Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ SAMSUNG GALAXY S ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԱՃԱՌՔԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ
28/09/2010 16:48
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ SAMSUNG GALAXY S ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԱՃԱՌՔԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ Samsung ընկերության հետ բացառիկ և պաշտոնական համագործակցության շրջանակներում Հայաստանում առաջին անգամ սկսում է Samsung Galaxy S սմարթֆոնի վաճառքը:

Samsung Galaxy S (Model: GT-I9000) սմարթֆոնն օգտագործողի առօրյան դարձնում է առավել հարմարավետ, հետաքրքիր և լիարժեք: Android համակարգով գործող Galaxy S-ը` 4 դյույմ չափի Super AMOLED էկրանի և 1 ԳՀց հաճախականությամբ պրոցեսորի համադրությամբ, թույլ է տալիս վայելել HD ֆորմատի տեսանյութեր, իսկ Layar Reality Browser-ի շնորհիվ` հեշտությամբ տեղեկանալ շրջակայքում առկա սրճարանների, խանութների, պատկերասրահների և հետաքրքրություն ներկայացնող այլ վայրերի մասին և օգտվել LBS (Location Based Services) ծառայություններից: ՚Social Hubՙ-ի շնորհիվ օգտագործողը հնարավորություն ունի մշտապես կապի մեջ լինելու ընկերների, գործընկերների և ընտանիքի անդամների հետ` անկախ գտնվելու վայրից:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը նպատակ ունի հայաստանյան շուկայում ներկայացնել օգտագործողի կարիքներին համապատասխան, հարմարավետ սարք, որը թույլ կտա վայելել ձայնային և բարձր արագության տվյալների փոխանակման ծառայությունները` անկախ գտնվելու վայրից»,-սմարթֆոնների վաճառքի մեկնարկը մեկնաբանելով` ասաց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Samsung ընկերության հետ համագործակցության արդյունքում կոմպակտ տեսքով նորարարական Samsung Galaxy S սմարթֆոնի ներմուծումը հայաստանյան շուկա հերթական քայլն է, որով մենք հնարավորություն ենք ընձեռում մեր բաժանորդներին զգալու տարաբնույթ կոնտենտի և ինտերնետի արագ հասանելիությունը` օգտվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3.5G ցանցի առավելություններից: Սպասեք ավելին. ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակելու է մնալ Հայաստանի առաջատար բջջային օպերատորը` հայաստանյան բաժանորդներին առաջարկելով գործնական և անձնական նպատակներին ծառայող բարձրակարգ բջջային սարքեր»,-ավելացրեց Յիրիկյանը:

Galaxy S սմարթֆոնը հնարավորություն է ընձեռում բացահայտելու մուլտիմեդիայի անծայրածիր աշխարհը: 4 դյույմ չափի Super AMOLED էկրանն ապահովում է անգերազանցելի որակ` նվազեցված արտացոլմամբ, դիտման անկյունների ազատ ընտրությամբ և հպմանը գերարագ արձագանքմամբ: Իսկ mDNIe (mobile Digital Natural Image engine)` ՚Samsungՙ-ի հեղուկ բյուրեղային (LCD) և լուսադիոդային (LED) էկրաններով մեծ ժողովրդականություն վայելող հեռուստացույցներում կիրառվող տեխնոլոգիայի շնորհիվ, լուսանկարների և տեսանյութերի դիտումն ու էլեկտրոնային գրքերի ընթերցումը դառնում են առավել վառ և հաճելի: Այս սմարթֆոնն օգտագործողը հնարավորություն է ստանում ձայնագրելու, մոնտաժելու և դիտելու HD ֆորմատի տեսանյութեր, շրջելու ինտերնետում և ընթերցելու նախընտրած գրականությունը:

Իսկ Android Market-ի բազմապիսի ծրագրերն օգտագործողին տալիս են այս սմարթֆոնից օգտվելու է”լ ավելի մեծ հնարավորություններ: Ավելին, օգտագործողները նաև ունեն Google-ի Google Search, Gmail և Google Maps բջջային ծառայություններից օգտվելու հնարավորություն:

Samsung Galaxy S սմարթֆոնն օգնում է կյանքը դարձնել առավել հարմարավետ: Այլ սարքերի, այդ թվում` նոութբուքերի, հեռուստացույցների և լուսանկարչական և տեսախցիկների հետ անլար եղանակով ինտեգրման հնարավորությունից զատ, սոցիալական շփման` ՚Social Hubՙ համակարգը թույլ է տալիս կապ պահպանել սոցիալական կայքերի և էլեկտրոնային նամակագրության միջոցով:

Samsung Galaxy S սմարթֆոնը ներկայացված է երկու տարբերակով` 16 ԳԲ և 8 ԳԲ ներքին հիշողությամբ` համապատասխանաբար 315000 դրամ և 295000 դրամ արժողությամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում ձեռք բերված Samsung Galaxy S սմարթֆոնների համար տրամադրվում է արտադրողի 12-ամսյա պաշտոնական երաշխիք:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52