Սաուդյան Արաբիան դեռևս որոշում չունի CBDC թողարկման հարցում
Սաուդյան Արաբիայի կենտրոնական բանկի թողարկած հաղորդագրության մեծ ասվում է, որ ազգային թվային արժույթի ներդրման և օգտագործման տարբերակների հարցերը դեռևս ուսումնասիրվում են, CBDC թողարկման մասին որոշում ընդունված չէ։
Կենտրոնական բանկը ուսումնասիրում է թվային արժույթների դրական կողմերը, ինչպես նաև ռիսկերը։ Ուսումնասիրությունն ընդգրկում է հարցերի բավական մեծ շրջանակ՝ քաղաքական, իրավական, տնտեսական և այլն։
CBDC թողարկման հարցն ընդգրկված է Saudi Vision 2030 ռազմավարական ծրագրում, որը ենթադրում է տնտեսության բազմազանեցում, նավթից կախվածության նվազեցում և այլ հարցեր։
Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։