
Կրիպտոարժույթների հարկման օրինագիծը մուտք է գործել Ռուսաստանի Պետական Դումա
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը Պետական Դումա է մուտքագրել թվային ակտիվների (կրիպտոարժույթների) հարկման մասին օրինագիծը։
Օրինագիծը կարգավորում է հիմնական հարկատեսակները՝ թվային ակտիվներով գործառնություններ իրականացնելիս։ ԱԱՀ-ով կհարկվեն տեղեկատվական համակարգերի օպերատորները, որոնք իրականացնում են թվային ակտիվների թողարկում, ինչպես նաև փոխանակում։ Ռուսական կազմակերպությունների համար, որոնք ունեն թվային ակտիվներ եկամտահարկը կկազմի 13%, իսկ արտասահմանյան ընկերությունների համար՝ 15%։
Թվային ակտիվների հարկման մասին օրինագիծը կարող է ընդունվել Թվային արժույթների մասին օրինագծի հետ համատեղ։ Այսպիսով, Ռուսաստանը լրջագույն քայլեր է իրականացնում երկրի ֆինանսական համակարգում ֆինանսական տեխնոլոգիաների, մասնավորապես, թվային արժույթների և ակտիվների ինտեգրման ուղղությամբ։
Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։
-
10:57 05/06/23 | ՖինանսականԴրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 10:50, 05/06/23
-
10:30 05/06/23 | ԿրիպտոBitcoin-ի փոխարժեքը նվազել է. 05/06/23
-
17:12 04/06/23 | ՏնտեսականՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում մայիս ամսին
10:30 05/06 | Առք | Վաճառք |
AMD / USD | 385.50 | 389.00 |
AMD / EUR | 412.00 | 419.00 |
AMD / RUR | 4.75 | 4.79 |
դոլար | ||
դոլար | ||