Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
Կասպերսկի. Հայաստանն աշխարհում 9-րդն է մոբայլ բանկային տրոյացիների գրոհների ենթարկվածների ցուցանիշով
11/12/2019 11:21
Կիսվել

Կասպերսկի. Հայաստանն աշխարհում 9-րդն է մոբայլ բանկային տրոյացիների գրոհների ենթարկվածների ցուցանիշով

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։  Հայաստանը 2019-ի երրորդ եռամսյակում աշխարհի երկրների շարքում 9-րդ տեղն է գրավել մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով։ Այն կազմել է 0,1% և չի փոփոխվել երկրորդ եռամսյակի համեմատ։ Եթե այդ վնասաբեր ծրագրերը 2019-ի երկրորդ եռամսյակում գրոհել են Վրաստանի օգտատերերի 0,08%-ին, ապա երրորդ եռամսյակում այդ ցուցանիշը նվազել է մինչև 0,06%։ Այդ ցուցանիշներն Ադրբեջանում կազմել են, համապատասխանաբար, 0,07% և 0,08%։ Հուլիս-սեպտեմբերին մոբայլ բանկային տրոյական ծրագրերն ամենից շատ գրոհել են ռուսաստանցի օգտատերերին՝ 0,30%։

2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 1,86%-ը, Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 1,17, իսկ Ադրբեջանում՝ 3,8%։ Երկրորդ եռամսյակում դրանք գրոհել են հայաստանցի օգտատերերի 2,08%-ին, Վրաստանում՝1,67, և Ադրբեջանում՝ 4,05%-ին։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, հուլիս-սեպտեմբերին մոբայլ սպառնալիքներն ամենից շատ գրոհել են Իրանի օգտատերերին՝ 52,68%.

Մոբայլ վնասաբեր ծրագրերից պաշտպանության համար փորձագետների կողմից առաջարկվող միջոցներից են միայն վստահելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի աղբյուրներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը, ինչպես նաև համակարգը և հավելվածները մինչև արդիական տարբերակներ մշտապես նորացնելը։ Խորհուրդ է տրվում չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։  Մոբայլ օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որևէ մեկին անհատական և բանկային տվյալներ տրամադրելուց, հատկապես նրանց, ովքեր «խնդրում » են դա անել ի պատասխան  «շահավետ» առաջարկների։ Իսկ ցանկացած տրոյացուց և այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հուսալի հակավիրուս, որը կկանխարգելի դրանց տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87