Կրիպտո

USD BUY - 388.00+1.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 71.24+0.28 WTI - 67.15+0.30
COMEX:  GOLD - 2594.40+1.05 SILVER - 30.71+1.22
COMEX:  PLATINUM - 956.30+1.09
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.73+0.25 EUR/GBP - 1.054-0.01
FOREX:  EUR/USD - 1.054-0.01 GBP/USD - 1.2622+0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38220.85-1.09 TOPIX - 2691.76-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 19576.61+0.77 SSEC - 3323.85-0.21
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
Բրիտանացին գործի կդնի ռոբոտ-շներին՝ կորած 7,500 BTC-ով կոշտ սկավառակը գտնելու համար. Կրիպտո՝ Bybit-ի հետ
30/07/2022 12:31
Կիսվել

Բրիտանացին գործի կդնի ռոբոտ-շներին՝ կորած 7,500 BTC-ով կոշտ սկավառակը գտնելու համար. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Բրիտանացի ՏՏ մասնագետը, ով 2013 թվականին հայտնի է դարձել ամբողջ աշխարհում՝ խոստովանելով 7,500 BTC (30/07/22թ. դրությամբ մոտ 180 միլիոն դոլար) պարունակող դրամապանակով կոշտ սկավառակի կորստի մասին, դեռ փորձում է գտնել կորցրածը:

Աշխարհի ամենահայտնի կրիպտո-անհաջողակը կրկին հիշեցրել է իր մասին: Հարավային Ուելսի Նյուպորտից ինժեներ Ջեյմս Հաուելսը 2013-ի ամռանը աղբանոց է նետել հին համակարգչի կոշտ սկավառակը, որն օգտագործել էր դեռևս 2009-ին մայնինգի համար: Նրա խոսքով՝ սկավառակի վրա պահվել է 7,500 BTC-ով դրամապանակ։ Նույնիսկ այն ժամանակ այդ բիթքոիններն արժեին մոտ մեկ միլիոն դոլար։ Բայց խեղճը չէր հետևում լուրերին։

2013 թվականի նոյեմբերին բիթքոինը պատմության մեջ առաջին անգամ բարձրացել է 1000 դոլարից, և դժվար էր բաց թողնել նման նորությունները: Հաուելսը հասկացավ, որ իր դեն նետված սկավառակն արժեր 6,5 միլիոն դոլար, և շտապեց դեպի աղբավայր: Բայց նույնիսկ այն ժամանակ, աղբով պատված հսկայական դաշտում, երկաթի փոքրիկ կտոր գտնելը գրեթե անիրատեսական էր, և որոնումները ստիպված պետք է դադարեցվեին: Այնուամենայնիվ, Հաուելսը որոշել է չհանձնվել ու մինչև այժմ պայքարում է կորցրած հարստության համար։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ջեյմս Հաուելսը բազմիցս դիմել է Նյուպորտի վարչակազմին HDD-ի զանգվածային որոնում կազմակերպելու խնդրանքով: Պաշտոնյաները մեկը մյուսի հետևից մերժում էին նրան՝ պատճառաբանելով անխուսափելի բնապահպանական խնդիրները և ամբողջ քաղաքում գարշահոտության տարածումը՝ աղբավայրի ամբողջ տարածքը քանդելու դեպքում: 2021 թվականին գանձ որոնողը քաղաքային իշխանություններին առաջարկեց իր BTC-ի արժեքի 25%-ը (այն ժամանակ մոտ 72 միլիոն դոլար), բայց դա էլ չօգնեց։

Bybit

Այժմ, նույնիսկ հաշվի առնելով բարձր ցուցանիշներից կուրսի եռակի անկումը, անհաջողակ ինժեների բիթքոիններն արժեն ավելի քան 180 միլիոն դոլար, իսկ մարդկանցից հիասթափված Հաուելսը որոշել է խաղադրույք կատարել ռոբոտների վրա։ Նա ամերիկյան Boston Dynamics-ից կպատվիրի Spot տեսակի երկու որոնողական ռոբոտ-շներ՝ յուրաքանչյուրը 75,000 դոլար արժողությամբ։ Երկաթե ընկերները կստանան Satoshi և Hal մականունները՝ ի պատիվ բիթքոինի ստեղծողի և առաջին գործարքը ստացած կրիպտոգրաֆի: Նույնիսկ առանց ընդհանուր ծախսերի հաշվետվության, նոր փորձը Ջեյմսի համար կարժենա 150,000 դոլար, որը թաղված գանձի արժեքի մոտ 0,1%-ն է: Այնուամենայնիվ, այն 25%-ից էլ քիչ է: Բայց ամեն դեպքում, հարկ կլինի համոզել քաղաքային պաշտոնյաներին ռոբոտներին աղբանոց թողնել։

Այդպես էլ առեղծված է մնում, թե ինչպես տեսախցիկներով կամ նույնիսկ մետաղական դետեկտորներով ռոբոտ-շները կկարողանան գտնել 2,5 դյույմ նոութբուքի HDD՝ արդեն մակերեսի խորքերում և հսկա դաշտում՝ բոլոր տեսակի աղբով շրջապատված: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ սկավառակի հետ ինը տարի աղբանոցում մնալուց հետո։ Հավանաբար «նրբաբլիթները», գտնվելով հերմետիկ պատյանում, հավանաբար չեն տուժել, սակայն խոնավության և ջերմաստիճանի մշտական ​​փոփոխությունների պայմաններում նյութի դեգրադացիան անխուսափելի է։ Մագնիսական ձայնագրությունը, ամենայն հավանականությամբ, վնասված է, թեև դեռ հնարավորություն կա վերականգնելու մասնագիտացված սարքավորումների վրայի տեղեկատվությունը:

Ամեն դեպքում, որոնումները Հաուելսին կարժենան հարյուր հազարավոր դոլարներ: Միգուցե ՏՏ անհաջոողակ մասնագետն այսքան տարի անց կրկին կարոտել է մեդիան և այս կերպ ցանկանում է հիշեցնել իր մասին։ Նրա գործողություններում ռացիոնալությունը քիչ է, բայց նրա համառությունը հարգանքի է արժանի: Ջեյմս Հաուելսի անունն արդեն մտել է կրիպտոարժույթների պատմության մեջ, թեև ոչ ամենադրական տեսանկյունից:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00