Բիզնես

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
Լոռու բոլոր դպրոցներում այսուհետ կգործեն  «Արմաթ» լաբորատորիաներ
24/12/2019 19:42
Կիսվել

Լոռու բոլոր դպրոցներում այսուհետ կգործեն «Արմաթ» լաբորատորիաներ

Առաջատար տեխնլոգիաների ձեռնարկությունների միությունը պաշտոնական արարողությամբ ամփոփեց Լոռու մարզի բոլոր դպրոցներում Արմաթ ինժեներական լաբորատորիաներ տեղադրելու գործընթացը։

Այսօր առավոտյան Վանաձորի թիվ 3 դպրոցում տեղի ունեցավ հերթական «Արմաթ» լաբորատորիայի բացման արարողությունը, որով ազդարարվեց 118 նոր ինժեներական լաբորատորիաների տեղադրումը Լոռու մարզում, ինչով ամփոփվեց մարզի «արմաթապատումը»։ Եղավ մշակութային մաս, որի ընթացքում ելույթ ունեցան մարզի մշակութային կառույցների սաները, ինչպես նաև արդեն գործող լաբերի աշակերտները հյուրերին ներկայացրին իրենց աշխատանքները։

Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Լոռու մարզի կրթության վարչության բաժնի ներկայացուցիչներ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչներ։ Իր խոսքում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհավորեց դպրոցականներին ձեռքբերման առթիվ և նշեց, որ անչափ կարևորում է նմանատիպ ձեռնարկների իրականացումը։ Շնորհավորական խոսքով հանդես եկան նաև «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։

Ընդհանուր առմամբ, դպրոցներ են տեղադրվել Ալավերդու, Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Սպիտակի ու Գուգարքի տարածաշրջաններում։ Տեղադրվել է 118 նոր լաբորատորիա, որոնք գումարվեցին մարզում նախկինում տեղադրված շուրջ 24 լաբերին։

«Նախորդ շաբաթ օրը տեղադրեցինք 500-րդ լաբը (Նալբանդ գյուղում), բայց կարծում եմ՝ ոչ թե դպրոցների, այլ համայնքերի քանակի վրա է պետք շեշտը դնել։ Այժմ տեղադրված 500 լաբորատորիայից օգտվում է շուրջ 400 hամայնք։ Դա նշանակալի ձեռքբերում է։ Հաջորդը Տավուշի մարզն է, որում աշխատանքները պլանավորում ենք ավարտել երկու օրում՝ ամեն օր տեղադրելով 22-23 լաբորատորիա», – նշեց «Արմաթ» ինժեներական լաբերի տեխնիկական պատասխանատու Ավագ Սայանը։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները նախատեսված են 10-18 տարեկանների համար: Մեկ խմբում կարող է լինել մինչև 18 երեխա, բայց երեխաների քանակից կախված, դպրոցները կարող են ունենալ ավելի քան 1 լաբորատորիա: Ըստ նախատեսվածի, ինժեներական լաբորատորիաներ չեն ունենա միայն այն դպրոցները, որոնց աշակերտների ընդհանուր քանակը 33-ից պակաս է:

Ծրագիրն այս տարվանից իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ։ 2019 թվականի հուլիսին ՀՀ կառավարությունը 834 մլն դրամ է հատկացրել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար: 2019 թվականի ավարտին բացի

Լաբորատորիաներով արդեն հագեցված են Շիրակի ու Լոռու մարզերը։ Մինչև շաբաթվա ավարտ գործընթացը կամփոփվի նաև Տավուշի մարզում և, ըստ նախագծի, 2020թ. ավարտին «Արմաթ» լաբորատորիաներ կլինեն Հայաստանի և Արցախի բոլոր դպրոցներում:

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության և ԱՏՁՄ ջանքերի շնորհիվ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի բոլոր դպրոցները մինչև դեկտեմբերի 27-ը ապահովված կլինեն «Արմաթ» ինժեներական լաբորատորիներով։ Այսպիսով Հայաստանում տեղակայված Արմաթ լաբորատորիների քանակը դառում է 585, որոնցում ներգրավված կլինի շուրջ 14.000 աշակերտ։ Սույնով Հայաստանը դիրքավորվում է աշխարհի այն հազվագյուտ երկրների շարքում, որտեղ STEM կրթությունը ինժեներական լաբորատորիաների տեսքով հասանելի է հանրակրթականհամակարգի ավելի քան 45 % դպրոցներում։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88