Կրիպտո

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 410.00-1.00 EUR SELL - 415.00-2.00
OIL:  BRENT - 105.64+3.36 WTI - 93.09+1.86
COMEX:  GOLD - 4263.00-0.43 SILVER - 63.46-1.43
COMEX:  PLATINUM - 1752.30-0.25
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.41+0.22 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3208-0.21
STOCKS RUS:  RTSI - 857.94-0.60
STOCKS US: DOW JONES - 51349.98-0.31 NASDAQ - 26939.37+0.01
STOCKS US: S&P 500 - 7704.13-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10679.99-0.24 CAC40 - 8081.43-0.52
STOCKS EUR:  DAX - 25266.53-0.57
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Կրիպտոզեղծարարը տուգանվել է 50 մլն դոլարով
06/07/2023 18:30
Կիսվել

Կրիպտոզեղծարարը տուգանվել է 50 մլն դոլարով

Օհայոյի բնակիչ Մայքլ Աքերմանին Նյու Յորքի շրջանային դատարանը պարտավորեցրել է վճարել ավելի քան 50 մլն դոլար՝ բազմամիլիոնանոց կրիպտոարժույթի ներդրման հետ կապված ենթադրյալ խարդախության համար:

Նշանակված գումարի կեսը որպես փոխհատուցում կփոխանցվի տուժածներին։ Հանցագործին նաև արգելվել է առևտուր անել CFTC-ի իրավասության ներքո գտնվող ցանկացած շուկաներում և գրանցվել գործակալությունում:

Գործի նյութերի համաձայն՝ 2020թ․ Աքերմանը «գործարկել է խարդախ սխեմա, որը շորթում և յուրացնում է միջոցներ՝ թվային ակտիվների ենթադրյալ առևտրի համար»: Ավելի քան 150 մարդ և կազմակերպություն մեղադրյալին փոխանցել է մոտ 33 մլն դոլար։

«Սակայն 10 մլն դոլարից քիչ գումար է օգտագործվել առևտրի համար, իսկ մնացած միջոցները յուրացվել են անձնական օգտագործման կամ խարդախ առևտրային սխեմայի երկարաձգման համար», – ասվում է CFTC-ում:

Աքերմանը «գիտակցաբար և սուտ պնդում էր», որ ինքը առևտուր է անում կրիպտոարժույթներով և ամսական մոտ 15% շահույթ է ստանում: Ծածկույթի նպատակով խարդախը հաճախորդներին տրամադրել է կեղծ հաշվապահական հաշվետվություններ, որոնք պարունակում են «առևտրի կեղծ արդյունքներ և կառավարվող ակտիվների սքրինշոթներ»:

Ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել և, բացի տուգանքից, դատապարտվել է 5 տարվա պայմանական ազատազրկման, ինչպես նաև 1 տարի տնային կալանքի։

Մայիսին CoinDeal ներդրումային նախագծի աշխատակից Բրայան Լիին մեղադրեցին 45 մլն դոլարի խարդախության մեջ:

Նույն ամսին ԱՄՆ դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ամերիկյան Ubiquiti ՏՏ ընկերության նախկին աշխատակից Նիկոլաս Շարփին՝ 2 մլն դոլարի թվային ակտիվներ շորթելու համար։

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46