Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Մեկնարկել է Տեխնոլոգիական դասընթացների կազմակերպման և անցկացման դրամաշնորհային մրցույթ
06/05/2020 16:07
Կիսվել

Մեկնարկել է Տեխնոլոգիական դասընթացների կազմակերպման և անցկացման դրամաշնորհային մրցույթ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում մեկնարկել է դասընթացների կազմակերպման և անցկացման դրամաշնորհային մրցույթներ հետևյալ ուղղություններով՝

– Node.JS,

– React.JS,

– Android,

– iOS,

– .Net/ C#,

– Java/Spring,

– Phyton,

– Quality Engineering,

– Web (HTML/CSS),

– UI/UX,

– Machine Learning,

– CyberSecurity,

– Product Management,

– Project Management,

– Technical Recruitment,

– Digital Marketing / SEO, SMM տեխնոլոգիական մասնագիտություններով։

Դասընթացների կազմակերպման մրցույթներին կարող են մասնակցել բարձր տեխնոլոգիական ոլորտի դասընթացներ կազմակերպող այն ընկերությունները, կազմակերպությունները, կենտրոնները, տեխնոպարկերը, ոլորտային ուսումնական հաստատությունները, որոնք ունեն մրցույթի պահանջներին համապատասխան կրթական ծրագրեր:

Դասընթացներն անցկացվելու են հեռավար (օնլայն) տարբերակով, իրական ժամանակում՝ բոլոր ուսանողների (շահառուների) միաժամանակ մասնակցությամբ, այնպիսի հեռավար գործիքակազմի միջոցով, որը հնարավորություն կտա ապահովելու ուսանողների ակտիվ ներգրավվածությունը դասընթացին։

Դասընթացների կազմակերպման մրցույթների գնահատումը կանցկացվի մասնագիտացված մրցութային հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված կլինեն ՀՀ ԲՏԱՆ, ՀՀ ԿԳՄՍ, միջազգային կառույցների, լոկալ ոլորտային միությունների և ՏՏ ոլորտի գործող ընկերությունների ներկայացուցիչներ:

Հայտարարվող դրամաշնորհային մրցույթներից յուրաքանչյուրի վերաբերյալ մանրամասները տեղադրված են նախարարության պաշտոնական կայքում՝ https://hti.am/main.php?lang=1&page_id=737, մի մասը կհայտարարվեն առաջիկա օրերին:

Ծրագրի նպատակն է ԲՈՒՀ-երի, կրթական կենտրոնների և տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների հետ իրականացնել համատեղ թիրախային վերապատրաստման դասընթացներ Երևանի և մարզերի ավելի քան 3000 քաղաքացիների համար։

Այն հնարավորություն կտա ձեռք բերելու նոր մասնագիտություն, կխթանի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում այլ ոլորտներից պարապուրդում հայտնված մարդկանց անցումը տեխնոլոգիական ոլորտ, մասնագետների որակավորման բարձրացմանն ու գիտելիքների խորացմանը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի  ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69