Կրիպտո

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 83.95+0.04 WTI - 79.25-0.25
COMEX:  GOLD - 2311.20-0.75 SILVER - 26.89+0.26
COMEX:  PLATINUM - 967.60+0.02
LME:  ALUMINIUM - 2577.50-0.54 COPPER - 9895.50-0.96
LME:  NICKEL - 18879.00-1.87 TIN - 30603.00-1.96
LME:  LEAD - 2180.00-1.67 ZINC - 2881.00-1.54
FOREX:  USD/JPY - 153.01-1.92 EUR/GBP - 1.0734+0.19
FOREX:  EUR/USD - 1.0734+0.19 GBP/USD - 1.2549+0.15
STOCKS RUS:  RTSI - 1177.96+0.05
STOCKS US: DOW JONES - 38225.66+0.85 NASDAQ - 15840.96+1.51
STOCKS US: S&P 500 - 5064.20+0.91
STOCKS JAPAN:  NIKKEI - 38236.07+0.00 TOPIX - 2728.53+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 18475.92+1.48 SSEC - 3104.82+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8172.15+0.63 CAC40 - 7914.65-0.88
STOCKS EUR:  DAX - 17896.50-0.20
03/05/2024  CBA:  USD - 387.32-0.31 GBP - 486.40+1.36
03/05/2024  CBA:  EURO - 416.10+1.18
03/05/2024  CBA:  GOLD - 28502.19-191.06 SILVER - 326.69-3.32
500-ից ավելի միջազգային ՏՏ փորձագետներ կժամանեն Երևան՝ Harmony Meetup 4.0 համաժողովի
05/12/2023 17:55
Կիսվել

500-ից ավելի միջազգային ՏՏ փորձագետներ կժամանեն Երևան՝ Harmony Meetup 4.0 համաժողովի

Ս․թ․ դեկտեմբերի 11-14-ը Երևանի Դվին հյուրանոցում Fastex-ի աջակցությամբ արդեն չորրորդ անգամ կկայանա Harmony Meetup ամենամյա տեխնոլոգիական համաժողովը։ Չորս օրվա ընթացքում համացանցի նոր դարաշրջանի՝ web3 հայեցակարգի միջազգային ջատագովները, տեխնոլոգիական նորարար լուծումների հեղինակները, 350-ից ավելի միջազգային ՏՀՏ ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, այդ թվում՝ 60-ից ավելի գործընկերներ կազմակերպություններն ու 20-ից ավելի բարձրակարգ փորձագետները կքննարկեն ոլորտի մարտահրավերները, կմասնակցեն պանելային քննարկումների, կկիսվեն գիտելիքով ու փորձով, ինչպես նաև շրջայց կկատարեն «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերության մասնաշենքերում։

«Այսպիսի հանդիպումները բոլորիս թույլ են տալիս ոչ միայն քննարկել ոլորտի ապագան, այլև անել ամեն ինչ, որ այն նկատելի արդյունք տա թե՛ web3 համայնքի, թե՛ դրա ստեղծած պրոդուկտներն սպառողների համար։ Ուրախ կլինենք օրեր  անց մեր բոլոր գործընկերներին անձամբ ներկայացնել նախորդ Harmony Meetup-ի ընթացքում քննարկված Fastex թվային էկոհամակարգի զարգացումն ու փոփոխությունները», – ասել է Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը:

Հավելենք, որ web3 միջազգային համայնքի շուրջ 500 ներկայացուցիչներ ներկա կլինեն նաև հատուկ մրցանակաբաշխությանը, որի ընթացքում կհայտարարվեն մի շարք անվանակարգերում խաղային նախագծերի հաղթողները։ Մրցանակային ֆոնդը կազմող 3 միլիոն FTN-ն ուղղվելու է հաղթողների նախագծերի առաջխաղացմանը ոչ միայն տեղական, այլև միջազգային շուկաներում։

03/05/2024
դրամ
Դոլար (USD)
387.32
-0.31
Եվրո (EUR)
416.10
+1.18
Ռուբլի (RUR)
4.23
+0.01
Լարի (GEL)
144.64
-0.16
28502.19
-191.06
Արծաթ
326.69
-3.32