30/12/2010 16:18
ORANGE-Ը ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ 2011Թ. ԿԵՍ ՄԼՆ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐՈՎ
Orange-ը մուտք է գործում 2011թ. արդեն մեծ Orange ընտանիքով` 500,000 ակտիվ բաժանորդներով:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Օրանժ-Արմենիա»-ից` այսօր ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, ամփոփելով անցնող տարին, մասնավորապես նշել է. «2010թ. մեզ համար շատ կարեւոր էր. այն առաջին տարին էր, երբ մենք լիարժեք գործունեություն ծավալեցինք Հայաստանում։ 2010թ. եղել է բազմաթիվ նորարարությունների, նոր առաջարկների, ցանցի ընդլայնման, բաժանորդային բազայի կառուցման և ներդրումների տարի: Մենք հպարտ ու երջանիկ ենք մեր ձեռքբերումներով, որոնք Orange-ի թիմի նվիրված ու խանդավառ աշխատանքի արդյունք են: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր բաժանորդներին, որոնք վստահել են մեզ ու մեզ հետ են, միաժամանակ ցանկանում ենք վստահեցնել, որ Orange-ը շարունակելու է լինել նրանց հոգատար ընկերը»:
30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
Արծաթ
606.96
-15.91
16:59 30/10/26
