ՀԿԵ և «Ապավեն» ընկերությունները ստորագրեցին համագործակցության մասին համաձայնագիրը
Տեղական արտադրանքի արտահանումը խթանելու, երկաթուղի բեռնափոխադրումների նոր ծավալների ներգրավման նպատակով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն և Հայաստանի խոշոր տրանսպորտային «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը դեկտեմբերի 27-ին ստորագրեցին 2020 թվականին համագործակցության մասին համաձայնագիրը։
Փաստաթուղթը նախատեսում է երկաթուղային տրանսպորտի միջոցով փոխադրվող պղնձի խտանյութի արտահանման ավելացում 16,7%-ով՝ մինչև 210 հազար տոննա։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: