Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Solana Labs-ը մշակում է web3.0 կրիպտոսմարթֆոն. Կրիպտո՝ Bybit-ի հետ
29/06/2022 15:08
Կիսվել

Solana Labs-ը մշակում է web3.0 կրիպտոսմարթֆոն. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Solana ցանցը ստեղծում է իր սեփական բջջային հեռախոսը: «Saga» կոչվող Android հեռախոսը Solana բլոկչեյնի հիմնական բաժնետեր՝ Solana Labs-ի կողմից է:

Որոշակի փոփոխություններով OSOM գադջեթը՝ հատուկ կրիպտո դրամապանակի գործառույթներով և «Solana Mobile Stack (SMS)» ծրագրային ապահովմամբ սարքավորում է web3 ծրագրերի համար: Այն կարժենա մոտ 1000 դոլար և հասանելի կլինի 2023թ. սկզբին, ասել է Solana Labs-ի գործադիր տնօրեն Անատոլի Յակովենկոն։

Հեռախոսը մարմնավորում է Solana-ի ամենամեծ խաղադրույքը` բջջային հեռախոսների դաշտում աճի հեռանկարով: Այն իրենից կներկայացնի web3 dapp (ապակենտրոն հավելվածներ) խանութ, ինտեգրված «Solana Pay»՝ QR կոդի վրա հիմնված շղթայական վճարումները հեշտացնելու համար, բջջային դրամապանակի ադապտեր և «սերմերի պահոց»(seed vault), որը կպահպանի մասնավոր բանալիները (private keys) հեռախոսի խորքում:

«Ամեն ինչ շարժական է: Շատ երկրներում ամենատարբեր տեղեր կարելի է մուտք գործել բջջային հեռախոսների միջոցով», – միջոցառման ժամանակ ասաց Սեմ Բենքմեն-Ֆրիդը՝ կրիպտո բորսա FTX-ի գործադիր տնօրենը և Solana-ի հիմնական աջակիցը: «Սակայն կրիպտո բջջայինը հետ է մնացել ժամանակներից։ Այսպիսով՝ լավագույն լուծումը հեռախոսի մեջ ներկառուցված իրական դրամապանակն է», – ասաց Բենքմեն-Ֆրիդը՝ նշելով, թե որքան անհարմար է այժմ շարժական սարքերով հավելվածներ մուտք գործելը:

Solana Labs-ն ասել է, որ աշխատելու է այլ ընկերությունների հետ` հեռախոսի ստեղծման համար էկոհամակարգը հզորացնելու նպատակով։ Դրանց թվում են Magic Eden-ը՝ NFT լավագույն շուկան, Phantom-ը՝ դրամապանակների ամենամեծ մատակարարը, և Orca-ն՝ ապակենտրոն ֆինանսական (DeFi) հարթակ:

Bybit

Ղեկավարները հակադրում են Solana հեռախոսների հավելվածների խանութը Google-ի և Apple-ի շուկաների հետ: «Ներբեռնման վճարներ չեն լինի», – ասաց Յակովենկոն SMS-ով աշխատող խանութի մասին: Solana հիմնադրամը խոստացել է 10 մլն դոլար հատկացնել իր SMS-ների միջոցով բջջային հավելվածների մշակման համար:

«Մենք մեր կյանքն ապրում ենք մեր բջջային սարքերում, բացառությամբ web3-ի, քանի որ մինչ այս չի եղել բջջայինի վրա հիմնված մոտեցում մասնավոր բանալիների կառավարման համար», – ասել է Յակովենկոն՝ Solana-ի համահիմնադիրը: «Solana Mobile Stack-ը ցույց է տալիս նոր ուղի դեպի ապագա, դեպի Solana, որը բաց է, անվտանգ, օպտիմիզացված web3-ի և հեշտ օգտագործման համար»:

Սա web3.0 սմարթֆոն շուկա հանելու առաջին փորձը չէ: Sirin Labs-ը 2018թ․ հետամուտ է եղել բլոկչեյնի վրա հիմնված հեռախոս ստեղծելու ծրագրին, սակայն ի վերջո բախվեց աշխատակիցների կրճատումներին և դատավարություններին, քանի որ արտադրանքը ձախողեց շուկայում աճելու իր հեռանկարը:

Երբ հարցրեցին կրիպտո հեռախոսները շուկա դուրս բերելու անցյալ փորձերի թերությունների մասին, Qualcomm-ի նախկին ինժեներ Յակովենկոն ասաց, որ Solana հեռախոսի հաջողության համար ավելի նպաստավոր պայմաններ կան շուկայում, քանի որ 2018թ․-ի համեմատ՝ դաշտում ավելի շատ և հմուտ կրիպտո մասնագետներ կան:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02