Կրիպտո

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Binance-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչարդ Տենգի նամակը (ուղերձը) ընկերության 7-ամյակի կապակցությամբ 
15/07/2024 10:00
Կիսվել

Binance-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչարդ Տենգի նամակը (ուղերձը) ընկերության 7-ամյակի կապակցությամբ 

Երկու օրից մեր թիմը մեր գլոբալ համայնքի հետ միասին կնշի Binance-ի 7-րդ տարեդարձը, որն ինձ համար առաջինն է, որպես այս ֆանտաստիկ կազմակերպության ղեկավար։

Համընդհանուր չափանիշներով 7-ամյա ընկերությունը համարվում է դեռ երիտասարդ, հաճախ հավակնոտ ստարտափ (սկսնակ ընկերություն)։ Կրիպտոարդյունաբերության տեսանկյունից, պատմության հավանաբար  ամենաարագ շուկայում մեծամասամբ առաջատարի դիրքում 7 տարի  դիմակայելը նշանակում է լինել փորձառու վետերան։

Ընթացիկ տարվա ձեռքբերումները

Այս տարվա առանցքային ձեռքբերումներից է ողջ աշխարհում 200 մլն գրանցված օգտատերերի նշագծի հատումը։ Թեև նրանցից ոմանք ծանոթ են թվային ակտիվներին, բազում նորեկներ առաջին անգամ վստահեցին Binance-ին՝ իրենց համար բացելու Web3 աշխարհի դռները։ Նրանցից յուրաքանչյուրը քայլ է կատարում թվային ակտիվները առավել ընդունելի դարձնելու համար: Մենք ջերմ ողջունում ենք այդ նորեկներին և խոստանում անել ամեն հնարավորը, որպեսզի նրանք, մեզ հետ ֆինանսների ապագան հետազոտելիս, իրենց հարմարավետ և ապահով զգան:

Բազմաթիվ օգտատերեր ունենալը ենթադրում է ավելի մեծ միջոցներ Binance-ի խնամակալության ներքո, և տարեսկզբին մեր օգտատերերի միջոցները առաջին անգամ գերազանցեցին 100 միլիարդ դոլարը:

 

Մեր ենթակառուցվածքները պատրաստ են աջակցել ինչպես փորձառու, այնպես էլ նոր օգտատերերին, առաջարկելով ապրանքների և ծառայությունների լայն շրջանակ, որոնք Web3 և կրիպտո ոլորտներում բավարարում են նրանց բոլոր կարիքները:

Այսօր Binance-ը ներառում է 541 մանրակրկտորեն ընտրված  թվային ակտիվներ և 2632 առևտրային համադրություններ: Մեր համակարգերը հզոր են և պատրաստ են օգտատերերի ակտիվության հսկայական ծավալին: 2024 թվականի առաջին կիսամյակում Binance-ը օրական միջինում մշակել է 85 միլիարդ դոլար  միջին օրական ծավալով 55.2 միլիոն սփոթային գործարք:

Կրիպտոյի և ֆինանսական ընդգրկվածության հասկացությունները խթանելու համար մենք շարունակաբար ընդլայնում ենք այն ապրանքների ներգրավվածությունը և հասանելիությունը, որոնք նախատեսված են կրիպտոյի լայն հասանելիություն ապահովելու և անհրաժեշտ ֆինանսական ծառայություններ մատուցելու համար:

Մեր Simple Earn պրոդուկտների ուղղությունը թույլ է տալիս օգտատերերին ավելացնել իրենց կրիպտոկարողությունը 392 տարբեր ակտիվների միջոցով։ Ավելի քան 8 միլիոն օգտատեր օգտագործում է Binance Earn։

Մյուս հենասյունը կրիպտովճարումներն են, և այսօր ավելի քան 24 մլն մարդ ողջ աշխարհում օգտագործում է Binance Pay՝ երկրի ներսում և արտերկիր ապահով և արդյունավետ փոխանցումներ կատարելու համար։

Ներկայիս շուկայական պարբերաշրջանի ընթացքում թվային ակտիվների տարածման կարևորագույն ուղղություններից մեկը ինստիտուցիոնալ ներդրողների ներգրավվածության մեծացումն է։ Binance-ի շուկայի խորության և աննախադեպ իրացվելիության, պրոդուկտների ու լուծումների, ինչպես նաև պրոֆեսիոնալ ներդրողների պահանջներին հարմարվելու կարողության շնորհիվ 2024 թվականի հունվարից հունիս Binance-ի էկոհամակարգում արձանագրվել է ինստիտուցիոնալ գրանցումների ավելի քան 36% աճ։

Ինչ վերաբերում է կրիպտոկրթությանը, ապա Binance Academy հաճախող ուսանողների թիվը հասել է 43.6 միլիոնի։ Մեր ուսանողները ցանկանում են ավելի լավ հասկանալ բլոկչեյնի (բլոկների շղթա) ու թվային ակտիվների աշխարհը՝ դրանց հետ ավելի մտածված և պատասխանատու փոխհարաբերվելու համար։

Անվտանգություն ու համապատասխանություն

Գործունեության 7-րդ տարում մեր ուշադրությունը կանոնակարգային համապատասխանությանը էլ ավելի ուժեղ է դարձել: Գիտակցելով համապատասխանության պրակտիկայի կարևոր դերը կրիպտոարդյունաբերության հասունացման նոր փուլում, մենք շարունակել ենք ներգրավել բարձրակարգ տաղանդներ, կատարելագործել մեր համակարգերն ու տեխնոլոգիաները՝ սերտ համագործակցելով բազմաթիվ ազգային մարմինների և կարգավորող գործակալությունների հետ։ Այժմ մենք լիցենզավորված և գրանցված ենք 18 իրավասությունում։

Թվային ֆինանսների ոլորտում համատեղ անվտանգության ամրապնդումը ևս շարունակում է մնալ առանցքային, և Binance-ի ուշադրության կենտրոնում է: Իրավապահ մարմինների ուսուցման մեր ծրագիրն իրականացրել է տասնյակ առցանց և օֆլայն դասընթացներ՝ օժանդակելով իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանը ամբողջ աշխարհում թվային ակտիվների հետ կապված ապօրինի գործունեության կամ դրան նպաստման դեմ պայքարում։

2023 թվականի հունիսից մինչև 2024 թվականի մայիսը Binance-ի թիմերը մշակել են իրավապահ մարմինների մոտ 62,800 հարցում՝ ընդհանուր թիվը հասցնելով 173,800-ի:

Յուրաքանչյուր հարցում կարևոր է քրեական գործերի հետաքննության, օրինախախտների բացահայտման, պատասխանատվության ենթարկելու և տուժածների գումարները վերադարձնելու համար:

Մեր օգտատերերի պատշաճ պաշտպանությունն ապահովելու համար, մենք պահպանում ենք SAFU-ի (ապահով ակտիվների ֆոնդ օգտվողների համար) ավելի քան 1 միլիարդ դոլար ծավալը, և կշարունակենք դա անել ապագայում:

 Ի՞նչ է մեզ սպասվում ապագայում

Կրիպտո օգտատերերին սպասարկելու գործունեության 8-րդ տարվա շեմին մենք ամուր դիրքավորվում ենք զարգացման հաջորդ փուլում առաջնորդելու թվային ակտիվների հատվածը։ Այն ձևավորող որոշակի ուժեր հայտնի են, քանի որ համապատասխան շուկայական և արդյունաբերական նոր միտումներն արդեն թափ են հավաքել։

Մեր գլոբալ համայնքի վստահության և աջակցության շնորհիվ համոզված ենք, որ մեր 7-ամյա ջանքերն ամուր հիմքեր են ստեղծել ֆինանսական ազատության ու ներգրավվածության ընդլայնման ճանապարհին ավելի մեծ հաջողությունների հասնելու համար։ 

Մեր ուղևորությունը դեռ նոր է սկսվոում։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6