Կրիպտո

USD BUY - 384.00-0.50 USD SELL - 387.00+1.00
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 452.00+3.50
OIL:  BRENT - 68.01-2.58 WTI - 65.25-2.38
COMEX:  GOLD - 3342.30-0.73 SILVER - 35.88-0.58
COMEX:  PLATINUM - 1318.20+2.04
LME:  ALUMINIUM - 2588.50+1.53 COPPER - 9667.50+0.35
LME:  NICKEL - 14804.00-1.38 TIN - 32693.00+0.03
LME:  LEAD - 2003.00+0.55 ZINC - 2687.00+2.15
FOREX:  USD/JPY - 144.97-0.36 EUR/GBP - 1.1614+0.09
FOREX:  EUR/USD - 1.1614+0.09 GBP/USD - 1.3609+0.37
STOCKS RUS:  RTSI - 1103.11-0.66
STOCKS US: DOW JONES - 42581.78+0.00 NASDAQ - 19630.97+0.00
STOCKS US: S&P 500 - 6025.17+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38942.07+0.39 TOPIX - 2782.24+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 24474.67+1.23 SSEC - 3455.97+1.03
STOCKS EUR:  FTSE100 - 8758.04+0.00 CAC40 - 7537.57+0.00
STOCKS EUR:  DAX - 23269.01+0.00
25/06/2025  CBA:  USD - 385.29-0.33 GBP - 524.23-0.6
25/06/2025  CBA:  EURO - 447.17-0.11
25/06/2025  CBA:  GOLD - 40909-1003 SILVER - 446.75-1.19
Ինչպե՞ս պահել ոսկին բլոկչեյնում
04/08/2024 10:00
Կիսվել

Ինչպե՞ս պահել ոսկին բլոկչեյնում

Ցանկացած տնտեսական իրավիճակում ոսկին եղել և մնում է ամենապահանջված ներդրումներից մեկը՝ ապահովագրելով ներդրողների դրամական միջոցերը արժեզրկումից, գնաճից և շուկայի փլուզումից: Ոսկու գինը բարձրացավ Dot-com ճգնաժամի, ֆինանսական ճգնաժամի և COVID-19 համաճարակի ժամանակ, վերջին հարյուն տարում աճելով 1,000%-ով:

Այս հոդվածում մենք կդիտարկենք ոսկին տնօրինելու տարբեր եղանակներ, կբացատրենք, թե ինչպես են ձևավորվում խորհրդանշական թանկարժեք մետաղների արժեքը Web3-ում և կուսումնասիրենք բարձր կապիտալիզացիայով առավել «փայլուն» նախագծերը:

Ո՞վ է հետևում գանձերին

Ցանկացած շուկա ունի իր չափանիշներն ու կանոնները։ Թանկարժեք մետաղների էտալոն է հանդիսանում LBMA-ն ( London Bullion Market Association – Լոնդոնի ձուլակտորների շուկայի ասոցիացիան)։

Անգլիական բանկը սկսեց ձուլակտորների ստանդարտացման գործընթացը և 1750 թվականին պատրաստեց շուկայի իրավասու մասնակիցների առաջին ցուցակները: Հարյուր տարի անց Լոնդոնում կային հինգ խոշոր ոսկու առևտրային ընկերություններ:

1919 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից տասը ամիս անց, մի շարք բանկերի ներկայացուցիչներ հավաքվեցին N.M. Rothschild & Sons-ի ընկերության գրասենյակներում՝ ոսկու համար արդարացի գին հաշվարկելու։ Rothschild ընկերությունը ոսկե մետաղի սկզբնական գինը սահմանեց 4.92 ֆունտ ստեռլինգ մեկ տրոյական ունցիայի դիմաց:

Գնումների չորս հայտատու ցանկացան ձեռք բերել առկա բոլոր ձուլակտորները: Մեծ պահանջարկի պատճառով մետաղի արժեքը բարձրացավ 2 պենսով. այսպես է ծնվել «ոսկու ամրագրումը»։ Գրեթե մեկ դար արդյունաբերողները, կենտրոնական բանկերը, ոսկերիչները և առևտրականները օգտագործում էին այն ձուլակտորների առք ու վաճառքի, բաժնետոմսերի և ածանցյալ ֆինանսական գործիքների գնորոշման համար:

  • 1987 թվականին Անգլիական բանկը կազմավորեց ոսկու և արծաթի շուկաները սպասարկող և կարգավորող անկախ մարմին՝ Լոնդոնի ձուլակտորների շուկայի ասոցիացիան (LBMA):
  • 2015 թվականին վերջինիս անդամները ոսկու ամրագրումը փոխարինեցին LBMA Gold Price աճուրդով։ Այն տեղի է ունենում օրական երկու անգամ՝ Լոնդոնի ժամանակով 10:30-ին և 15:00-ին։
  • 2024 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ ոսկու 1 տրոյական ունցիայի գինը ~2,442 ԱՄՆ դոլար է։ Տարեսկզբից (~$2,073) միջին արժեքը աճել է մոտ 18%-ով։

Ինչպե՞ս պահել ոսկին բլոկչեյնում

Ձուլակտորներ, մետաղադրամներ և Ոսկու բորսայական առևտրի ֆոնդեր (ETF)

Հնում դուք ինքներդ կարող էիք ոսկի արդյունահանել կամ գնել այն, սակայն ժամանակի ընթացքում շատ ավելի ներդրումային տարբերակներ են հասանելի դարձել: Դիտարկենք ավանդական ֆինանսական շուկայում այս մետաղը ձեռք բերելու հիմնական ձևերը:

Ձուլակտորը 1 գրամից մինչև 12,4 կգ (400 ունցիա) անվանական արժեքով ոսկի է, որը կարելի է գնել բանկերից, բորսաներից և անհատներից: Մետաղի որակը կախված է մաքուր ոսկու պարունակության տոկոսից և տատանվում է ամենաթանկ 999,9 նմուշից (99,9% ոսկու պարունակությամբ) մինչև պակաս թանկարժեք 750 նմուշի։

Նման ներդրումների առավելությունը մուտքային ցածր շեմն է։ Հրապարակման պահին 1 գրամ կշռող 999 նմուշի ձուլակտորի միջազգային գինը կազմում է մոտ 78 ԱՄՆ դոլար։

Թերությունների մեջ կարելի է ներառել ոսկու պահպանման դժվարությունը։ Բանկերը մինչև 20% նվազեցնում են վնասված ձուլակտորների գինը։ Վատագույն դեպքում դրանք պետք է վաճառվեն որպես ջարդոն։ Բացի այդ, որոշ երկրներում ձուլակտորների գնումները ենթակա են հարկման` ԱԱՀ-ով, օրինակ Ճապոնիայում և Ռուսաստանում այն համապատասխանաբար կազմում է 10% և 20%:

Ոսկու շոշափելի աշխարհին մասնակից դառնալ ցանկացողների համար, գոյություն ունի մեկ այլ ձև ևս՝ մետաղադրամները: Դրանք վաճառվում են բանկերում, դրամագիտական ​​խանութներում և աճուրդներում։ Երկրորդային շուկայում հազվագյուտ սերիաների մետաղադրամների գինը կարող է զգալիորեն աճել կոլեկցիոներների մասնակցության պատճառով: Այդուհանդերձ, մետաղադրամները պետք է ավելի զգույշ պահելն, քան ձուլակտորները, վնասվածքներն շատ ավելի մեծ ազդեցություն ունեն դրանց գնի վրա:

Բացի կանխիկ ոսկուց, թանկարժեք մետաղների շուկան առաջարկում է նաև հետևյալ տարբերակները. 

Ֆյուչերսներ. Ժամկետային պայմանագրեր, որով գնորդը պարտավորվում է գնել վաճառողից ակտիվներ որոշակի ժամկետում և նախապես համաձայնեցված գնով։ Այն բարձր եկամտաբերությամբ ռիսկային գործիք է կարճաժամկետ ներդրումներ համար` ցածր միջնորդավճարներով ու սփրեդներով (spread, разброс)։ Ֆյուչերսների փոխարժեքը կրկնում է ոսկու համաշխարհային գնի դինամիկան։

Ոսկու բորսայական առևտրի ֆոնդեր` ETF. Ներդրումային ֆոնդեր, որոնց ակտիվները շրջանառվում են բորսայում, իսկ գնանշումները կախված են ներդրումային պորտֆելի ոսկու ակտիվների հետ։ Չնայած դրանց մի մասը ապահովագրված է կանխիկ ոսկով, ոչ բոլոր թրեյդերները կարող են ձեռք բերել այն. SPDR Gold բաժնետոմսերի փոխանակումը հասանելի է 22 միլիոն ԱՄՆ դոլար կամ ավելի դիրքեր ունեցող ներդրողների համար՝ GLD ընթացիկ փոխարժեքով: ETF-ները կարող են վաճառվել սովորական արժեթղթերի նման, որպես կանոն ավելի պակաս ռիսկային։

Ոսկի արդյունահանող ընկերությունների բաժնետոմսեր. Այս արժեթղթերի արժեքի վրա ազդող հիմնական գործոնը ոսկու գինն է, որը որոշում է հանքարդյունաբերական ընկերությունների գնանշումները։ Այս պահի դրությամբ ոսկու արդյունահանման շուկայի առաջատարներն են Newmont, Barrick Gold և Agnico Eagle Mines ընկերությունները։

Ոսկու բաժնեմասային ներդրումային ֆոնդեր. Ներդրողները ձեռք են բերում բաժնետոմսեր, իսկ թրեյդերները ներդրումներ են կատարում ոսկու արդյունահանող ընկերությունների բաժնետոմսերում և ֆյուչերսներում: Այդ իսկ պատճառով, բաժնեմասային ներդրումային ֆոնդերի գնանշումները կարող են չհամընկնել ոսկու գնի հետ և հավասարակշռել մասնակիցների պորտֆելները: Ֆոնդի կառավարիչն է որոշում, որտեղ կատարել ամենաեկամտաբեր ներդրումները:

Fastex

Թոքենիզացված ոսկի

Թոքենիզացիան ունի պարզ հայեցակարգ. այն վերհանում է ոսկու պաշարների արժեքը՝ ստեղծելով կամուրջ վիրտուալ և նյութական աշխարհների միջև, որը նման է RWA (Real-World Asset) հատվածին: Թվայնացված ոսկին պահվում է պահոցներում, որոնք սովորաբար պահվում են բանկերում և այլ առանձին կազմակերպություններում: Նախագծերի մեծամասնությունն ապահովում է հետգնման գործառույթ` թոքենիզացված ոսկին իրական ձուլակտորների դիմաց:

Ոսկու թոքեիզացիայով զբաղվող ստարտափեր ի հայտ եկան 2014 թվականին, երբ DigixDAO-ն (decentralized autonomous organization) ներկայացրեց DGD-ն (Dangerous Goods Declaration): Այնուամենայնիվ, շուկայում առաջին խոշոր խաղացողը Paxos ընկերությունն էր, որը 2019 թվականին թողարկեց PAX Gold (PAXG) թոքենը: Մեկ տարի անց հայտնվեց առաջին մրցակիցը՝ Tether Gold-ը (XAUT) Tether-ից՝ դոլարային ամենախոշոր stablecoin-ի` USDT, թողարկողը:

Այժմ ակտիվների թոքենիզացումը սովորական է դարձել բլոկչեյն արդյունաբերության մեջ և գրավել է միջազգային ֆինանսական շուկաների մասնակիցների ուշադրությունը: Այսպիսով, 2023 թվականի ապրիլին Զիմբաբվեի Պահուստային բանկը հայտարարեց, որ մտադիր է գործարկել ոսկով ապահովված թվային արժույթ՝ որպես օրինական վճարամիջոց: Մեկ տարի անց բրիտանական HSBC առևտրային բանկը Հոնկոնգում հատեց ոսկե թոքեններ մանրածախ ներդրողների համար:

Թոքենիզացված ոսկու առավելություններն են.

  • իրային տեսքով պահպանման խնդրի բացակայությունը,
  • թոքենները կարող են փոխանցվել և բաժանվել մասերի` նվազեցնելով ներդրումների մուտքի շեմը,
  • ավելի կայուն գին այլ կրիպտո ակտիվների հետ համեմատ՝ չհաշված թղթադրամների հետ փոխկապակցված կայուն կրիպտոարժույթները,
  • շուկայական ցնցումների ժամանակ պորտֆելն արագ հեջավորելու ունակությունը,
  • այլընտրանքային ֆինանսական գործիքների և DeFi մեխանիկայի հասանելիություն լրացուցիչ եկամուտներ ստանալու համար:

Թոքենիզացված ոսկու կատեգորիայի CoinGecko-ի անվանակարգում 90% գերակայությամբ առաջատար են Tether Gold-ը և PAX Gold-ը: Ստորև ավելի մանրամասն կներկայացնենք Ձեզ դրանցից յուրաքանչյուրի մասին:

Tether Gold

Tether Gold-ը թողարկվում է TG Commodities Limited-ի կողմից, որը փոխանցում է ակտիվների տերերին ոսկու ձուլակտորների նկատմամբ անձեռնմխելի սեփականության իրավունք: Յուրաքանչյուր թոքեն ապահովված է մեկ ունցիա LBMA ստանդարտին համապատասխան ոսկով, որը գտնվում է շվեյցաական պահոցներում:

XAUT-ի առք ու վաճաքն իրականացվում է մի շարք առաջատար կրիպտոբորսաներում: Խոշոր ներդրողները կարող են գնել 50 թոքեն (~ 121,000 ԱՄՆ դոլար թողարկման պահին) պաշտոնական Tether dapp-ից՝ ստեղծելով հաշիվ և վճարելով 150 USDT ակտիվացման համար: Ըստ CoinGecko-ի՝ 2024 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ XAUT-ի կապիտալիզացիան գերազանցում է 602.69 մլն ԱՄՆ դոլարը՝ շուրջ 18 մլն ԱՄՆ դոլար առևտրի օրական ծավալով:

PAX Gold

PAX Gold-ը ERC-20 ցանցի թոքեն է Paxos Trust Company-ի կողմից, որն ապահովված է իրական ոսկով և շատ առումներով նման է XAUT-ին: Յուրաքանչյուր PAXG-ն համապատասխանում է ՝ 400 ունցիա ձուլակտորի մեկ ունցիա ոսկուն Լոնդոնի Բրինքսի պահոցներում:

Ակտիվների գնման նվազագույն գումարը կազմում է 0,01 PAXG ($24): Թոքենիզացիայի միջնորդավճարները կախված է պայմանագրում առկա ոսկու քանակից, սակայն չի գերազանցում 1%-ը։ Ընկերությունը մետաղը պահում է անվճար, սակայն գործառնական ծախսերի համար գանձում է 0,02% չափով: PAXG-ն հասանելի է մի շարք առաջատար կրիպտոբորսաներում։ PAX Gold-ի կապիտալիզացիան գերազանցում է 461.47 մլն ԱՄՆ դոլարը՝ մոտ 22 մլն ԱՄՆ դոլար առևտրի օրական ծավալով:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

25/06/2025
դրամ
Դոլար (USD)
385.29
-0.33
Եվրո (EUR)
447.17
-0.11
Ռուբլի (RUR)
4.915
-0.0137
Լարի (GEL)
141.47
-0.12
40909
-1003
Արծաթ
446.75
-1.19