Կրիպտո

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Bybit վերլուծական. BTC հասուն քոյնների ծախսերը նվազում են, CryptoPunk-երի հատակային գինը գերակատարում է BAYC-ին
23/08/2022 16:13
Կիսվել

Bybit վերլուծական. BTC հասուն քոյնների ծախսերը նվազում են, CryptoPunk-երի հատակային գինը գերակատարում է BAYC-ին

Ակտիվ կրիպտո շուկան շունչ է քաշում ուրբաթ օրվա կտրուկ անկումից հետո․ ներդրողները փորձում են վերծանել գնաճի տվյալները և կողմնորոշվել մակրոտնտեսական անորոշությունների մեջ։ Շուկան անհամբեր սպասում է Ջեքսոն Հոլի սիմպոզիումին այս ուրբաթ, որտեղ Դաշնային պահուստային համակարգը կհաղորդի սեպտեմբերին FOMC-ի հանդիպման ժամանակ 75 բազիսային միավորով տոկոսադրույքի հնարավոր բարձրացման մասին: BTC-ն այժմ համախմբում է իր հանգստյան օրերի կորուստները 22,000 դոլարից և 100-ժամյա շարժվող միջինից ցածր` վերջին 24 ժամվա ընթացքում 1,3% աճից հետո: Մյուս կողմից, «No.1 կրիպտոարժույթը» բախվում է լուրջ դիմադրության 21,500-22,000 դոլար միջակայքում: Այս գոտին չխախտելու դեպքում BTC-ն կարող է վերստուգել աջակցության մակարդակները 20,800-ից 21,000 դոլար: Այս մասին գրում է Bybit բլոգը։

Շղթայական տվյալները ցույց են տալիս հասուն քոյնների միջև ծախսերի նվազում: Կտրուկ տարբերություն կա հասուն ժամանակահատվածում չծախսված մուտքային գործարքների մնացորդների (UTXO) և ընթացիկ գների դինամիկայի միջև: Սա ցույց է տալիս, որ որոշ մասնակիցներ դուրս են գալիս իրացվելիությունից, քանի որ շուկան վերականգնվում է ցիկլի ցածր մակարդակից: Մանրածախ առևտրականները շտապում են գնել անկումները, իսկ կետերը պահպանում են իրենց ռիսկային դիրքորոշումը, մինչև շուկան որոշի ուղղությունը:

Նույն կերպ, ETH-ը համախմբվում է 1600 դոլար նշագծից անմիջապես ցածր՝ նույն ժամանակահատվածում աննշան սահմանային շահույթից հետո: Այնուամենայնիվ, մեկ շաբաթ «No.2 կրիպտոարժույթի» կողմից շուկայական կապիտալով 2000 դոլար շեմից անկումը մնում է զգալի: Հիմնական ալտքոյնների մեծ մասը դարձել է կանաչ, իսկ EOS-ը գլխավորում է վերականգնումը, որը նույն ժամանակահատվածում աճել է 8%-ով:

Ֆյուչերսներ

Ածանցյալ գործիքների շուկան մաքրել է լծակային երկարաժամկետ հեռանկարները՝ LUNA classic-ի փլուզումից սկսած շուկայի ամենամեծ լուծարումից հետո: BTC-ի անժամկետ պայմանագրերի ֆինանսավորման տոկոսադրույքները նվազել են խոշոր կենտրոնացված բորսաներում, ինչը, ընդհանուր առմամբ, վկայում է շուկայական տրամադրությունների մարման մասին: Չնայած օպցիոնների շուկայում BTC-ի և ETH-ի կանխատեսվող անկայունության աճին, երկու արժույթների տերմինային կառուցվածքները մնում են կոնտանգոյում՝ Միաձուլման շրջանում ETH տերմինի կառուցվածքի բացասական անկմամբ:

Այս մաիսն խոսում է ամբողջ քաղաքը

Կիրակի օրը CryptoPunks NFT հավաքածուն հատակային գներով կարճ ժամանակով առաջ է անցել գերաստղից՝ Bored Apes-ից և այս տարվա մարտից ի վեր առաջին անգամ գլխավորել է առաջատարների աղյուսակը: Թեև BAYC հավաքածունկարճ ժամանակ անց կրկին զբաղեցրեց առաջին հորիզոնականը, անհերքելի է, որ CryptoPunks-ը կրճատում է հատակային գների բացը հունիսից՝ հաշվի առնելով հետաքրքիր լուրերը, այդ թվում՝ NFT գուրու Նոյ Դևիսի ներգրավումը պրոյեկտում՝ հավաքածուն վերահսկելու և առևտրային իրավունքները սեփականատերերին հանձնելու համար։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45