Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Դոնալդ Թրամփը NFT-ից 7 մլն դոլար է վաստակել
16/08/2024 19:08
Կիսվել

Դոնալդ Թրամփը NFT-ից 7 մլն դոլար է վաստակել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ունի մինչև 5 միլիոն դոլար արժողությամբ կրիպտոարժույթներ և վաստակել է ավելի քան 7 միլիոն դոլար NFT-ներում կատարված ներդրումներից։

Համաձայն Վաշինգտոնում Citizens for Responsibility and Ethics (CREW) շահույթ չհետապնդող կազմակերպության հրապարակած փաստաթղթի, քաղաքական գործիչը 1-3 միլիոն դոլար արժողությամբ Ethereum-ի վրա հիմնված կրիպտո ակտիվներ ունի:

Նախագահի հանրապետական ​​թեկնածուն նաև հայտնել է, որ ստացել է 7․16 միլիոն դոլարի եկամուտ իր սեփական չփոխարինվող թոքենների երեք հավաքածուներից:

Խոսքը MugShot շարքի մասին է՝ բանտից նրա լուսանկարով և Trump Digital Trading Cards-ի երկու թողարկումների։ Առաջինը թողարկվել է 2022 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ չորս ամիս անց։

Fastex

2024 թվականի հունիսին Թրամփը ակնարկել է չորրորդ հավաքածուի թողարկման մասին՝ վկայակոչելով «համայնքի ցանկությունը»։ Օգոստոսի 1-ին քաղաքական գործիչը ներկայացրել է սահմանափակ քանակությամբ NFT սպորտային կոշիկներ՝ բիթքոյնի լոգոտիպով։

Քաղաքական գործչի ակտիվները կրիպտոարժույթներով գնահատվում է 3․62 մլն դոլար։

Դեռևս 2021 թվականին Թրամփն ասաց, որ բիթքոյնը «խարդախության տեսք ունի» և թվային ակտիվներում ներդրումներն անվանեց «պոտենցիալ սպասվող աղետ»: Սակայն ներկա ընտրական շրջափուլում քաղաքական գործչի կարծիքը փոխվել է։ Նա բազմիցս խոստացել է աջակցել և պաշտպանել մայնինգի ոլորտը, ինչպես նաև հալտնել է, որ ընդունում է կրիպտոարժույթներով նվիրատվություններ նախընտրական արշավի համար:

Հիշեցնենք, որ հուլիսին Թրամփը ելույթ է ունեցել Նեշվիլում անցկացվող Bitcoin 2024 ամենամյա համաժողովում, որի ընթացքում նա հավաքել է ավելի քան 20 միլիոն դոլար նվիրատվություն:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88