
GPT-4-ը խոցելիություն է հայտնաբերել Ethereum-ի սմարթ պայմանագրում
Coinbase-ի գործադիր տնօրեն Քոնոր Գրոգանը փորձարկել է OpenAI GPT-4 լեզվի մոդելը՝ նրա միջոցով ստուգելով Ethereum-ի վրա հիմնված հավելվածի սմարթ պայմանագիր: Ալգորիթմը բացահայտել է սմարթ պայմանագրի կիրառման ոլորտները և հայտնաբերել անվտանգության մի քանի խոցելիություն:
2018թ. հաքերները կոտրել են այս պայմանագիրը՝ օգտագործելով AI մոդելի կողմից մատնանշված խոցելիությունը:
Գրոգանը վստահ է, որ, ի վերջո, արհեստական բանականությունը կօգնի սմարթ պայմանագրերը դարձնել ավելի անվտանգ և դրանք ավելի հեշտությամբ ստեղծել: Սա կլուծի տեխնոլոգիայի զանգվածային կիրառմանը խոչընդոտող հիմնական խնդիրներից երկուսը, հավելել է նա։
Մարտին OpenAI-ը ներկայացրեց մեծ բազմամոդալ GPT-4 մոդել:
2022թ. դեկտեմբերին Ethereum-ի համահիմնադիր Վիտալիկ Բուտերինը փորձարկեց ChatGPT-ն և հայտարարեց, որ AI-ն չի կարողանա մոտ ապագայում փոխարինել ծրագրավորողներին։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։
10:30 01/04 | Առք | Վաճառք |
AMD / USD | 388.00 | 391.00 |
AMD / EUR | 420.00 | 424.00 |
AMD / RUR | 4.95 | 5.05 |
դոլար | ||
դոլար | ||