Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԿԻԲԵՌՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ 5-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
29/06/2011 15:52
Կիսվել

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԿԻԲԵՌՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ 5-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Այսօր` հունիսի 29-ին, ամփոփվեցին Կիբեռսպորտի Հայաստանի 5-րդ առաջնության արդյունքները: Միջոցառման շրջանակներում “Սամսունգ Էլէկտրոնիքս” ընկերության, “ԱրմենՏել” ընկերության (ապրանքանիշը Beeline) և Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի ներկայացուցիչները պարգևատրեցին Հայաստանի համակարգչային խաղերի 5-րդ բաց առաջնության հաղթողներին: Այսպես, համակարգչային խաղերի Համաշխարհային առաջնության ծրագրում ներառված պաշտոնական մարզաձում հաղթեցին 27-ամյա տնտեսագետ Էդմոն Գրիգորյանը (FIFA 2011) և 24-ամյա ծրագրավորող Հայկ Հակոբյանը (StarCraft 2): Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Էդգար Սահակյանը և ՀՀ-ում “Սամսունգ Էլեկտրոնիքս”-ի ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը չեմպիոններին հանձնեցին ուղեգիր դեպի Պուսան (Հարավային Կորեա), որտեղ նրանք կներկայացնեն Հայաստանը կիբեռխաղերի Համաշխարհային մրցաշարում:

Այդ մրցաշարին մասնակցելու իրավունք ստացան նաև երկրորդ և երրորդ տեղերը գրաված Լևոն Սաքեյանը, Մհեր Եղիազարյանը, Պավել Արամյանը և Բագրատ Դաբաղյանը: Վերջիններիս, ի տարբերություն հողթողների, կմեկնեն Պուսան սեփական միջոցներով:

Միևնույն ժամանակ, WCG Հայաստանի առաջնության  թիմային և անհատական մարզաձևերի հաղթողները պարգևատրվեցին Samsung ընկերության արտադրության համակարգչային տեխնիկայով: “ԱրմենՏել” ընկերության հատուկ մրցանակի` նեթբուք և մեկ տարի անվճար Hi-Line ծառայության բաժանորդագրմանն  արժանացավ WCG Հայաստանի առաջնության իգական սեռի միակ մասնակից` Օլգա Ֆեդորենկոն:

«Այսօր, երբ միասնական օպերատոր` «ԱրմենՏել» ընկերության ջանքերով երկրում ստեղծված են արագ և մատչելի ինտերնետի բոլոր նախադրյալները, մենք կարող ենք ուշադրություն դարձնել նաև Հայաստանում կիբեռսպորտի զարգացմանը: Մաղթում եմ մեր երիտասարդներին պատվով ներկայացնել երկիրը համակարգչային սպորտի աշխարհում կայանալիք խոշորագույն միջոցառմանը», – իր ողջույնի խոսքում նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի կազմկոմիտեի տվյալներով` WCG Հայաստանի 2011 առաջնությանը մասնակցել է 150 երիտասարդ, որոնցից 36 տարբեր անվանակարգերում դարձել է մրցանակակիր: Համակարգչային խաղերի համաշխարհային հովանավորն է «Սամսունգ Էլէկտրոնիքս» ընկերությունը, իսկ Հայաստանի ազգային առաջնությանը` «ԱրմենՏել» ընկերությունը: Մրցաշարին համակարգիչները տրամադրել է Fine ընկերությունը: 

Համակարգչային խաղերի Հայաստանի առաջնության մրցանակակիրների ցանկին, ինչպես նաև խաղերի ձայնագրություններին կարելի է ծանոթանալ Հայաստանի Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի կայքում` www.wcg.am:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52