Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
GOOGLE NEXUS S ՍՄԱՐԹՖՈՆՆ ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
19/05/2011 14:51
Կիսվել

GOOGLE NEXUS S ՍՄԱՐԹՖՈՆՆ ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ներկայացնում է հայաստանյան շուկայում առաջին Google Nexus սմարթֆոնը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը բացառիկ իրավունք է ձեռք բերել` ներկայացնելու Google Nexus S սմարթֆոնը  Հայաստանում:

Samsung և Google ընկերությունների համատեղ արտադրության Google Nexus S-ն աշխարհում առաջին սմարթֆոնն է, որը գործում է նորագույն ու գերարագ Android 2.3 Gingerbread օպերացիոն համակարգով (Android 2.3.4 օպերացիոն համակարգի անցնելու հնարավորությամբ): Այս համակարգի, ինչպես նաև 1 ԳՀց հաճախականությամբ պրոցեսորի և 16 ԳԲ ներքին հիշողության շնորհիվ Google Nexus S սմարթֆոնը ներկայումս գոյություն ունեցող ամենաարագագործ հեռախոսներից է:

Nexus S-ում առաջին անգամ ներկայացված է Contour Display տեխնոլոգիան, որի հիման վրա ստեղծված գոգավոր էկրանն ապահովում է օգտագործման բացառիկ հարմարավետություն: Նորարարական Near Field Communication (NFC) տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է տվյալների փոխանակում NFC չիպերով ապահովված օբյեկտների հետ:

Այս սմարթֆոնում ի սկզբանե ներկայացված են Google-ի լավագույն հնարավորությունները` ինչպիսիք են Google Search-ը, Google Maps-ը, Mobile Instant-ը, Google Earth-ը և այլն: Ավելին,  Nexus S օգտագործողները առաջինը կստանան բոլոր թարմացումներն ու կօգտվեն բոլոր ապագա նորամուծություններից, ինչպես նաև կարող են օգտվել Android Market-ում առկա անվճար և վճարովի բոլոր ծրագրերից և խաղերից: Հիշեքնենք, որ Google ընկերությունն Android Market-ն արդեն ամբողջությամբ հասանելի է դարձրել Հայաստանում: Android Market-ից ծրագրեր կարելի է գնել VISA, MasterCard վճարման համակարգերի միջոցով:

Google Nexus S-ն արժե 295000 դրամ: Նրանք ովքեր ձեռք կբերեն Google Nexus S սմարթֆոն կարող են մասնակցել ՙՍմարթ բոնուս՚ ծրագրին և ստանալ 147500 դրամ բոնուս:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Յունիբանկի համագործակցության շրջանակներում, այս սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ապառիկ` առանց կանխավճարի:
01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48