Աշխատավարձի Հաշվիչ 2022

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 414.00+1.00 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 88.12-0.40 WTI - 82.89-0.67
COMEX:  GOLD - 2325.00-0.68 SILVER - 27.12-1.31
COMEX:  PLATINUM - 910.40-1.54
LME:  ALUMINIUM - 2670.50+3.29 COPPER - 9829.50+1.34
LME:  NICKEL - 19739.00+0.00 TIN - 34478.00+6.56
LME:  LEAD - 2170.00+1.14 ZINC - 2832.00+2.02
FOREX:  USD/JPY - 155.46+0.39 EUR/GBP - 1.0705+0.00
FOREX:  EUR/USD - 1.0705+0.00 GBP/USD - 1.2462+0.07
STOCKS RUS:  RTSI - 1171.06+0.65
STOCKS US: DOW JONES - 38460.92-0.11 NASDAQ - 15712.75+0.10
STOCKS US: S&P 500 - 5071.63+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 37628.48+0.20 TOPIX - 2663.53-0.10
STOCKS CHINA:  HANG SENG - 17284.54+2.71 SSEC - 3052.90+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 8040.38-0.06 CAC40 - 8091.86-0.17
STOCKS EUR:  DAX - 18088.70-0.27
25/04/2024  CBA:  USD - 388.60-1.44 GBP - 485.98+4.24
25/04/2024  CBA:  EURO - 416.73+1.10
25/04/2024  CBA:  GOLD - 28988.69-291.76 SILVER - 338.83-8.97
Աշխատավարձի Հաշվիչ 2022
Գրանցված
Մաքուր
Մասնակցում եք արդյո՞ք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Եթե այո, ապա ի՞նչ հիմունքներով
ԱՅՈ, կամավոր՝ միացած 07/2018-ից հետո
ԱՅՈ, պարտադիր կամ մինչ 07/2018 միացած կամավոր
ՈՉ, մասնակից չեմ
Արդյո՞ք աշխատում եք ՏՏ ոլորտի հարկային
արտոնություններից օգտվող ընկերությունում
Եկամտահարկ 21% / ՏՏ 10%
Սոցիալական վճար
Դրոշմանիշային վճար
3000
Մաքուր Մնացորդ
Բացատրագիր
Նախկինում գործած դրույքներով հաշվիչներ

Եկամտային Հարկ


2022թ.-ի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը կազմում է 21%։ 2021թ.-ին դրույքաչափը 22% էր, իսկ 2020թ.-ին՝ 23%, տեղի էր ունեցել համահարթեցում։

2023թ.-ի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը կկազմի 20%։

Հարկային օրենսգիրք / 2016 թ. հոկտեմբերի 4

Հարկային փոփոխություններ / 2019 թ. հունիս 29

Պարտադիր Կուտակային Կենսաթոշակային Համակարգ


Պարտադիր մասնակցույթուն - Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից` ծնված 1974թ և դրանից հետո:

Կամավոր մասնակցություն - Մինչ 1974թ. ծնվածները, ինչպես նաև ինքնազբաղված անձիք` անկախ տարիքից:

2022թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 31 գործում են հետևյալ կարգավորումները

Պարտադիր մասնակիցների համար հաշվարկը հետևյալն է. պարտադիր կուտակային վճարի չափը կազմում է անձի բազային եկամտի 10%-ը: Եթե բազային եկամուտը 500,000 դրամից պակաս է, ապա 4.5% վճարվում է անձի, իսկ մյուս 5.5%-ը պետության կողմից: Եթե բազային եկամուտը գերազանցում է 500,000 դրամը, սակայն պակաս է նվազագույն (68000 դրամ) աշխատավարձի 15-ապատկից՝ 1,020,000 դրամ, ապա պետության կողմից վճարվում է 27,500 դրամ, իսկ մասնակցի կողմից բազային եկամտի 10%-27,500 դրամ։ Եթե բազային եկամուտը գերազանցում է 1,020,000 դրամը, ապա պետության կողմից վճարվում է 27,500 դրամ, իսկ անձի կողմից` 74,500 դրամ:

Կուտակային համակարգին մինչև 2018թ հուլիս ամիսը կամավոր միացած անձանց համար գործում են պարտադիր մասանկիցների համար նախատեսված պայմանները։ 2018թ.-ի հուլիսից համակարգին կամավոր միացած անձանց համար կուտակային վճարի չափը 5% է եթե բազային եկամուտը չի գերազանցում 1,020,000 դրամը և 51,000 դրամ՝ եթե գերազանցում է։

Ապագա փոփոխություններ

2023թ. հունվարի 1-ից կուտակային վճարը կկազմի՝ մինչև 500,000 դրամը ներառյալ՝ 5%, 500,000 դրամից մինչ 1,020,000 դրամ՝ 10% - 25,000 դրամի տարբերության չափով։ 1,020,000-ից ավել բազիսային եկամտի դեպքում վճարը կկազմի 77,000 դրամ։


ՀՀ օրենքը «կուտակային կենսաթոշակների մասին» 21.06.14 խմբ


ՀՀ օրենքը «կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին 25.06.2019


ԶԱՀ Դրոշմանիշային վճարներ


2021թ. հունվարի 1-ից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի դրոշմանիշային վճարները կատարվում են հետևյալ դրույքաչափերով.

Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 1500 դրամ

100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 3000 դրամ

200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 5500 դրամ

500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 8500 դրամ

1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15 000 դրամ