Կրիպտո

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
Bitcoin-ի գինը կբարձրանա մինչև 400 հազար դոլար
30/05/2024 15:16
Կիսվել

Bitcoin-ի գինը կբարձրանա մինչև 400 հազար դոլար

Motley Fool-ի վերլուծաբանները ենթադրում են, որ բիթքոյնի գինը կբարձրանա մինչև 400 հազար դոլար և նույնիսկ կհասնի 1 միլիոնի՝ շնորհիվ ինստիտուցիոնալ ներդրողներից ստացված գումարի ներդրման շնորհիվ բիթքոյն բորսայում վաճառվող ֆոնդերի (ETFs):

Motley Fool-ի հետազոտողներն ընդգծել են, որ ԱՄՆ-ում Bitcoin ETF-ի հաստատումը կարևոր քայլ էր Bitcoin-ի ընդունման և ներդրողների համար դրա գրավչության բարձրացման համատեքստում: ETF-ները մանրածախ ներդրողներին և խոշոր ընկերություններին թույլ են տալիս գնել բիթքոյն՝ շրջանցելով կրիպտոփոխանակումները և դրամապանակները՝ կրիպտոարժույթն առավել հասանելի դարձնելով: Motley Fool-ի վերլուծաբանները նշել են, որ շատանում են կենսաթոշակային հիմնադրամներն ու հեջ-ֆոնդերը, որոնք կառավարում են բազմամիլիարդանոց ֆինանսական ռեսուրսներ, մուտք են գործում բիթքոյնի շուկա: Կրիպտոարժույթի ETF-ների շնորհիվ նրանք կարող են անխափան ներառել Bitcoin-ն իրենց ներդրումային պորտֆելներում:
Ըստ Motley Fool-ի՝ շուրջ 700 ներդրումային ընկերություններ մոտ 5 միլիարդ դոլար են ներդրել կրիպտոարժույթների ETF-ներում։ Առաջատար ներդրողների թվում է Millennium Management-ը, որն իր պորտֆելի 3%-ը (մոտ 64 միլիարդ դոլար) հատկացրել է բիթքոյն ETF-ներին: Morgan Stanley-ն և Bracebridge Capital-ը նույնպես համարվում են spot Bitcoin ETF-ների կարևոր մասնակիցներ: Մայիսին Վիսկոնսին նահանգի ներդրումային խորհուրդը (SWIB) մոտ 164 միլիոն դոլար է ներդրել BlackRock-ի և Grayscale Bitcoin Trust-ի կրիպտոարժութային հիմնադրամերում:

Fastex

Այնուամենայնիվ, ինստիտուցիոնալ ներդրողներին բաժին է ընկնում Bitcoin ETF-ի սեփականատերերի ընդհանուր թվի միայն մոտ 10%-ը: Խոշոր ընկերությունները պետք է զգույշ ուսումնասիրություն և ռազմավարական պլանավորում իրականացնեն՝ նախքան նոր կրիպտոարժույթներում ներդրումներ կատարելը՝ իրենց ներդրումային պորտֆելը դիվերսիֆիկացնելու համար։

Նույնիսկ հաստատությունների կողմից բիթքոյնի համեմատաբար փոքր ներդրումները կարող են մեծ ազդեցություն ունենալ կրիպտոարժույթի վրա: The Motley Fool-ի գնահատմամբ՝ ֆինանսական հաստատությունների՝ իրենց 129 տրիլիոն դոլար արժողությամբ ակտիվների մոտավորապես 5%-ը Bitcoin-ում ներդնելու դեպքում կրիպտոարժույթի շուկայական կապիտալիզացիան կարող է գերազանցել 7 տրիլիոն դոլարը, ինչը բացատրում է կանխատեսվող 400 հազար դոլար գինը:

Անցյալ շաբաթ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) հաստատեց էթերի սփոթ բորսայական ֆոնդերը (ETF): BKCM ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Բրայան Քելլին վստահ է, որ ալթքոյնների հետ կապված ETF-ների ի հայտ գալը կստեղծի «ձնագնդի» էֆեկտ, և բորսայում վաճառվող հաջորդ հիմնադրամը կապված կլինի Solana կրիպտոարժույթի հետ:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48