Բիզնես

USD BUY - 396.00+3.50 USD SELL - 401.00+4.00
EUR BUY - 417.00+3.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 72.94-0.60 WTI - 68.15-1.47
COMEX:  GOLD - 2673.90+0.58 SILVER - 31.10+1.40
COMEX:  PLATINUM - 951.80+0.51
LME:  ALUMINIUM - 2594.00-0.19 COPPER - 9010.50+0.09
LME:  NICKEL - 15903.00-1.00 TIN - 28913.00+2.56
LME:  LEAD - 2072.50+0.75 ZINC - 3103.00+1.60
FOREX:  USD/JPY - 149.75-0.18 EUR/GBP - 1.0575+0.04
FOREX:  EUR/USD - 1.0575+0.04 GBP/USD - 1.2737+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44910.65+0.42 NASDAQ - 19218.17+0.83
STOCKS US: S&P 500 - 6032.38+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8287.30+0.07 CAC40 - 7235.11+0.78
STOCKS EUR:  DAX - 19626.45+1.03
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
5 երեխաների մայրը պատմում է՝ ինչպես աշխատել տանից
20/03/2020 21:56
Կիսվել

5 երեխաների մայրը պատմում է՝ ինչպես աշխատել տանից

Չինաստանում սկիզբ առած և այժմ աշխարհով մեկ տարածված կորոնավիրուսը այժմ նաև Հայաստանում է: Շատերիս մոտ սա անհնագստություն, և երբեմն նաև խուճապ է առաջացնում. չէ՞ որ արտակարգ դրությամբ պայմանավորված բնականոն կյանքը խախտվել է։ Ինքնամեկուսացումը լավ է հնչում, երբ խոսքը գնում է առողջապահական անհրաժեշտության մասին, սակայն հոգեբանորեն այն բավականին բարդ է տրվում։

Հատկապես դժվար է աշխատող մայրիկների իրավիճակը․ կրթական հաստատությունները փակ են, մինչդեռ շատ ընկերություններ անցել են հեռահար աշխատանքի։

Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերությունը, հոգ տանելով աշխատակիցների առողջության մասին, արդեն երեք շաբաթ է, ինչ աշխատակիցներին հնարավություն է տվել աշխատել տանից։ Ընկերության աշխատակիցների համար հեռահար աշխատանքը նորություն չէ․ կան թե՛ մշակված կանոնակարգեր, թե՛ տեխնիկական ու տեխնոլոգիական հնարավորություններ ու աջակցություն։ Մեզ հետ հարցազրույցում ընկերության մարդկանց և մշակույթի բաժնի գործադիր, հինգ երեխաների մայր Մարգարիտա Հովհաննիսյանը կիսվել է արտակարգ իրավիրաճակով պայմանավորված բարդությունները հաղթահարելու և նույնիսկ այս պայմաններից լավագույնը քաղելու իր խորհուրդներով։

– Ի՞նչ դժվարություններ է առաջացրել արտակարգ իրավիճակն ու ի՞նչ հնարավորություններ է այն ընձեռել։

– Եկե՛ք փորձենք այս ամենի մեջ տեսնել դրականը, ի՞նչ է մեզ տալիս տանը մնալը․ առաջինը՝ սոցիալապես պատասխանատու լինելու փաստն է, որ ո՛չ մեզ, ո՛չ էլ մյուսներին ավելորդ ռիսկի չենք ենթարկում։ Երկրորդը՝ մեզ տալիս է աննախադեպ հնարավորութուն 24/7 ռեժիմում գտնվել տանը՝ ամենահարազատ մարդկանց շրջապատում։ Հիշե՛ք՝ վերջին անգամ ե՞րբ եք նման հնարավորություն ունեցել։

– Ինչպե՞ս է ինքնամեկուսացումը տրվում մեծ ընտանիքին։

Կարծում եմ նույն կերպ, ինչպես որ ավելի փոքր ընտանիքներին։ Ամեն մեկն իր գործն է անում, ուղղակի տան պայմաններում։ Ոչ մի պահ չեմ էլ մտածել, որ դժվարությունների եմ հանդիպելու այս ընթացքում, ամենակարևոր նախապայմանը՝ բոլորն առողջ լինեն։

– Ինչպե՞ս է գործատուն օգնում գործընթացը ճիշտ ու հարմար կազմակերպել։

– Ֆիլիպ Մորրիսը, որտեղ աշխատում եմ, ոչ միայն թույլ է տալիս, այլև հորդորում է տանից աշխատել։ Ընկերությունը վեբինարներ է անցկացնում՝ բժիշկ-համաճարակաբանների, հոգեբանների, սննդաբանների հետ, որպեսզի կարողանանք հղել մեզ անհանգստացնող հարցերը մասնագետներին։ Բացի այդ, անընդհատ տեղեկություններ ու ուղղորդումներ ենք տալիս աշխատանքը ճիշտ կառավարելու, երեխաների հետ զբաղվելու վերաբերյալ, նույնիսկ թիմերով հեռահար սուրճ ենք հասցնում խմել։

– Ինչպե՞ս է ադապտացվում կրթական համակարգը։

– Հինգ երեխաներիցս չորսը հաճախում են կրթական հաստատություններ։ Մեծ ուրախությամբ հետևում եմ՝ ինչպես է Չարենցի դպրոցի ուսուցչական անձնակազմը աշխատում, որպեսզի երեխաները հետ չընկնեն իրենց դպրոցական ծրագրից։ Կազմակերպված է հեռահար ուսուցում՝ ամենատարբեր թվային լուծումներ օգտագործելով, ձայնային հաղորդագրություններ ուղարկելով երեխաներին, առցանց դասեր անցկացնելով։ Այսպես, մեր մեծ ընտանիքի ամեն մի անդամ պատասխանատու կերպով իր գործն է անում․․․ անկեղծ այս ամենն արդեն սկսում է դուր գալ ինձ։

– Ո՞րն է արտակարգ իրավիճակում առօրյան ճիշտ կազմակերպելու գաղտնիքը։ Ի՞նչ դեր ունեն երեխաները։

– Ամենի հիմքում ճիշտ պլանավորումն է և պոզիտիվ մնալը։ Երեխաները պետք է անպայման ընդգրկված լինեն պլանավորման գործում և ոչ թե կատարեն ծնողների պլանավորածը։ Նրանք պետք է անձնական պատասխանատվություն զգան իրենց իսկ պլանի հանդեպ։ Սա նաև շատ լավ ժամանակ է երեխաների մեջ սոցիալական պատասխանատվություն և մարդկանց օգնելու ցանկություն սերմանելու համար։ Երեխաները պետք է զգան, որ տանը մնալ չի նշանակում անգործ մնալ, եթե սովորական օրերին նրանց օրը ակամայից պլանավորված է, ապա հիմա նրանք, տնօրինելով սեփական ժամանակը, սկսում են գնահատել այն։ Պետք է ամեն մեկն իրեն կարևոր զգա և պատասխանատու ստեղծված իրավիճակում և որոշակի պարտավորություններ ստանձնի։

5 երեխաների մայրը պատմում է՝ ինչպես աշխատել տանից

– Ինչո՞վ կարելի է զբաղացնել երեխաներին այս բարդ իրավիճակում։

– Համաշխարհային մակարդակով արտակարգ իրավիճակով պայմանավորված, մի շարք հեղինակավոր առցանց հարթակներ անսահմանափակ մուտք են բացել դեպի իրենց ռեսուրսները․ գիտություն, լեզուներ, նկարչություն, թատրոններ, թանգարաններ և այլն, այս հնարավորությունը բաց թողնելը հանցագործություն կլիներ։ Մի՛ թողեք, որ երեխան մեկուսանա, տխրի, հեռախոսի մեջ մտնի, բացեք նրա առջև նոր հորիզոններ, հաստատ կգտնի իր համար նախընտրելի թեմա կամ զբաղմունք։ Ահա դրանցից մի քանիսը, որ գրավել են իմ ուշադրությունը և դուր են եկել իմ երեխաներին.

1. Help.foxford.ru – Որպեսզի աշակերտները ժամանակ չկորցնեն և շարունակեն սովորել, կայքը բոլորի համար հասանելի է դարձրել բոլոր վճարովի դասընթացները մինչև տարեվերջ:

2. Arzamas.academy – Arzamas մանկական սենյակը, որը ներառում է փարձառու մասնագետների կողմից ընտրված գրքեր, երաժշտություն, մուլտֆիլմներ և խաղեր հնարավորություն կտա օգատակար և հետաքրքրիր անցկացնել ժամանակը երեխաների հետ

3. Chips-journal.ru – Կայքը տրամադրում է 10 հիանալի աուդիո ներկայացումներ 3 տարեկանից բարձր երեխաների համար

4. Goethe.de – Սա Kinderuni գերմանական մանկական համալսարանն է, որը նախատեսված է 8-12 տարեկան երեխաների համար, որը կօգնի Ձեր երեխաներին գտնել շրջակա միջավայրի հետ կապված իրենց հարցերի պատասխաններն ու միաժամանակ խաղի տեսքով կծանոթացնի գերմաներեն լեզվի հետ:

5. PGbooks.ru – Գրպանի գիտնական, որը, չնայած տևական ժամանակ է՝ կա, սակայն կարևորությունը չի կորցրել:

6. Enterclass.com – Երեխաների և նրանց ծնողների համար նկարելու հիմունքները ներկայացնող հիանալի կայք:

5 երեխաների մայրը պատմում է՝ ինչպես աշխատել տանից

– Ի՞նչ խորհուրդ կտաք աշխատող այլ մայրիկներին։

Այս նոր իրավիճակում եկեք չմոռանանք ամենակարևորի մասին․ սովորելուց և ինքնակրթվելուց զատ, պետք է ուշադրություն դարձնել հանգստին, զվարճանքին, միմյանց հետ ժամանակ անցկացնելուն, շփվելուն, միասին սնվելուն, միասին համեղ ուտեստներ պատրաստելուն, միասին ցերեկով զբոսնելուն, որովհետև մաքուր օդ շնչելը ոչ ոք չի չեղարկել։ Բացե՛ք տան բոլոր պատուհաններն ու գնացե՛ք դուրս․ և՛ դուք կօդափոխվեք, և՛ տունը։ Չէ՞ որ այս ամենը հնարավոր չէ անել սովորական աշխատանքային օրվա ընթացքում, որը գրասենյակում եք անցկացնում։ Այժմ իսկապես հիանալի ժամանակ է անել այն, ինչ միշտ ուզել ես, բայց չես կարողացել ժամանակ տրամադրել։ Մի՛ դադարեք ասել ձեր մտերիմներին, որ սիրում եք նրանց, լցրեք ձեր շրջապատը սիրով և ջերմությամբ։

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76