Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 393.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Ripple-ի CBDC տեսլականը պատրաստ է գլխիվայր շրջել ֆինանսական շուկան
21/12/2023 12:50
Կիսվել

Ripple-ի CBDC տեսլականը պատրաստ է գլխիվայր շրջել ֆինանսական շուկան

Ամիսներ տևած գնահատումների և քննարկումների արդյունքում Ripple-ը վերահաստատում է իր ուժեղ աջակցությունը CBDC-ներին։ Դեկտեմբերի 14-ին հրապարակված «սպիտակ թղթում»՝ կանխատեսվել է 5 տրլն դոլարի պոտենցիալ ազդեցություն հաջորդ տասնամյակի ընթացքում: Ուշադրության կենտրոնում է, թե ինչպես CBDC-ները կարող են փոխակերպել համաշխարհային ֆինանսները՝ բարելավելով ֆինանսական ծառայությունների հասանելիությունը, պարզեցնելով անդրսահմանային գործարքները և ուժեղացնելով դրամավարկային քաղաքականության պետական վերահսկողությունը:

Այնուամենայնիվ, Ripple-ն ընդունում է CBDC-ի ներմուծման հետ կապված մարտահրավերները, ինչպիսիք են հետևողական գլոբալ կարգավորիչ շրջանակի բացակայությունը, օգտվողների ոչ մասսայական ընդունումը, գաղտնիության մտահոգությունները և համատեղելիության հետ կապված խնդիրները: Չնայած այս խոչընդոտներին, Ripple-ը լավատես է լուծումներ գտնելու հարցում:

Ընկերությունն ակտիվորեն մասնակցում է CBDC-ի գլոբալ զարգացմանը` համագործակցելով այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Բութանը, Պալաուն, Չեռնոգորիան, Կոլումբիան և Հոնկոնգը և գործընկերական կապ ստեղծելով ավելի քան 20 կենտրոնական բանկերի հետ: Սպիտակ թուղթը կանխատեսում է 5 տրլն դոլարի հոսք CBDC-ների միջոցով խոշոր տնտեսություններում հաջորդ տասնամյակի ընթացքում, ինչը հեռանկարային աճ է ենթադրում գնաճի և տնտեսական մարտահրավերների հետ առնչվող երկրների համար:

Թուղթը նաև ընդգծում է Ripple-ի ներդրումը և նրան պատկանող թոքենի՝ XRP-ի դերը RippleNet-ում արժեքների սահուն փոխանցումներ ապահովելու գործում: ԱՄՆ-ում XRP-ի ընդունումը այն դնում է ավելի լայն կիրառման մեջ: Ripple Protocol Consensus Algorithm-ը ապահովում է ապակենտրոնացում և գործարքների նվազագույն վճարներ՝ այն գրավիչ դարձնելով համաշխարհային ֆինանսական հաստատությունների համար:

Ամփոփելով, թերթը հույս է հայտնում, որ CBDC-ները կարող են զգալիորեն վերափոխել ֆինանսներն ու վճարումները: Քանի որ XRP-ն նավարկում է կրիպտո լանդշաֆտով, նրա պատմությունը կարող է զարգանալ CBDC-ների հետ՝ պոտենցիալ նվազեցնելով օրինական խոչընդոտները և բացելով նոր փուլ զարգացման համար: Առաջիկա ամիսները կբացահայտեն, թե արդյոք XRP-ն կարող է կայուն տեմպերից անցնել բեկումնային ռիթմի:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72