Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՍԹԱՐ-Ը`  «ՌԵՆԵՍԱՆՍ ԿԱՊԻՏԱԼԻ» ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
22/12/2010 12:15
Կիսվել

ՍԹԱՐ-Ը` «ՌԵՆԵՍԱՆՍ ԿԱՊԻՏԱԼԻ» ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՍԹԱՐ առևտրային ցանցն առաջինը Հայաստանում կնքել է պայմանագիր նոր բաժնետիրական կապիտալի ներգրավման վերաբերյալ Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Եվրոպայում և Աֆրիկյան երկրների առաջատար անկախ ներդրումային-բանկային խմբի`«Ռենեսանս Կապիտալիե հետ:

««Ռենեսանս Կապիտալի» հետ համագործակցության բանակցություններն արդյունավետ և բեղմնավոր էին: Իհարկե, նրանց դրական որոշման վրա ազդել է ՍԹԱՐ ընկերության առաջատար դիրքը շուկայում, բիզնեսի թափանցիկությունը, ինչպես նաև կազմակերպական կառուցվածքը և պրոֆեսիոնալ մենեջմենթը: Նմանօրինակ հետաքրքրությունը խոշոր ներդրումային ընկերության կողմից ևս մեկ անգամ փաստում է, որ ՍԹԱՐ-ը հանդիսանում է հայաստանյան շուկայում կարևոր և հեռանկարային ընկերություններից մեկը»,- նշել է ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:

«Ռենեսանս Կապիտալը», որը դարձել է ՍԹԱՐ-ի բացառիկ ֆինանսական խորհրդատուն` հավելյալ բաժնետիրական կապիտալի ներգրավման գործընթացում, հանդիսանում է Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Եվրոպայում և Սահարայից հարավ գտնվող մի շարք Աֆրիկյան երկրների առաջատար անկախ ներդրումային-բանկային խումբ, որը միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում իր հաճախորդների համար մուտք գործել այս շուկաներ Լոնդոնում, Նյու-Յորքում և Հոնկոնգում գտնվող իր ֆինանսական կենտրոնների միջոցով: «Ռենեսանս Կապիտալը» առաջատար դիրք է զբաղեցնում ֆինանսական գործունեության հիմնական ուղղություններից յուրաքանչյուրում` բաժնետիրական և պարտավորությունների կապիտալի հետ աշխատանքում, կլանման և միաձուլման գործընթացում, վերլուծական ուսումնասիրություններում, ածանցյալ գործիքների հետ աշխատանքում: «Ռենեսանս Կապիտալըե հանդիսանում է առաջատարը լեռնամետալուրգիական, նավթագազային և գյուղատնտեսական արդյունաբերության ճյուղերում: Ընկերությունը մտնում է «Ռենեսանս Գրուպի» մեջ:

Հիշեցնենք, որ ներկայումս ՍԹԱՐ առևտրային ցանցը ընդգրկում է 18 սուպերմարկետ, որոնցից մեկը գործում է Հրազդան քաղաքում, մնացած 17-ը` Երևանում: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) հանդիսանում է ՍԹԱՐ-ի մինորիտար բաժնետերը, իսկ որպես խոշոր բաժնետեր հանդես է գալիս Հենրիկ Զախարյանցը:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11