Կրիպտո

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Խոշորագույն բիթքոին-մայներները կորցրել են շուրջ 1 միլիարդ դոլար. Կրիպտո՝ Bybit-ի հետ
25/08/2022 17:17
Կիսվել

Խոշորագույն բիթքոին-մայներները կորցրել են շուրջ 1 միլիարդ դոլար. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Բիթքոինի անկման արդյունքում խոշորագույն մայնինգ-ընկերությունները մեծ վնասներ են կրել։ Bloomberg-ի տվյալներով՝ տուժածների ցուցակը գլխավորում են Core Scientific, Marathon և Riot մայներները։ Նրանց ընդհանուր կորուստները գերազանցել են 1 միլիարդ դոլարը՝ Terra էկոհամակարգի անկումից հետո:

Այլ ընկերություններ Bitfarms-ը և Greenridge-ը նույնպես հայտնել են կորուստների մասին այս շաբաթվա սկզբին: Հուլիսին և օգոստոսին մայներների բաժնետոմսերը հետ են վերադարձրել կորուստները՝ շնորհիվ BTC-ի աճի:

Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, տարվա առաջին կիսամյակը չափազանց անհաջող է ստացվել կրիպտոարժույթների մայնինգ ընկերությունների համար։ Միայն հուլիսին նրանք ստիպված էին վաճառել 6200 բիթքոին, ասում է Arcane Research-ի վերլուծաբան Ջարանդ Մելերուդը:

Հունիսին մայներները վաճառել են 14,600 քոին, մինչդեռ նրանց հաջողվել է արդյունահանել միայն 3900 BTC: Օրինակ, Core Scientific-ը վաճառել է կրիպտոարժույթի գրեթե 80%-ը:

«Stronghold Digital Mining»-ի նման ընկերությունները ստիպված էին իրենց սարքավորումների մի մասը տալ վարկառուին՝ իրենց պարտքերը մարելու համար։ Այս մայները հայտարարեց մոտ 26,000 BTC մայնինգ սարքերի փոխանցման մասին New York Digital Investment Group-ին: Այսպիսով, Stronghold-ը վարկատուին կմարի 67,4 մլն դոլարի չափով պարտքը։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87