Կրիպտո

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
JPMorgan-ը մշակում է վճարային համակարգ բլոկչեյնի վրա
12/09/2023 13:39
Կիսվել

JPMorgan-ը մշակում է վճարային համակարգ բլոկչեյնի վրա

Ներդրումային JPMorgan բանկը սկսել է մշակել սեփական վճարահաշվարկային համակարգը բլոկչեյնում։ Այս պահին ենթակառուցվածքների մեծ մասն արդեն պատրաստ է։ Ընկերությունում կարծում են, որ նախագիծը զգալիորեն կբարձրացնի ֆինանսական գործարքների արագությունը և կնվազեցնի դրանց արժեքը, հաղորդում է Bloomberg-ը։

Այս համակարգը կօգտագործի թվային ավանդային թոքեն՝ հաճախորդների ավանդների թվային տարբերակը: Թոքենի միջոցով հնարավոր կլինի միջոցներ ուղարկել մեկ այլ բանկ և օգտագործել այն թոքենիզացված արժեթղթերի գծով հաշվարկների համար:

JPMorgan-ը մշակում է վճարային համակարգ բլոկչեյնի վրա

«Մենք նախատեսում ենք, որ ավանդային թոքենները կդառնան փողի լայնորեն օգտագործվող ձև թվային ակտիվների էկոհամակարգում, ճիշտ այնպես, ինչպես առևտրային բանկերի փողերը բանկային ավանդների տեսքով կազմում են այսօր շրջանառության մեջ գտնվող միջոցների ավելի քան 90%-ը», – գործակալությունը մեջբերում է JPMorgan-ի վերջին ուսումնասիրությունը:

Այս պահին JPMorgan բանկը չի կարող ամբողջությամբ ավարտել նախագծի աշխատանքները, քանի որ այն դեռ չի ստացել ԱՄՆ կարգավորող մարմինների համաձայնությունը։ Կարգավորող հաստատումը ստանալուց հետո համակարգը կորպորատիվ հաճախորդների համար կարող է ներդրվել 1 տարվա ընթացքում։

Հունիսին JPMorgan-ը գործարկել է բլոկչեյնի վրա հիմնված եվրո վճարումներ կորպորատիվ հաճախորդների համար: Բանկը ընդլայնել է իր թվային արժույթի JPM Coin-ի օգտագործումը, որը գործարկվել է 2019թ․: Իր գործունեության ընթացքում JPM Coin-ում փոխանցումների գումարը հասել է 300 մլրդ դոլարի։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90