Կրիպտո

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50-0.25
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 73.87-1.64 WTI - 70.43-1.85
COMEX:  GOLD - 2691.70-0.41 SILVER - 31.43-1.13
COMEX:  PLATINUM - 978.30-1.97
LME:  ALUMINIUM - 2620.50-2.75 COPPER - 9443.50-2.28
LME:  NICKEL - 16397.00-1.15 TIN - 31648.00-0.53
LME:  LEAD - 2024.00-0.69 ZINC - 2979.50-2.38
FOREX:  USD/JPY - 152.63-0.09 EUR/GBP - 1.0718-0.58
FOREX:  EUR/USD - 1.0718-0.58 GBP/USD - 1.2921-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43988.99+0.59 NASDAQ - 19286.78+0.09
STOCKS US: S&P 500 - 5995.54+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 39500.37+0.30 TOPIX - 2742.15-0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 20728.19-1.07 SSEC - 3452.30-0.53
STOCKS EUR:  FTSE100 - 8072.39-0.84 CAC40 - 7338.67-1.17
STOCKS EUR:  DAX - 19215.48-0.76
08/11/2024  CBA:  USD - 387.37+0.14 GBP - 502.19+2.51
08/11/2024  CBA:  EURO - 417.58+1.15
08/11/2024  CBA:  GOLD - 33526.80+408.02 SILVER - 387.39-8.51
Binance-ը տեղեկացնում է «Խոզերի մորթ» խարդախության դեպքերի կրկնապատկման մասին և կիսվում դրանց դեմ պայքարի ձևերով
30/10/2023 14:20
Կիսվել

Binance-ը տեղեկացնում է «Խոզերի մորթ» խարդախության դեպքերի կրկնապատկման մասին և կիսվում դրանց դեմ պայքարի ձևերով

«Խոզերի մորթ» խարդախությունների թիվն աճում է։ Սովորեք ձեզ պաշտպանելու ձևերը և տեղեկացեք, թե ինչպես է Binance-ը պաշտպանում իր օգտատերերին։

  • «Խոզերի մորթ» խարդախության դեպքերի թիվն աճում է։ Binance-ին հաղորդված դեպքերի ծավալը վերջին տարում աճել է 100.5%-ով։
  • Խարդախությունից խուսափելու համար ներդրողները պետք է չվստահեն անցանկալի հաղորդագրություններին, մանրակրկիտ ուսումնասիրեն ներդրումային առաջարկները և պաշպանեն անձնական տվյալները։
  • Binance-ը համագործակցում է իրավապահ մարմինների հետ, տրամադրում հետաքննական ուսուցում և մասնակցում կիբերհանցագործությունների դեմ պայքարի սեմինարներին՝ օգտագործելով բլոկչեյն տեխնոլոգիան խաբեությունների դեմ պայքարելու համար:

Այսպես կոչված «Խոզերի մորթ»-ը, անցած տարվա ընթացքում հաղորդված դեպքերի թվի կրկնապատկմամբ, անշուշտ, պետք է լինի կրիպտոօգտատերերի և այլ ավելի լայն հասարակության ուշադրության կենտրոնում։ Բլոկչեյն տեխնոլոգիանների և թվային ակտիվների կիրառումն աճում է, իսկ ավելի մեծ պահանջարկն ու ճանաչումը սովորաբար գրավում են նաև չարամիտների և խարդախների ուշադրությունը։ «Խոզերի մորթը» ամենամասշտաբային և վտանգավոր խարդախություններից է: Այնուամենայնիվ, օգտատերերի կողմից անվտանգության լավագույն փորձի օգտագործման և Binance-ի կողմից իր էկոհամակարգը անվտանգ դարձնելու նպատակով կատարվող աշխատանքների համադրությունը բոլորին «Խոզերի մորթի» փորձերից պաշտպանելու լավագույն բաղադրատոմսն է։

Ինչ է «Խոզերի մորթ» խարդախությունը

«Խոզերի մորթը» ներդրումային խարդախության տեսակ է, որը թիրախավորում է անփորձ և անզգույշ ներդրողներին։ Այս սխեմայի միջոցով խաբեբաները իրենց զոհերին գրավում են բարձր եկամտաբերության և, հետևաբար, շքեղ կյանքի խոստումներով։

Խարդախներն իրենց զոհերի բարեհաճությունը շահում են` ժամանակի ընթացքում վստահության մթնոլորտ ստեղծելով։ Նրանք  ուսումնասիրում են զոհին և ի ցույց են դնում իրենց առաջարկի «շահութաբեր» կողմերը։ Երբ զոհի վստահությունը ձեռք է բերվում, և նա նշանակալի ներդրում է կատարում խարդախության հարթակում, խարդախները ներդրումների հետ միասին հանկարծակի անհետանում են՝ չթողնելով ոչ մի հետք և կորցրած ներդրումները վերականգնելու հնարավորություն:

Խարդախության այս սխեման կոչվում է «Խոզերի մորթ», քանի որ խարդախները կեղծ շահույթների խոստումներով կերակրում (գիրացնում) են իրենց զոհերին՝ մինչև այն պահը, երբ «կմորթեն»՝ հափշտակելով նրանց փողերը։ Կարևոր է իմանալ, որ նման սխեմաներ օգտագործվել են տարիներ շարունակ ներդրումային կամ ռոմանտիկ խարդախություն ձևերում, և սպառողները պետք է զգուշանան խաբության այս ձևից, քանի որ այն չի սահմանափակվում միայն կրիպտոարժույթների ոլորտով։

Ինչպես են խարդախները խաբում մարդկանց

Խաբեբաներն օգտագործում են մարտավարություններ և պլաններ՝ զոհերին խաբելու և կեղծ ներդրումային հնարավորությունների մեջ ներքաշելու նպատակով։ Ինչպես նշվեց, այս մարտավարությունները նոր չեն և առնվազն վերջին մի քանի տասնամյակում բազմիցս օգտագործվել են ֆինանսական տարբեր տեսակի խաբեություններում։

«Խոզերի մորթ»-ը փոխառել է մի շարք մեթոդներ այլ ներդրումային խաբեությունների տեսակներից։ Կարևոր է, որ սպառողները ծանոթ լինեն խաբեությունների տեսակներին, որպեսզի կարողանան բացահայտել դրանք.

  • Սոցիալական ինժեներիայի մեթոդների կիրառմամբ խարդախություններ. Օգտագործելով հոգեբանական մանիպուլյացիաներ՝ խաբեբաները համոզում են զոհին տրամադրել օգտահաշիվ մուտք գործելու համար զգայուն (կարևոր) տեղեկատվություն, ինչից հետո կատարվում է առցանց ֆինանսական միջոցների ուղիղ հափշտակում։ Ընդհանուր մարտավարությունը ենթադրում է հեղինակավոր կազմակերպության նմանակում, օրինակ՝ առցանց բորսա կամ հաճախորդների սպասարկման կենտրոն, ինչի միջոցով խաբեբաները շահում են զոհի վստահությունը։
  • Ռոմանտիկ խաբեություն. Խարդախները զոհերին «որսում» են ռոմանտիկ հարաբերություններ փնտրողների շրջանակում, սովորաբար առցանց ծանոթությունների հարթակներում կամ սոցիալական ցանցերում։ Վստահությունը շահելուց հետո խաբեբան զոհին «ստիպում» է ներդրում կատարել կեղծ կրիպտոարժույթներում կամ թվային դրամապանակների անձնական բանալիների ձեռք բերման միջոցով կատարում է թվային ակտիվների ուղիղ հափշտակություն։
  • Պոզնիի սխեմաներ. Խարդախները ներդրողներին գրավում են բարձր եկամտաբերության խոստումներով։ Միևնույն ժամանակ, գաղտնի կերպով նոր ներդրողների միջոցներն ուղղում են ավելի վաղ ներդրումներ կատարածների շահույթը վճարելուն։ Երբ նոր ներդրողների հոսքը կանգնում է, սխեման դադարում է գործել և բոլոր գումարները կորում են։ Խոսքն, ըստ էության, ֆինանսական բուրգի մասին է։
  • Ելքի խաբեություն. Խարդախները գործարկում են օրինական թվացող հարթակներ կամ բորսաներ, ձեռք են բերում օգտատերերի վստահությունը, այնուհետ կտրուկ փակում են հարթակը և անհետանում գումարների հետ միասին։
  • Փչելու և փայթեցնելու սխեմաներ. Կազմակերպված խմբերը արհեստական կերպով, մասնավորապես, համակարգված գնումների, կեղծ լուրերի կամ գովազդային արշավների միջոցով ուռճացնում են կրիպտոարժույթի արժեքը՝ վերջում թողնելով ոչինչ չկասկածող ներդրողին թվային ակտիվներով, որոնց արժեքը հանկարծակի կտրուկ անկում կամ զրոյանում է։

Ինչու է «Խոզերի մորթի» խաբեությունների թիվն աճում

Թվային ակտիվների ներդրումների նկատմամբ աճող հետաքրքրությամբ պայմանավորված՝ «Խոզերի մորթի» դեպքերի թիվը կրիպտոաշխարհում անհանգստացնող աճ է գրանցել։

ԱՄՆ ՀԴԲ Ինտերնետային Հանցագործությունների Բողոքարկման Կենտրոն հաղորդված խարդախությունների շարքում ներդրումային խաբեություններն առանձնանում են իրենց խոշոր ծավալներով։ Ներդրումային խարդախությունների ծավալները 2021թ.-ի 1.45 մլրդ դոլարից 2022թ.-ին հասան 3.31 մլրդ դոլարի՝ ցուցադրելով 127% աճ։ Նման աճը գրավել է և՛ ներդրողների, և՛ կարգավորիչ մարմինների ուշադրությունը։

Նշված ներդրումների զգալի մասը կրիպտոակտիվներն են։ Կրիպտոարժութային ներդրումներով խարդախությունների ծավալները 2021թ.-ի 907 մլն դոլարից 2022թ.-ին հասել են ապշեցուցիչ 2.57 միլիարդ դոլարի՝ արձանագրելով 183% աճ։ Binance-ի ունեցած ներքին տվյալները և հետազոտությունները ցույց են տալիս, որ «Խոզերի մորթի» խաբեությունների թիվը 2022-2023թթ. ընթացքում աճել է 100%-ով։ Անկասկած, այս թիվը դեռևս կաճի՝ մինչև 2023թ.-ի վերջ։

Կրիպտոակտիվների հետ կապված խարդախությունների նման աճը կարող է կապված լինել շուկա մուտք գործող անփորձ ներդրողների թվի աճի հետ։ Նման իրավիճակում խաբեբաները չեն կորցնում օգուտներ քաղելու հնարավորությունը՝ օգտագործելով նոր դասի ակտիվների մասին նշված ներդրողների գիտելիքների պակասը։ Կարևոր է, սակայն, հիշել, որ խարդախության զոհ կարող է դառնալ յուրաքանչյուրը, նույնիսկ ավելի փորձառու ներդրողները և կրիպտո ոլորտի մասին գիտելիքներ ունեցող օգտվողները։

Ինչպես բացահայտել նախազգուշացնող նշանները և խուսափել «Խոզերի մորթ»-ից

Հետևելով մի քանի պարզ խորհուրդների՝ դուք կարող եք հեշտությամբ նվազեցնել «Խոզերի մորթ» խարդախության զոհ դառնալու հնարավորությունները։ Դուք կկարողանաք ավելի լավ տարբերակել օրինական ներդրումային հնարավորությունները և այն առաջարկները, որոնց միակ նպատակը ձեր ակտիվների հափշտակումն է։

  • Զգուշացեք առաջարկներից, որոնք չափազանց լավն են թվում իրական լինելու համար. Ինչևէ, կարող է դժվար լինել տարբերակել այն, ինչը շատ լավն է թվում իրական լինելու համար, հետևաբար անհրաժեշտ է հաստատել այն տեղեկատվական վստահելի աղբյուրներով։
  • Կատարեք մանրակրկիտ հետազոտություն. Հետազոտեք ներդրումային հնարավորությունը, այն ներկայացնող անձանց, ընկերությանը, ինչպես նաև տվյալ հնարավորությանն առնչվող շուկայի հատվածը։ Կարդացեք առցանց ակնարկներ, հետևեք ֆորումներին և սոցիալական ցանցերին՝ այլ անձանց փորձառությունն ու կարծիքը ստանալու համար։ Հարցրեց ինքներդ ձեզ` արդյո՞ք իսկապես հասկանում եք ներդրումային առաջարկը և այլն։
  • Ստուգեք վստահելիությունը. Հավաստիացեք, որ ներդրումային հարթակը կամ այն ներկայացնող անձինք ունեն համապատասխան լիցենզիաներ, գրանցումներ և լիազորված են գործել ձեզ հետ նույն իրավասության ներքո։ Դուք պետք է ներդրումներ կատարեք միայն պաշտոնական հարթակներում և գործիքների միջոցով, ոչ թե սոցիալական ցանցերի կամ անհատների։
  • Որոշումներ կայացնելիս մի շտապեք. Խաբեբաները հաճախ ստեղծում են հրատապության զգացում՝ հապճեպ որոշումների դրդելու նպատակով։ Ժամանակ տրամադրեք՝ հասկանալու ներդրումային առաջարկները և խուսափեք անհապաղ պարտավորություններ ստանձնելուց:
  • Զգուշացեք գաղտնի կամ բարդ սխեմաներից. Խաբեբաները կարող են իրենց ներդրումային առաջարկները ներկայացնել որպես բացառիկ կամ օգտագործել բարդ խոսույթ՝ դրանք ավելի լուրջ ու օրինական ներկայացնելու համար։ Մշտապես փնտրեք հստակություն և թափանցիկություն ցանկացած ներդրումային հնարավորության մեջ։
  • Պաշտպանեք ձեր անձնական տվյալները. Երբեք չկիսվեք զգայուն անձնական կամ ֆինանսական տեղեկատվությամբ, ինչպիսիք են գաղտնաբառերը կամ անձնական բանալիները, անգամ պատշտոնական անձանց հետ կամ հարթակներում։ Օգտագործեք գաղտնաբառերի կառավարիչ և ձգտեք ավելին իմանալ կիբերհիգիենայի մասին՝ պաշտպանելու ձեզ և նրանց, ում մասին հոգ եք տանում:
  • Թերահավատորեն մոտեցեք չսպասված առաջարկներին. Եթե ստանում եք չսպասված առաջարկ կամ հեռախոսազանգ ներդրումային հնարավորության մասին, զգուշությամբ կամ կասկածանքով մոտեցեք դրան, անգամ առաջարկության ընթացքում հղում է կատարվում ձեզ ծանոթ մեկին։ Մշտապես զգուշացեք սեղմել որևէ հղում կամ ներբեռնել որևէ ֆայլը, որը տրամադրվում է ներդրումային առաջարկների ներկայացման հաղորդակցության շրջանակներում։
  • Հետևեք ձեր ներդրումներին. Հետևեք ձեր ներդրումներին և պահպանեք բաց հաղորդակցություն ներդրումային հարթակի և այն ներկայանող անհատների հետ։ Հաճախակի չպարզաբանված փոփոխությունները և տեղեկատվություն ստանալու դժվարությունները կարող են նախազգուշացնող նշաններ լինել։

Ինչպես է Binance-ն աշխատում իրավապահ մարմինների հետ՝ խաբեբաների դեմ պայքարելու համար

Binance-ում մենք անշեղորեն հավատում ենք խարդախությունների դեմ պայքարին՝ ապահովելու օգտատերերի անվտանգությունը։ Նշված նպատակի իրականացման շրջանակներում մենք սերտորեն համագործակցում ենք ամբողջ աշխարհում իրավապահ մարմինների  հետ՝ պաշտպանելու բլոկչեյն էկոհամակարգը: Մեր համագործակցությունը նշված մարմինների հետ օգնում է ուժեղացնել ջանքերը՝ պաշտպանելու արագ զարգացող կրիպտոարժութային լանդշաֆտը, դարձնելով Binance-ն ավելի ապահով հարթակ օգտատերերի և նրանց ներդրումների համար:

Մեր օգտատերերի անվտանգության ապահովումը և աջակցող միջավայրի ստեղծումը դուրս է գալիս միայն Binance-ի ներքին շրջանակներից։ Ամբողջ աշխարհում իրավապահ մարմինները ձգտում են պաշտպանել կրիպտոօգտատերերին, և կարևոր է, որ մենք ակտիվորեն օգնում ենք նրանց՝ տրամադրելով համապարփակ հետաքննական ուսուցում։

Binance-ի հետաքննությունների թիմը, որը բաղկացած է անվտանգության առաջատար փորձագետներից և իրավապահ մարմինների նախկին ներկայացուցիչներից, ղեկավարում է այս ուսումնական ծրագիրը: Ամեն օր իրականացվող ուսուցողական սեմինարները ներառում են բլոկչեյնի հիմնարար հասկացությունները, ինչպես նաև կրիպտոյի իրավական և կարգավորիչ բաղադիրիչների խորը ըմբռնումը։

2022թ.-ին Binance-ը կազմակերպել և մասնակցել է ավելի քան 70 կիբերհանցագործությունների դեմ ուղղված պայքարին նվիրված սեմինարների, որոնք հանխատեսված են եղել աշխարհով մեկ նման հանցագործություններ հետաքննողների և դրանց դեմ պայքարողների համար։ Աջակցելով իրավապահների նախաձեռնություններին` մենք օգնում ենք պաշտպանել մեր օգտատերերին և էկոհամակարգը, նաև առավել դժվարացնում ենք խաբեբաների կողմից հաջող գործողությունների իրականացումը։ Այս շարունակական համագործակցությունը անբաժանելի է բլոկչեյնն ավելի ապահով համայնք դարձնելու մեր առաքելությունից։

Աջակցություն իրավապահ մարմիններին. 112 միլիոն դոլարի դեպքի ուսումնասիրություն

Binance-ն ամենօրյա ռեժիմով աշխատում է աշխարհի տարբեր երկրների իրավապահ մարմինների և իշխանությունների հետ՝ բացահայտելու կրիպտոէկոհամակարգի ապօրինի դերակատարներին և պայքարելու նրանց դեմ: Վերջերս մենք աջակցել ենք Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) և Արդարադատության նախարարությանը (DOJ) «Խոզերի մորթի» խարդախության խոշոր գործում, որի շրջանակներում առգրավվել են ավելի քան 112 միլիոն դոլարի միջոցներ:

Ի լրումն մեր համապատասխանության և անվտանգության թիմերի կողմից իրականացվող ակտիվ հետաքննական և մոնիտորինգի աշխատանքներին` Binance-ը նաև աշխատում է իրավապահ մարմինների հետ՝ կանխելու հանցագործներին օգուտ քաղել իրենց ապօրինի գործունեությունից։

Մեր հետաքննչական թիմի արագ գործողությունների շնորհիվ բացահայտվել և սահմանափակվել է ապօրինի միջոցների հոսքը հարթակով։ Սա ուղղակիորեն օգնել է վերականգնել մի շարք զոհեր կորցրած ակտիվները։ Թիմի ներդրած ջանքերը լրացնում են դաշնային մարմինների կողմից իրականացված աշխատանքը։

Սա միայն բազմաթիվ գործերից մեկն է, երբ Binance-ի հետաքննական թիմն աջակցում է իրավապահներին՝ միջոցներ ձեռնարկելու «Խոզերի մորթի» դեմ, և վերադարձնելու զոհերի ակտիվները։

Ինչ անել, եթե խաբեության զոհ եք դարձել

Եթե Binance-ի օգտատերը դարձել է խաբեության զոհ, ապա պետք է կատարի հետևյալ քայլերը.

  • Անմիջապես տեղեկացրեք միջադեպի մասին. Որքան հնարավոր է շուտ կապվեք Binance-ի հաճախորդների սպասարկման կենտրոնի հետ՝ խնդրի մասին զեկուցելու նպատակով։ Արագ իրականացված իրազեկումը կարող է օգնել նվազագույնի հասցնել կորուստները։
  • Սառեցրեք օգտահաշիվը. Binance-ից պահանջեք ժամանակավորապես սառեցնել ձեր օգտահաշիվը, ինչը թույլ կտա խաբեբաներին հեռու պահել ձեր օգտահաշիվ մուտք գործելուց։
  • Փոխեք մուտքի տվյալները. Օգտահաշվի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար թարմացրեք գաղտնաբառը, API բանալիները, և միացրեք երկաստիճան նույնականացումը (եթե միացված չէ)։
  • Իրազեկեք տեղական իրավապահ մարմիններին. Կախված խարդախության ծանրությունից, կարող է անհրաժեշտ լինի կապ հաստատել ձեր տեղական իշխանությունների հետ և հայտնել դեպքի մասին: Իրավապահ մարմինները կարող են ունենալ կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժիններ, որոնք հնարավոր է և օգնեն։
  • Ինքնակրթվեք անվտանգության լավագույն փորձով. Անչափ կարևոր է սովորել, թե ինչպես կարելի է պաշտպանվել խաբեություններից և կրիպտոհանցագործություններից։ Binance-ը մեծ ծավալի տեղեկատվություն է տրամադրում անվտանգության բաժնում՝  օգնելով լինել տեղեկացված անվտանգության պահպանման լավագույն փորձի մասին և պաշտպանելու ձեր ակտիվները։
  • Հիշեք, միշտ զգոն եղեք և ուշադրություն դարձրեք ձեր օգտահաշվի անվտանգությանը։ Նախքան որևէ քայլ անելը, կրկնակի ստուգեք տեղեկատվությունը և աղբյուրները, որոնք պնդում են, որ կապված են Binance-ի հետ։

«Խոզերի մորթի» դեմ պայքարում բլոկչեյնը մեր դաշնակիցն է  

«Խոզերի մորթ» խարդախության սխեմաները գոյություն են ունեցել մինչ կրիպտոարժույթների ստեղծումը։ Երկար ժամանակ գործող այս սխեմաները նախկինում դրսևորվել են այլ ներդրումային ոլորտներում՝ արժեթղթեր, անշարժ գույք և հումքի առ ու վաճարք։ Ամենուր, որտեղ հնարավոր է նվազագույն ռիսկերով մեծ եկամուտ ստանալ, «Խոզերի մորթ» կարող է տեղի ունենալ։

Այժմ, լավ նորությունն այն է, որ բլոկչեյնը հեշտացնում է այս խարդախություններին հետևելու և դրանց դեմ պայքարելու գործընթացը, քանի որ բլոկչեյնով իրականացվող գործարքները հրապարակային են և դրանց հետագծերը անհնար է թաքցնել։ Բլոկչեյնում տեղի ունեցած գործարքները անհնար է փոփոխել կամ կեղծել։ Այս ամենը թույլ է տալիս բացահայտել և վերահսկել կասկածելի գործողությունները։

Այսպիսով, բլոկչեյն տեխնոլոգիաները մեզ ընձեռում են խարդախների դեմ գործողություններ ձեռնարկելու հզոր գործիքներ՝ ճանապարհ հարթելով ավելի ապահով և անվտանգ ներդրումային միջավայրի համար: Եղեք զգույշ և միշտ մանրակրկիտ հետազոտություն իրականացրեք, և վստահ եղեք, որ բլոկչեյն տեխնոլոգիաներն` իրենց եզակի հատկություններով, այս խարդախությունների դեմ պայքարում աշխատում են ձեր օգտին։

08/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.37
+0.14
Եվրո (EUR)
417.58
+1.15
Ռուբլի (RUR)
3.97
+0.02
Լարի (GEL)
142.21
+0.37
33526.80
+408.02
Արծաթ
387.39
-8.51