
Հնդկաստանն իր տարածքում արգելափակել է աշխարհի մի շարք առաջատար կրիպտոարժույթների բորսաների կայքեր
Հնդկաստանն արգելափակել է աշխարհի առաջատար կրիպտոարժույթների բորսաների և վիրտուալ թվային ակտիվների ծառայություններ մատուցողների կայքերը: Այս մասին հայտնում է The Economic Times-ը:
Հրատարակության տվյալներով՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հնդկաստանի կառավարությունը ծանուցումներ է ուղարկել կրիպտոարժույթների արտասահմանյան բորսաներին՝ փողերի լվացման դեմ պայքարի երկրի օրենքներին չհամապատասխանելու համար:
Հնդկաստանի ֆինանսական հետախուզության ստորաբաժանումը երկու շաբաթ ժամանակ է տվել արգելափակված հարթակներին՝ միջոցներ ձեռնարկելու և հնդկական կողմի ցանկությունները հաշվի առնելու համար։ Ժամկետը լրացել է հունվարի 12-ին: