ գրոհների նկարագրված սցենարներն այլևս չեն աշխատում։ 

Խելացի տան Nest համակարգում նախատեսված են պարամետրեր, որոնք ընդհանուր են հսկողության համակարգերի և ավելի քիչ պաշտպանված սարքերի համար։ Այդ պարամետրերի արժեքները գրանցվում են միասնական պահուստարանում։ Դրանց հասանելիություն  ունեն բոլոր սարքերը, որոնց այդ պարամետրերն անհրաժեշտ են աշխատանքի համար։ Եվ հաճախ ինչ-որ անջատիչ կամ թերմոստատ կարող է ոչ միայն ընթերցել իրեն հետաքրքրող արժեքները, այլև փոփոխել դրանք։ «Տանն է/տնից դուրս» ռեժիմների կառավարման թույլտվություն ունեն Nest հարթակի հետ համատեղելի մի քանի սարքեր, որոնցից է Kasa անջատիչը։ Դրա հավելվածը ստուգում է հավաստագրի իսկությունը, և եթե այն իսկական է, սերվերին գաղտնի ուղարկում է տոկեն՝ տեղեկատվություն, ըստ որի այն ճանաչում է տանտիրոջը։ Եվ հավելվածը վստահել է ցանկացած հավաստագրի, որը կարելի է ցույց տալ սերվերին, եթե տանտերը միանում էր հանրային Wi-Fi-ին, և մտնելով նույն ցանց, չարագործը ձեռք էր գցում միացումը և հավելվածին ցույց էր տալիս SSL-հավաստագիրը։ Ցանցահենը հենց սրճարանից հայտնում էր անջատիչին, որ տերը վերադարձել է, տեսահսկման խցիկն ընթերցում էր «տանն է» պարամետրը և դադարեցնում  տեսագրումը, ինչից հետո հանցագործը կամ նրա հանցակիցները կարող էին աննկատ տուն թափանցել։ Kasa-ի մշակողները նույնպես շտկել են խոցելիությունն այն բանից հետո, երբ նրանց են դիմել հետազոտողները։

Լուսավորման համակարգերի համար նախատեսված Philips Hue-ում խելացի տանը միանալու համար յուրաքանչյուր ծրագիր տիրոջը թույլտվության հարցում է կատարում։ Այդ թույլտվությունը կարելի է տալ՝ սեղմելով կառավարման բլոկի ֆիզիկական կոճակը. բլոկի միջոցով Hue սարքերը փոխգործակցում են միմյանց հետ։ Այդ կոճակը կարող է սեղմել ոչ միայն օգտատերը, այլև … ցանկացած ծրագիր, որն արդեն միացած է Hue-ին։ Բանն այն է, որ համակարգի «ուղեղը» որոշում է, թե գործել է արդյոք կոճակն ըստ կառավարման բլոկի պարամետրերից մեկի արժեքի։ Հենց այդ արժեքն էլ կարող են փոփոխել հավելվածները։ Այնպես որ, հարթակ մուտք ունեցող  մեկ անբարեհույս ծրագիրը ի զորու է անվերահսկելի կերպով թույլտվություն տրամադրել այլ ծրագրերի, և նույնիսկ ավելին՝ նույն պարամետրի օգնությամբ կարելի է անջատել ավելի վաղ միացված բաղադրիչները։

Խելացի տան կոտրանքի ռիսկը կարելի է նվազեցնել, եթե համակարգը գնելուց առաջ ուշադրություն դարձվի, թե արտադրողն ինչպես է արձագանքում հայտնաբերվող խոցելիություններին։ Եթե ընկերությունը պատասխանատու կերպով է վերաբերվում հետազոտողների կողմից հայտնաբերված խնդիրներին և արագ վերացնում է դրանք, դա լավ նշան է։ Պետք է ժամանակին տեղադրել  արտադրողների թողարկած թարմացումները, ինչպես նաև սարքերը և կառավարման պանելները պաշտպանել երկար ունիկալ գաղտնաբառերով։ Այդ դեպքում չարագործը չի կարողանա գտնել տան «բանալին»։ Հարկ է ճիշտ կարգավորել տնային անլար ցանցը, ծրագրերը ներբեռնել միայն պաշտոնական աղբյուրներից և դրանց տալ միայն անհրաժեշտ թույլտվություններ, ինչպես նաև հանրային Wi-Fi-ին միանալիս օգտագործել պաշտպանված միացում՝ VPN:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

 

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88