Կրիպտո

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Bitcoin ETF-ները կապահովեն ավելի պարզ մուտք դեպի կրիպտոարժույթների շուկա. Ռիչարդ Տենգ
17/01/2024 12:51
Կիսվել

Bitcoin ETF-ները կապահովեն ավելի պարզ մուտք դեպի կրիպտոարժույթների շուկա. Ռիչարդ Տենգ

ԱՄՆ աժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) հունվարի 10-ին հավանություն է տվել Bitcoin-ի (BTC) ներդրմամբ 11 ETF-ի (exchange traded fund)։ Սա թվային ակտիվների համար նշանակալի իրադարձություն է։ Հանձնաժողովի այս քայլը, ըստ էության, ԱՄՆ ֆինանսական շուկան ամբողջությամբ բացում է խոշորագույն թվային արժույթի համար։

ETF-ը բորսայական ֆոնդ է, որտեղ հավաքված են արժեթղթեր՝ ինչ-որ ինդեքսի, ապրանքի, ուղղվածության կամ այլ ակտիվի հիմքով։ ETF-ի մասնաբաժինը կամ արժեթուղթը հաստատում է իր սեփականատիրոջ անուղղակի իրավունքը ֆոնդի ակտիվների համապատասխան մասի նկատմամբ։ Գնելով ETF ֆոնդի արժեթուղթ՝ ներդրողը հնարավորություն է ստանում միանգամից ներդրում կատարել այն բոլոր ակտիվներում, որոնց հիման վրա հավաքագրվել է ֆոնդը։ Սա շատ ավելի հարմար է, քան ինքնուրույն ներդրումային պորտֆելի հավաքելը։

SEC-ն ավելի քան 10 է ձգձգում էր Bitcoin ETF-ների թույլատվություն տալու գործընթացը։ 2023թ.-ի հունիսին բիթքոինի հիմքով ETF-ի ստեղծման հայտ էր ներկայացրել ԱՄՆ խոշորագույն ներդրումային ընկերություններից BlackRock-ը, իսկ ETF-ների հաստատման վճռորոշ քայլը կատարվեց Grayscale Investments ընկերության կողմից, որը ԱՄՆ դատարանում հաղթեց արժեթղթերի հանձնաժողովին։

Ավելի քան 100 միլիարդ դոլար ներկայումս պահվում է ոսկու ETF-ներում, որոնք վաճառվում են ԱՄՆ ֆոնդային շուկայում: Այս ETF-ները թանկարժեք մետաղում ներդրումներ կատարելը նույնքան հեշտ են դարձնում, որքան սովորական բրոքերային հաշվին հասանելի ցանկացած ակտիվում՝ առանց պահոցների կամ զինված պահակների անհրաժեշտության: Նմանապես, Bitcoin ETF ներդրողը կարիք չունի ինքնուրույն զբաղվել կրիպտո դրամապանակներով, փոխանակումներ կատարելով և իրեն ենթարկել հաքերային հարձակումների կամ խաբեբաների ռիսկերին:

Առանց ETF-ների ամերիկյան ինստիտուցիոնալ ներդրողները սահմանափակված են կրիպտոարժույթներում ներդրումներ կատարելու հարցում։ Շատերը չունեն ենթակառուցվածքներ բիթքոինն ուղղակիորեն պահելու համար։

Ինչպես տեսնում ենք, Bitcoin ETF-ները զգալի հնարավորություններ են բացում կրիպտոարժույթների համար։ ԱՄՆ ներդրումային ֆոնդերում գտնվող զգալի ներդրումային միջոցները հեշտվությամբ կրիպտոարժույթների շուկա մուտք գործելու հնարավորություն են ստանում, և ակնհայտ է, որ սա պետք է դրական ազդեցություն ունենա բիթքոինի և այլ թվային ակտիվների վրա։

Ֆինանսական շուկայի խոշորագույն խաղացողներից շատերն արդեն հայտարարել են Bitcoin ETF-ներից օգտվելու պատրաստակամության մասին։ Ըստ որոշ լուրերի, Citi և UBS խոշորագույն բանկերը պատրաստ են բիթքոինի ETF-ները ներդրումային գործիքների շարք ներառել՝ սկզբնական շրջանում դրանք հասանելի դարձնելով սահմանափակ թվով գործընկերների համար։

Ամերիկյան Vanguard ֆինանսական հսկան հրաժարվել է հաճախորդների համար հասանելի դարձնել Bitcoin ETF-ներում ներդրումներ կատարելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, Vanguard-ի գլխավոր մրցակիցներ BlackRock, Fidelity և Invesco ֆոնդերը հակառակ կարծիքին են և կանգնած են բիթքոին ETF-ների ներդրման հիմքում։

Bitcoin ETF-ների հաստատումը ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կողմից դրական լիքցեր է հաղորդել նաև կիրպոարժույթների ոլորտի խոշորագույն խաղացողներին։

Աշխարհի խոշորագույն կրիպտոհարթակ  Binance -ի ղեկավար Ռիչարդ Տենգը կարծում է, որ Bitcoin ETF-ների հաստատումը ցույց է տալիս կրիպտոարժույթների շուկայի հասունությունը, ընդունման և ներդրվածության նոր մակարդակը։ Այն ոլորտի համար ապահովում է մեծ վստահություն և հետագա նորարարությունների ներուժ:

«Bitcoin ETF-ները կապահովեն ավելի պարզ մուտք դեպի կրիպտոարժույթների շուկա՝ ներգրավելով ավելի շատ ներդրողներ և իրացվելիություն: Թեև հեշտ չէ կանխատեսել նոր մասնակիցների մասշտաբները և շուկայի դինամիկան, օգտակար է նշել, որ 2004թ.-ին ոսկու ETF-ների ներդրումը հաջորդ յոթ տարվա ընթացքում հանգեցրեց գների դրական դինամիկայի:  Սա կարող է կարող են զգալի աճ ապահովել բիթքոյնի շուկայի համար», – նշում է Binance-ի ղեկավարը:

Իսկապես, ԱՄՆ ֆինանսական շուկայի ավանդական գործիքակազմով աջակցություն ստացած կրիպտոարդյունաբերության ոլորտի նկատմամբ վստահությունն ավելի լայն շերտերի համար կբացի թվային աշխարհի հնարավորություններից օգտվելու ճանապարհը։ Ոլորտում դեռևս շատ նորարարություններ և զարգացումներ են սպասվում, և Bitcoin ETF-ները միայն առաջին քայլն են։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08