Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Կասպերսկի Լաբորատորիա. Հայաստանում ծածկագրող տրոյացիների գրոհներին ենթարկված օգտատերերի բաժինը նվազել է
02/10/2019 13:11
Կիսվել

Կասպերսկի Լաբորատորիա. Հայաստանում ծածկագրող տրոյացիների գրոհներին ենթարկված օգտատերերի բաժինը նվազել է

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանի օգտատերերի համակարգիչների 0,57%-ը ենթարկվել է վնասաբեր ծածկագրող տրոյական ծրագրերի գրոհների այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 0,37%, իսկ Ադրբեջանում՝  0,85%.

2019-ի առաջին եռամսյակում էլ նման սպառնալիքների բախվել է Հայաստանի օգտատերերի 0,65%-ը, իսկ Վրաստանում և Ադրբեջանում, համապատասխանաբար, 0,27%-ը և 0,81%-ը։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, 2019-ի երկրորդ եռամսյակում հայտնաբերվել է ծածկագրող տրոյացիների 16 017 նոր մոդիֆիկացիա այն դեպքում, երբ առաջին եռամսյակում հայտնաբերվել է եռակի քիչ՝ 5222 նոր մոդիֆիկացիա։

Երկրորդ եռամսյակում նաև տեղի է ունեցել շորթման նպատակով քաղաքային վարչակազմերի համակարգչային ցանցերը ծածկագրող ծրագրերով վարակելու մի քանի աղմկահարույց դեպք։ Վերջերս նման միջադեպերի զանգվածային լինելն ստիպում է ուշադրություն դարձնել կրիտիկական կարևոր համակարգչային համակարգերի պաշտպանվածությանը, որոնցից կախված է ոչ միայն առանձին կազմակերպությունների, այլև ամբողջական քաղաքների գործունեությունը։

Ծածկագրող ծրագրերով վարակման գործնականում բոլոր դեպքերը տեղի են ունենում նույն սխեմայով։ Օգտատիրոջը կամ կազմակերպության որևէ աշխատակցի գալիս է վնասաբեր ծրագրով նամակ։ Ստացողը, սպառնալիքը չնկատելով, գործարկում է վնասաբեր ծրագիրը, որն օգտագործում է օպերացիոն համակարգի կամ այլ ծրագրի խոցելիությունները (հաճախ՝ վաղուց հայտնի) և ծածկագրում տվյալները։ Երբեմն (կրկին հայտնի խոցելիությունների միջոցով) այն տարածվում է կազմակերպության տեղային ցանցի բոլոր համակարգիչներ։ Ծածկագրող տրոյացիներով վարակումից խուսափելու համար փորձագետները խորհուրդ են տալիս ժամանակին նորացնել ծրագրային ապահովումը, և առաջին հերթին, օպերացիոն համակարգերը, բոլոր համակարգիչներում կիրառել պաշտպանական լուծումներ, որոնք ի զորու են արգելափակել ինչպես հայտնի, այնպես էլ դեռևս չհայտնաբերված ծածկագրող ծրագրերը։ Հարկ է նաև աշխատակիցներին սովորեցնել, որ նրանք ճանաչեն չարագործների կողմից օգտագործվող սոցիալական ինժեներիայի հնարքները և պաշտպանվեն դրանցից։

Ծածկագրող ծրագրերի զոհ դարձած օգտատերերին խորհուրդ է տրվում ոչ մի դեպքում փրկագին չվճարել տվյալներին հասանելիությունը վերականգնելու համար, քանի որ դա չի երաշխավորում հասանելիություն ստանալը, սակայն հաստատ կդրդի չարագործներին, որ նրանք  հետագայում ևս տարածեն վնասաբեր ծրագիրը։ Անհրաժեշտ է նաև միջադեպի մասին հայտնել իրավապահ մարմիններին, փորձել տեղեկատվություն ստանալ այն մասին, թե հատկապես որ ծրագիրն է գրոհել սարքը կամ դիմել փորձագետներին. հնարավոր է, որ ծածկագրումը բացելու հնարավորություն ընձեռող ծրագիրն արդեն գոյություն ունի, և անվտանգության մասնագետները կկարողանան օգնել փաստաթղթերին հասանելիությունը վերականգնելու գործում։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45