Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+2.08 TOPIX - 4100.61+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25937.49+1.05 SSEC - 3966.59+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
10/08/2026  CBA:  USD - 365.88-0.29 GBP - 494.01+1.91
10/08/2026  CBA:  EURO - 422.81+0.69
10/08/2026  CBA:  GOLD - 51000+756 SILVER - 756.62+29.84
ՀԵԵՀ  ԵՎ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ 5 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
01/10/2010 16:19
Կիսվել

ՀԵԵՀ ԵՎ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ 5 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Հարավ-արեւելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը (ՀԵԵՀ) իր առաջին վարկն է տրամադրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ: Հիմնադրամի 5 միլիոն ԱՄՆ դոլար հիմնական վարկը  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ օգտագործելու է հատկապես թերի սպասարկվող հեռավոր եւ գյուղական վայրերում միկրո, փոքր եւ միջին (ՄՓՄՁ) ձեռնարկություններին վարկեր տրամադրելու նպատակով:  

Սա  2009թ. դեկտեմբերին Հայաստանում գործունեություն սկսելուց ի վեր ՀԵԵՀ-ի երկրորդ ներդրումն է: Վարկը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ տրամադրվում է Հիմնադրամի Եվրոպական Հարեւանության Հիմնադրամի շրջանակներում, որը սպասարկում է Եվրամիության Արեւելյան Համագործակցության երկրներին`Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային: 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ` շնորհիվ փոքր եւ միջին բիզնեսի հետ իրականացվող աշխատանքների, ներդրված եւ կիրառվող ժամանակակից բանկային տեխնոլոգիաների, հմուտ եւ բարձրորակ անձնակազմի, մեծ փորձառություն ունի ՄՓՄՁ վարկավորման ոլորտում:  Մասնակցելով տարբեր միջազգային ֆինանսական եւ կառավարության կողմից իրականացվող վարկային ծրագրերի, որոնցից են Համաշխարհային Բանկի «ՓՄՁ-ների համար  ֆինանսավորման մատչելիության ծրագիրը», Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի վարկային ծրագրերը, Հայաստանի կառավարության «Տնտեսական Կայունացման Վարկային Ծրագիրը», շվեյցարական «Իզմիրլյան» հիմնադրամի վարկային ծրագրերը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ներգրաված միջոցների հաշվին ապահովել է վարկային պորտֆելի աճ: Մասնավորապես, 2009 թվականի դրությամբ փոքր բիզնեսին տրամադրված վարկերի մնացորդը 127%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, իսկ միջին բիզնեսին տրամադրված վարկերի մնացորդը 51%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Բանկը միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին կարողանում է սպասարկել 31 մասնաճյուղից բաղկացած լայն տարածաշրջանային ցանցի միջոցով:    

Ինչպես նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ Վարչության Նախագահ պարոն Աշոտ Օսիպյանը, ՀԵԵՀ-ի հետ համագործակցությունն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից դիտարկվում է որպես միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ոլորտում նոր զարգացումների նախադրյալ:  «Պատիվ ունենք աշխատել մի գործընկերոջ հետ, որը Եվրոպայում եւ նախկին խորհրդային երկրներում բանկային եւ ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության  նշանակալի փորձ ունի: Պատրաստ ենք ներգրավվել ցանկացած նախագծում, որը կնպաստի բանկային համակարգի զարգացմանը, փորձի հարստացմանը եւ մեր հաճախորդների պահանջների բավարարմանը: Վստահ եմ, որ ՀԵԵՀ-ի հետ համագործակցությունը կլինի արդյունավետ եւ  երկարատև»:

«Հայաստանում կատարվող այս ներդրումը Եվրամիության Արեւելյան Համագործակցության երկրների հանդեպ ամուր հանձնառության դրսևորում է»,  ասել է ՀԵԵՀ-ի խորհրդի նախագահ Դոկտոր Կլաուս Գլաուբիթը: «Մեր նոր գործընկեր վարկավորող հաստատության` ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ շնորհիվ Հիմնադրամը կկարողանա տարածքային առումով ընդլայնել իր գործունեությունը եւ հնարավորություն կտա բանկին հասանելի դարձնել վարկերը երկրում գտնվող մոտ 320 միկրո եւ փոքր բիզնեսներին»:

Հարավ-արեւելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը (ՀԵԵՀ) նպատակ է հետապնդում խթանել տնտեսական զարգացումը եւ բարգավաճումը Հարավ-արեւելյան Եվրոպայում` Ալբանիայում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Բոսնիայում եւ Հերցեգովինայում, Բուլղարիայում, Մակեդոնիայում, Վրաստանում, Կոսովոյում, Մոլդովայում, Չերնոգորիայում, Ռումինիայում, Սերբիայում եւ Ուկրաինայում: Այն առաջարկում է երկարատեւ ֆինանսավորման գործիքներ տեղական ֆինանսական կազմակերպություններին, որոնք պետք է տրամադրեն միջոցներ միկրո եւ փոքր ձեռնարկություններին բիզնես վարկերի տեսքով, ինչպես նաև ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին` հիփոթեքային վարկերի տեսքով: ՀԵԵՀ-ի ներդրումային գործունեությունը զուգակցվում է ՀԵԵՀ-ի Զարգացման Ծրագրով, որը ֆինանսավորում է տրամադրում տեխնիկական աջակցության, խորհրդատվության եւ դասընթացների կազմակերպման, ինչպես նաև  տեղեկացվածության  եւ մարքեթինգային գործունեության խթանման նպատակով:

2005թ. դեկտեմբերին հիմնադրվելուց ի վեր ՀԵԵՀ-ը 822 միլիոն  Եվրոյի ֆինանսավորում է տրամադրել առեւտրային բանկերին, միկրոֆինանսավորող հաստատություններին եւ ոչ ֆինանսական հաստատություններին ավելի քան 238.000 ՄՓՁ եւ հիփոթեքային վարկերի տեսքով: Ստեղծված լինելով KfW-ի (Գերմանական Զարգացման Բանկ) նախաձեռնությամբ` ՀԵԵՀ-ը պետական-մասնավոր համագործակցություն է, որը համատեղել է պետական եւ մասնավոր ներդրողների միջոցները, այդ թվում` Եվրոպական Հանձնաժողովի, Տնտեսական Զարգացման եւ Համագործակցության Գերմանական Դաշնային   Նախարարության (BMZ), Ավստրիայի կառավարության, Շվեյցարիայի, Դանիայի եւ Ալբանիայի կառավարությունների, KfW-ի, ՄՖԿ-ի, Հոլանդական Զարգացման Ֆինանսական Ընկերության, Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական Ներդրումային Բանկի, Ավստրիական Զարգացման Բանկի, Դոյչե Բանկի եւ Զալ Օփենհայմի միջոցները:

ՀԵԵՀ-ը մասնավոր կերպով կառավարվում է Լյուքսեմբուրգում հիմնված «Օփենհայմ Ակտիվների Կառավարման Ծառայություններ» ԳՄԲՀ-ի կողմից, որն իրականացնում է միջոցների կառավարումը, եւ Մայնի Ֆրանկֆուրտում հիմնված «Ֆայնենս ին Մոշըն» ՍաՌԼ-ի կողմից, որը տրամադրում է միջոցների գծով խորհրդատվություն: 

AMP
10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
51000
+756
Արծաթ
756.62
+29.84