Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Մեծ բրենդերը իրենց անդամակցության և հավատարմության ծրագրերը փոխարինում են NFT-ներով. Կրիպտո՝ Bybit-ի հետ
28/07/2022 13:15
Կիսվել

Մեծ բրենդերը իրենց անդամակցության և հավատարմության ծրագրերը փոխարինում են NFT-ներով. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Hang-ը, որը B2B ստարտափ է, օգտագործում է NFT-ները մի շարք խոշոր ապրանքանիշերի (բրենդներ) համար հավատարմության ծրագրեր ստեղծելու համար: Ընկերության հաճախորդների թվում են Budweiser-ը, Bleacher Report-ը, Pinkberry-ն, Bonnaroo-ն և Superfly-ը:

«Որոշակի մեծությամբ ապրանքանիշերի մեծ մասի համար բավականին դժվար է փոխհատուցել հաճախորդների ձեռքբերման ծախսերի աճը», – CNBC-ին զեկույցում ասել է Hang-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մեթ Սմոլինը: «Դա անելու լավագույն միջոցը նրանց օգտատերերի բազայի կյանքի արժեքի մեծացումն է և հավատարմությունն օգտագործելը»:

Նա հավելեց, որ հավատարմության ծրագրերը հաճախ նախագծված են որոշակի մակարդակի վրա հիմնվելու համակարգով. որքան հաճախորդը գնում է ինչ-որ բան, այնքան ավելի շատ օգուտներ է ստանում:

Նա ասաց, որ NFT-ները կարող են օգնել ընկերություններին խրախուսելու օգտատերերին բարձրացնել իրենց դիրքը հավատարմության ծրագրում և իրականում գնահատել իրենց պատկանող ակտիվի արժեքը, որը հետագայում կարող է վերավաճառվել NFT շուկաներում:

CNBC-ն նշում է, որ այս մոտեցումը կարող է բացասական արձագանք ստանալ, քանի որ քննադատներն անվանել են NFT-ները վնասակար շրջակա միջավայրի համար՝ իրենց օգտագործած էներգիայի պատճառով: Բացի այդ, կան բազմաթիվ հանցագործություններ և գողություններ, որոնցով մշտապես շրջապատված են թվային թոքենները:

Անցյալ շաբաթ ընկերությունն ասաց, որ A Սերիայի ընթացքում հավաքել է 16 մլն դոլար: Փուլը գլխավորում էր կրիպտո վենչուրային Paradigm ընկերությունը, իսկ այլ ներդրողների թվում էին Tiger Global-ը, Warby Parker ակնոցների ապրանքանիշը, կոշիկի մանրածախ վաճառքով զբաղվող Allbirds-ը, Kevin Durant-ի Thirty Five Ventures-ը և այլն:

PYMNTS-ը հայտարարում է, որ Անգլիայի և Ուելսի Գերագույն դատարանը վերջերս թույլ է տվել դատական ​​փաստաթղթերը ներկայացնել որպես NFT:

Սա առաջին անգամն է, որ դա արվում է Միացյալ Թագավորությունում և միայն երկրորդ անգամն է աշխարհում, այն բանից հետո, երբ ԱՄՆ դատարանը հունիսին մեկ անգամ թույլատրել է դա:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58